Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈԼԱՊՍԸ` ԱՆԿԱՐԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը  Թուրքիայի համար հնարավորություն է՝ գլոբալ մրցակցության պայմաններում  հարմար դիրքավորվելու, արտաքին քաղաքական օրակարգն  առաջ մղելու, կոնֆլիկտային իրավիճակները սեփական շահերին ծառայեցնելու առումով։  Մյուս կողմից՝ Էրդողանի «լարախաղացությունը»՝ չհրաժարվել ո՛չ Ուկրաինայից, ո՛չ էլ Ռուսաստանից, Թուրքիային  ուղղված մարտահրավեր է, քանի որ քաղաքական մանևրին երբեմն հետևում է կոշտ արձագանքը՝ մեկ ռուսական, մեկ արևմտյան կողմից։ Իսկ երկրի ներսում տիրող իրավիճակն իշխանությանը սթափության է կոչում։ Թուրք քաղաքական գործիչները ոչ հռետորական հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս է կառավարությունը կասեցնելու տնտեսական և ֆինանսական կոլապսը, երկրի ներքին  խնդիրներն ինչպիսի՞ ազդեցություն կունենան տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի վարած քաղաքականության  վրա։ 

Ուկ­րաի­նա­յի Լվով քա­ղա­քում կա­յա­ցած Զե­լենս­կի-Էր­դո­ղան-Գու­տե­րեշ ե­ռա­կողմ հան­դի­պու­մից հե­տո Թուր­քիա­յի նա­խա­գա­հը վերս­տին իր միջ­նոր­դու­թյունն է ա­ռա­ջար­կում ռուս-ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծում։ Ուկ­րաի­նա­յից վե­րա­դառ­նա­լիս լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում Էր­դո­ղա­նը վե­րա­հաս­տա­տեց իր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը՝ ա­սե­լով, որ Սո­չիում ին­քը դրա մա­սին ա­սել է Պու­տի­նին, իսկ Լվո­վում Զե­լենս­կուն է հի­շեց­րել, որ կա­րող է հյու­րըն­կա­լել հա­կա­մար­տող պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի դի­վա­նա­գի­տու­թյունն, ան­տա­րա­կույս, բա­վա­րար է՝ պա­հին հա­մա­հունչ ա­սե­լիք ձևա­կեր­պե­լու հա­մար։ Ե­ռա­կողմ հան­դի­պու­մից հե­տո նաև հայ­տա­րա­րեց, որ թուր­քա­կան կող­մը ջան­քեր է գոր­ծադ­րում հա­կա­մար­տու­թյան դի­վա­նա­գի­տա­կան լուծ­ման ուղ­ղու­թյամբ, դրա հետ մեկ­տեղ, հա­վաս­տիաց­նում է ուկ­րաի­նա­ցի բա­րե­կամ­նե­րին, որ Ան­կա­րան շա­րու­նա­կե­լու է կանգ­նել նրանց կող­քին։
Թուր­քա­կան TRT հե­ռուս­տա­կա­յա­նի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն Էր­դո­ղա­նը ցան­կու­թյուն է հայտ­նել Վլա­դի­միր Պու­տի­նի հետ քն­նար­կել Զա­պո­րո­ժիեի ա­տո­մա­կա­յա­նի անվ­տան­գու­թյան հար­ցը։ Կհա­ջող­վի՞ Թուր­քիա­յի նա­խա­գա­հին օ­գուտ քա­ղել ի­րա­վի­ճա­կից այն դեպ­քում, երբ նա ու­նի դաշ­նակ­ցա­յին պար­տա­վո­րու­թյուն­ներ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և ՆԱ­ՏՕ-ի առջև։ Ար­դեն հա­ղորդ­վել է, որ Ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի մի­ջազ­գա­յին գոր­ծա­կա­լու­թյան (ՄԱ­ԳԱ­ՏԷ) աշ­խա­տա­կից­նե­րի՝ շու­տա­փույթ ա­տո­մա­կա­յան այ­ցե­լե­լու պա­հանջ են դնում ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նը, Գեր­մա­նիա­յի կանց­լեր Օ­լաֆ Շոլ­ցը, Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը, Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պետ Բո­րիս Ջոն­սո­նը։ Բրի­տա­նա­կան կող­մի հա­ղոր­դագ­րու­թյու­նում նշ­վում է, որ այս եր­կր­նե­րը ևս մեկ ան­գամ հի­շեց­րել են Ուկ­րաի­նա­յին ա­ջակ­ցե­լու ի­րենց ան­սա­սան հանձ­նա­ռու­թյու­նը։
