Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՊԿ-Ն ՓՐԿՕՂԱԿ ՉԷ, ԲԱՅՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

 

ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի արարողակարգը վկայում է, որ կազմակերպության անդամ երկրները շարունակում են հավատարիմ մնալ Ադրբեջանին «չվիրավորելու» կեցվածքին։ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, եւ միջոցառումը պետք է կազմակերպվեր Երեւանում։ Ավելին, գագաթնաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի նախագահը, որից հետո միայն նիստը վարելու իրավունքը փոխանցեց նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետին։ Թերեւս դրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ելույթի տոնայնությունը։ Եթե հիմք ընդունենք ամփոփիչ Հայտարարությունը, ապա պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն վերստին որեւէ պատասխանատվություն չի ստանձնել հայ-ադրբեջանական սահմանում կայունության համար։ Խոսքը վերաբերում է ՀԱՊԿ «արտաքին սահմանների պաշտպանությանը» եւ առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի սահմանին։

Ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը նույն­պես շր­ջան­ցում են հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի պաշտ­պա­նու­թյան կամ այն­տեղ կա­յու­նու­թյան պահ­պան­ման թե­ման։ Փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը հիմ­նա­կա­նում սե­ւեռ­ված է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­րե­ւո­րու­թյա­ն վրա եւ այն­տեղ ուր­վագծ­վող վե­րա­փո­խում­նե­րին։ Մի քա­նի օր ա­ռաջ Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Տո­կաե­ւը Թուր­քիա­յում էր, կող­մե­րը ոչ միայն տն­տե­սա­կան եւ մշա­կու­թա­յին, այ­լեւ ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել։ Ի մաս­նա­վո­րի, Թուր­քիան Ղա­զախս­տա­նում կսկ­սի հար­վա­ծա­յին ԱԹՍ-ներ ար­տադ­րել։ Ա­վե­լի վաղ թուր­քա­կան ԱԹՍ-ներ է ձեռք բե­րել Ղր­ղըզս­տա­նը։
Կան բո­լոր նա­խան­շան­նե­րը, որ Ռու­սաս­տա­նը կորց­նում է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում դո­մի­նանտ ազ­դե­ցու­թյու­նը։ Ներդ­րում­նե­րի եւ տն­տե­սա­կան գրավ­չու­թյան ա­ռու­մով տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռաջ­նու­թյու­նը քայլ առ քայլ անց­նում է Չի­նաս­տա­նին։ Թուր­քիա­յի ներ­կա­յիս տն­տե­սա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փա­կում են նրա ծա­վալ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, բայց փո­խա­րե­նը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րում ա­ճում է թուր­քա­կան ինք­նու­թյան գի­տակ­ցու­մը։ Նույ­նիսկ ա­վան­դա­բար չե­զոք հա­մար­վող Թուրք­մենս­տանն է քայլ ա­նում «Թուր­քա­կան աշ­խար­հի» ուղ­ղու­թյամբ։
Այս ի­մաս­տով ՀԱՊԿ-ում ԱՊՀ-ին դի­տոր­դի կար­գա­վի­ճակ շնոր­հե­լու մա­սին Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի ա­ռա­ջար­կու­թյու­նը պետք է դի­տար­կել ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րե­լիու­թյան ռե­ժի­մում պա­հե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան հա­մա­տեքս­տում։ Ռուս փոր­ձա­գետ­նե­րը շատ զգու­շո­րեն են­թադ­րում են, որ ՀԱՊԿ-ում «դի­տոր­դի կար­գա­վի­ճակ կա­րող է ու­նե­նալ Ուզ­բեկս­տա­նը, թե­րեւս՝ նաեւ Թուրք­մենս­տա­նը»։ Դա, սա­կայն, այս փու­լում տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն է։ Հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի եր­կր­նե­րը սր­ված ան­հան­գս­տու­թյամբ հե­տե­ւում են Ուկ­րաի­նա­յում իրադարձությունների հան­գու­ցա­լուծ­մա­նը։
