Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԱՌԱՋ

Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները լուրջ փորձության են ենթարկվում։ Վաշինգտոնի ու Անկարայի միջև խորացող տարաձայնությունները, որոշ դեպքերում էլ միմյանց նկատմամբ անվստահությունն իրենց ազդեցությունն են թողնում Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։ Եվրասիական տարածաշրջանում ռուս-թուրքական համագործակցության ամրապնդումն ու դրանով պայմանավորված ուժերի նոր հարաբերակցությունը ենթադրում են նոր ու գրեթե անկանխատեսելի զարգացումներ։

Հյու­րի կար­գա­վի­ճա­կով Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վին մաս­նակ­ցած Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը Սա­մար­ղան­դում լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­մա­նը հայ­տա­րա­րեց ՇՀԿ-ի լիի­րավ ան­դամ դառ­նա­լու Ան­կա­րա­յի մտադ­րու­թյան մա­սին։ Նրա խոս­քը մեջ­բե­րել է Ա­նա­տո­լիա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը՝ մաս­նա­վո­րա­պես նշե­լով, որ Թուր­քիան ա­ռա­ջի­կա­յում քայ­լեր կձեռ­նար­կի կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ եր­կր­նե­րի հետ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը միան­գա­մայն նոր մա­կար­դա­կի վրա դնե­լու ուղ­ղու­թյամբ։ Նա­խա­գահն ան­ձամբ ի­րա­զե­կեց, որ հար­ցը նե­րառ­վե­լու է Հնդ­կաս­տա­նում նա­խա­տես­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գում (այդ եր­կիրն է ստանձ­նել նա­խա­գա­հու­թյու­նը ՇՀԿ-ում)։ Սրա­նից հետևում է, որ՝ Թուր­քիան, լի­նե­լով ՆԱ­ՏՕ-ի ան­դամ, խո­րաց­նում է իր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մի կա­ռույ­ցի հետ, ո­րը սկզ­բուն­քայ­նո­րեն հա­կադր­վում է միաբևեռ աշ­խար­հա­կար­գի ա­մե­րի­կյան հա­յե­ցա­կար­գին։ Սա նշա­նա­կում է, որ Ռու­սաս­տանն ու­ժե­ղաց­նում է իր ազ­դե­ցու­թյան լծակ­նե­րը Թուր­քիա­յի վրա՝ տա­լով նրան նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու կանգ­նեց­նե­լով նոր վտանգ­նե­րի ա­ռաջ։ Այդ հա­մա­տեքս­տում ըն­կա­լենք ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նա­կի հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ Թուր­քիան Ռու­սաս­տա­նի հա­մար բա­րե­կամ լի­նե­լուց բա­ցի նաև կարևոր գոր­ծըն­կեր է՝ թե՛ քա­ղա­քա­կան և թե՛ առևտրատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռու­մով։ Մոսկ­վա­յի հա­մար գնա­հա­տե­լի է այն, որ Ան­կա­րան չի միա­ցել հա­կա­ռու­սա­կան ա­պօ­րի­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րին, այ­սինքն՝ վա­րում է ան­կախ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ռու­սաս­տա­նում այն կար­ծի­քին են, որ չնա­յած մի շարք հար­ցե­րում Մոսկ­վան ու Ան­կա­րան ու­նեն տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, այ­դու­հան­դերձ, եր­կու եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նե­րու­ժը հս­կա­յա­կան է և դեռ ամ­բող­ջու­թյամբ չի օգ­տա­գործ­վել։՜
Տնտե­սա­կան ճգ­նա­ժա­մի հաղ­թա­հար­ման հետ կապ­ված՝ թուր­քա­կան հաշ­վարկ­նե­րում ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյուն է տր­վում Ռու­սաս­տա­նին։ Թուրք վեր­լու­ծա­բան Բա­րըշ Սոյ­դանն ու­շագ­րավ վեր­լու­ծու­թյուն է ներ­կա­յաց­րել ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա փու­լի վե­րա­բե­րյալ, ո­րը հրա­պա­րակ­վել է «Ermenihaber» լրատ­վա­կան կայ­քում։ Վեր­լու­ծա­բա­նը նշում է, որ՝ կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն և կոնկ­րետ պլան այն մա­սին, որ Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի օգ­նու­թյամբ չթող­նեն լի­րա­յի ա­վե­լի մեծ ար­ժեզր­կում։ Գո­նե մինչև 2023-ի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ան­կա­րան