Ան­կա­րան, երևում է, «միջ­նոր­դու­թյունն» ի­րաց­նե­լու ու­ղի­ներ է փնտ­րում՝ հըն­թացս փոր­ձե­լով ցրել բայ­րաք­թար­նե­րի հետ կապ­ված Մոսկ­վա­յի կոշտ հայ­տա­րա­րու­թյու­նից ա­ռա­ջա­ցած ծանր մթ­նո­լոր­տը։ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը, մեկ­նա­բա­նե­լով Ուկ­րաի­նա­յում թուր­քա­կան ար­տադ­րու­թյան ԱԹՍ-նե­րի գոր­ծա­րան կա­ռու­ցե­լու մա­սին կող­մե­րի մտադ­րու­թյու­նը, ի լուր աշ­խար­հի, ա­սել է, որ ե­թե Ուկ­րաի­նա­յում կա­ռուց­վի թուր­քա­կան «Bayraktar» ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի գոր­ծա­րան, այն ան­մի­ջա­պես կհայ­տն­վի ա­պա­ռազ­մա­կա­նաց­ման թի­րա­խում։ Նման օ­բյեկ­տի ստեղ­ծու­մը միայն կեր­կա­րաձ­գի ուկ­րաի­նա­ցի­նե­րի տա­ռա­պանք­նե­րը, բայց չի օգ­նի խու­սա­փել հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան նպա­տակ­նե­րից, հա­վե­լել է Պես­կո­վը։ Մոսկ­վա­յի ազ­դա­կը թուր­քա­կան մա­մու­լը ո­րա­կել է որ­պես Ան­կա­րա­յին ուղղ­ված սպառ­նա­լիք։
Էր­դո­ղա­նի խն­դիր­նե­րից մեկն էլ ար­տա­քին ուղ­ղու­թյու­նում ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րով սե­փա­կան վար­կա­նի­շը փր­կելն է։ Նա ո­րո­շել է ե­լույթ ու­նե­նալ երկ­րի բնակ­չու­թյան առջև։ Նա­խա­պես հա­ղորդ­վել է, որ Թուր­քիա­յի նա­խա­րար­նե­րի կա­բի­նե­տի հեր­թա­կան նիս­տին հետևե­լու է նա­խա­գա­հի ու­ղեր­ձը։ Թուր­քա­կան աղ­բյու­րի փո­խանց­մամբ՝ կա­ռա­վա­րու­թյու­նը քն­նար­կե­լու է տն­տե­սու­թյու­նում տի­րող ի­րա­վի­ճա­կը, սո­ցիա­լա­կան բնույ­թի, ինչ­պես նաև «հա­ցա­հա­տի­կա­յին» մի­ջանց­քին առ­նչ­վող հար­ցեր։ Վեր­ջի­նիս հետ կապ­ված՝ մա­մու­լում տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վել առ այն, որ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը հենց այն­պես չեն ա­ջակ­ցում ուկ­րաի­նա­կան հա­ցա­հա­տի­կի ար­տա­հան­մա­նը, Ուկ­րաի­նա­յից այն գնում են է­ժան գնով, որ­պես­զի ան­հա­մե­մատ թանկ գնով վա­ճա­ռեն դրա կա­րիքն ա­ռա­վել շատ զգա­ցող եր­կր­նե­րին։
Տն­տե­սու­թյան գա­հա­վի­ժու­մը, ներ­քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թունն Էր­դո­ղա­նի վար­չա­կազ­մին դժ­վար կա­ցու­թյան մեջ են դրել։ Թուր­քիա­յում գոր­ծող «Եվ­րա­սիա» հան­րա­յին կար­ծի­քի ու­սում­նա­սի­րու­թյան կենտ­րո­նը հրա­պա­րա­կել է իր կող­մից ի­րա­կա­նաց­ված վեր­ջին սո­ցիա­լա­կան հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը, ո­րոնք ցույց են տա­լիս երկ­րի քա­ղա­քա­կան դաշ­տը ներ­կա­յաց­նող կու­սակ­ցու­թյուն­նե­րի վար­կա­նի­շը։ Սոց­հարց­ման մաս­նա­կից­նե­րը պա­տաս­խա­նել են հար­ցին, թե որ կու­սակ­ցու­թյա­նը կտան ի­րենց ձայ­նը, ե­թե ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման ո­րո­շում ըն­դուն­վի։ Վս­տա­հու­թյան ցու­ցա­նի­շով «Ժո­ղովր­դա­հան­րա­պե­տա­կան» կու­սակ­ցու­թյու­նը գե­րա­զան­ցում է իշ­խող «Ար­դա­րու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյա­նը։ Ըստ այդ հարց­ման՝ ե­թե Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը և Քե­մալ Քը­լըչ­դա­րօղ­լուն միա­ժա­մա­նակ ա­ռա­ջադր­վեն նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­ներ, գլ­խա­վոր ընդ­դի­մա­դի­րը կս­տա­նա քվե­նե­րի 56,5%-ը, իսկ գոր­ծող նա­խա­գա­հը՝ 35,8%-ը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