ՀԱՊԿ գա­գա­թնա­ժո­ղո­վի հա­ջորդ օ­րը Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի խոս­նակ Պես­կո­վը հայ­տա­րա­րել է, որ «Պու­տի­նը գի­տի, թե ուր է տա­նում» եր­կի­րը։ Պես­կո­վը նաեւ ա­սել է, որ Ռու­սաս­տա­նը կհաս­նի Ուկ­րաի­նա­յում դր­ված խն­դիր­նե­րի լուծ­մա­նը եւ կհաղ­թի։ Նույն օ­րը Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հը հաս­տա­տել է, որ Մա­րիու­պո­լի «Ա­զովս­տալ» գոր­ծա­րա­նում շր­ջա­փակ­ված ուկ­րաի­նա­ցի մի խումբ զին­վո­րա­կան­ներ գե­րի են հան­ձն­վել եւ «պետք է ա­մեն ինչ ա­նել տղա­նե­րին հայ­րե­նիք վե­րա­դարձ­նե­լու հա­մար»։ Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ գե­րի է հան­ձն­վել ա­վե­լի քան եր­կու հա­րյուր հի­սուն ուկ­րաի­նա­ցի զին­վո­րա­կան։
ՌԴ պետ­դու­մա­յի նա­խա­գահ Վո­լո­դի­նը հայ­տա­րա­րել է, որ նրանց փո­խա­նակ­ման մա­սին խոսք լի­նել չի կա­րող, բո­լո­րը «պետք է դատ­վեն որ­պես ռազ­մա­կան հան­ցա­գործ»։ Ա­վե­լի վաղ ուկ­րաի­նա­ցի զին­վո­րա­կան­նե­րին տար­հա­նե­լու միջ­նոր­դու­թյուն է ա­րել Թուր­քիան, բայց մեր­ժում ստա­ցել։ ՀԱՊԿ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վի ֆո­նին Մա­րիու­պո­լում ուկ­րաի­նա­ցի զին­վո­րա­կան­նե­րի գե­րի հան­ձն­վե­լը Ռու­սաս­տա­նի հա­մար քա­ղա­քա­կան ծան­րակ­շիռ ձեռք­բե­րում է։ Հնա­րա­վոր է՝ հենց այդ կե­տից էլ վերս­կս­վեն ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը։
Մեր շա­հե­րի տե­սա­կե­տից կա­րե­ւոր է ՀԱՊԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վից հե­տո Պու­տին-Փա­շի­նյան ա­ռանձ­նազ­րույ­ցը, ո­րի մեկ­նար­կա­յին մա­սի ե­լույ­թում Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը խո­սել է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փի մա­սին, իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ հա­վե­լել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը։ Փակ քն­նարկ­ման ժա­մա­նակ ի՞նչ մո­տե­ցում են ցու­ցա­բե­րել կող­մե­րը՝ հայտ­նի չէ։ Այդ մա­սին հնա­րա­վոր կլի­նի եզ­րա­կա­ցու­թյուն ա­նել ա­ռա­ջի­կա օ­րե­րի եւ շա­բաթ­նե­րի քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից։ Ակն­հայտ է, որ Ադր­բե­ջա­նը «թուր­քա­կան աշ­խար­հի» գոր­ծո­նը ծա­ռա­յեց­նում է Ռու­սաս­տա­նի հետ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։
Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Միր­զո­յա­նը մեկ­նել է Բրյու­սել, որ­տեղ գու­մար­վում է Եվ­րա­միու­թյուն-Հայաս­տան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խոր­հր­դի նիստ։ ՀԱՊԿ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վի ե­լույ­թում Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը չի բա­ցա­ռել կազ­մա­կեր­պու­թյան եւ նրա ան­դամ եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ՆԱ­ՏՕ-ի հետ։ Դա անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րի ռե­սուրս­նե­րի դի­վեր­սի­ֆի­կաց­ման հնա­րա­վո­րու­թյուն է Հա­յաս­տա­նի հա­մար, ո­րը կու­նե­նա նաեւ քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