Մոսկ­վա­յին խնդ­րել է գն­վող բնա­կան գա­զի հա­մար սահ­մա­նել 25% զեղչ և 6-ամ­սյա մար­ման ժամ­կե­տի հնա­րա­վո­րու­թյուն, ին­չի շնոր­հիվ Թուր­քիան սպաս­վող ձմե­ռը կանց­կաց­նի նվա­զա­գույն վճա­րում­նե­րով և վե­րահս­կո­ղու­թյան տակ կպա­հի դո­լա­րի կուր­սը։ Սոյ­դա­նի բնո­րոշ­մամբ՝ շատ պարզ ծրա­գիր է, Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյամբ Թուր­քիան մինչև ընտ­րու­թյուն­նե­րի օ­րը զերծ կմ­նա ար­ժու­թա­յին հար­ձա­կում­նե­րից։ Բայց ա­մե­նա­կարևոր հարցն այն է, թե դրա դի­մաց ի՞նչ կու­զի Ռու­սաս­տա­նը։
Ան­կա­րա­յի հա­մար լուրջ խն­դիր է դար­ձել ա­մե­րի­կյան կոր­ծա­նիչ­նե­րի ձեռք բե­րու­մը, ա­ռայժմ չի հա­ջող­վում հաս­նել Վա­շինգ­տո­նի հա­մա­ձայ­նու­թյա­նը։ Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը հեր­թա­կան նա­խազ­գու­շա­ցումն են հն­չեց­նում՝ ե­թե ԱՄՆ-ն Թուր­քիա­յին F-16 կոր­ծա­նիչ­ներ չվա­ճա­ռի, ա­պա ի­րենք կդի­մեն այլ պե­տու­թյուն­նե­րի, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի օգ­նու­թյա­նը։ Թուր­քա­կան աղ­բյու­րի փո­խանց­մամբ՝ Ան­կա­րա­յից ա­սել են, որ կոր­ծա­նիչ­ներ վա­ճա­ռում է ոչ միայն Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, այլև Մեծ Բրի­տա­նիան, Ֆրան­սիան ու Ռու­սաս­տա­նը, ո­րոշ եր­կր­ներ էլ այդ մա­սին ազ­դակ­ներ են ու­ղար­կում։
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը չի կա­րո­ղա­նում ազ­դել Թուր­քիա­յի վրա՝ նոր­մալ հուն տե­ղա­փո­խե­լու Հու­նաս­տա­նի հետ սր­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րը նույն­պես ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է։ Վա­շինգ­տո­նի միջ­նոր­դա­կան ջան­քե­րը ցայ­սօր դրա­կան ար­դյունք չեն տվել։ Օ­րերս ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րու­թյունն ար­ձա­գան­քեց Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րում սպառ­նա­լիք էր հն­չել Ա­թեն­քի հաս­ցեին։ Էր­դո­ղա­նը բա­ռա­ցիո­րեն ա­սել էր հետևյա­լը. «Մի գի­շեր հան­կար­ծա­կիի կա­րող ենք գալ»։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը նույ­նիսկ անհ­րա­ժեշտ է հա­մա­րել մեկ­նա­բա­նել դի­վա­նա­գի­տա­կան է­թի­կա­յին հա­կա­սող այդ հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ա­սե­լով, թե Թուր­քիան հույ­նե­րի հետ խո­սում է ի­րենց հաս­կա­նա­լի լեզ­վով։ ԱՄՆ-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Երևա­նում ա­նուղ­ղա­կիո­րեն բնու­թագ­րեց Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Նեն­սի Փե­լո­սին՝ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­մա­նը։ «Ա­ջակ­ցու­թյու­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյա­նը Հա­յաս­տա­նում, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման բա­նաձևը, հա­կազ­դե­ցու­թյու­նը Թուր­քիա­յին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցում, և մնա­ցած բո­լոր ա­ռում­նե­րով մենք Հա­յաս­տա­նի ըն­կերն ենք»,- ա­սել է նա։ Հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ տա­րած­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան մեջ նշ­ված է, որ Փե­լո­սին Կոնգ­րե­սի ա­նու­նից խս­տո­րեն դա­տա­պար­տել է Հա­յաս­տա­նի տա­րած­քի վրա ադր­բե­ջա­նա­կան հար­ձա­կում­ներն ու մա­հա­ցու հար­ված­նե­րը։ Չի շր­ջանց­վել նաև ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը։ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի խոս­նակն ա­սել է, որ ԱՄՆ-ն՝ որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ պե­տու­թյուն, հս­տակ է ար­տա­հայտ­վել՝ հա­կա­մար­տու­թյու­նը չի կա­րող ու­նե­նալ ռազ­մա­կան լու­ծում։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