Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Փարիզը միանու՞մ է որեւէ «հարթակի», թե՞ փորձում է ձեւավորել սեփակա՞նը

 

Ֆրանսիայի խորհրդարանի նոյեմբերի 15-ի բանաձեւին Ադրբեջանի ԱԳՆ  արձագանքը սպասվածից մեղմ է։ Եթե վերացարկվենք ընդհանուր բնույթի ձեւակերպումներից, արդյունքում կունենանք «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպման վիճարկում։ Այն կտրվածքով, որ, ինչպես պաշտոնական Բաքուն է ներկայացնում՝ «ԼՂ հակամարտությունը մնացել է անցյալում, իսկ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները եւ անվտանգությունը երաշխավորում  է Ադրբեջանի սահմանադրությունը»։ Նման տեսակետ Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման «բաց մասում» արտահայտել է Իլհամ Ալիեւը՝ հայտարարելով, որ «գործնականում Ղարաբաղի հարցով քննարկման թեմա չկա»։

Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւում հղում կա նոյեմբերի 9-ի Հայտարարությանը, բայց միայն՝ Լաչինի միջանցքի անվտանգության եւ կարգավիճակի մասով։ Սա շատ ենթատեքստային ձեւակերպում է, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը փոխկապակցված են եւ հասցեագրված ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելությանը։ Ըստ երեւույթին, պատահական չէ, որ Ֆրանսիայի խորհրդարանում բանաձեւի քննարկմանը նախորդել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Խովաեւի Երեւան այցը։ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի «սկզբունքներ եւ պարամետրեր» է ներկայացրել եւ առաջարկում է ԼՂ «կարգավիճակի հարցը թողնել ապագային»։

Մեկ ամիս առաջ, ԱՊՀ Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահին «կշտամբել էր», որ «տեղյակ չէ ղարաբաղյան հակամարտության պատմությանը» եւ նրա հետ այդ թեմայով քննարկման ցանկություն հայտնել։ Ռուս-ֆրանսիական որեւէ շփման մասին տեղեկատվություն, որքան դիտարկվում է, անցած ժամանակահատվածում չի տարածվել։ Բայց դիվանագիտությունը չափազանց «նուրբ արվեստ» է։ Եւ Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւում նոյեմբերի 9-ի համաձայնությունների հիշատակումը, հնարավոր է, Մոսկվային հղված ազդակ է։

Ֆրանսիային Ադրբեջանի ԱԳՆ ներկայացրած՝ հայ-ադրբեջանական կարգավորումը «խոչընդոտելու» մեղադրանքը, կարծես, բացահայտում է պաշտոնական Բաքվի կասկածը, որ ԼՂ  խնդրի չկարգավորվածության հարցում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիվանագիտական դիրքորոշումները կարող են գոնե ընդհանուր գծերով «հատման կետ» ունենալ։ Այս առումով հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ոչ միայն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, այլեւ թվիթերյան գրառմամբ հորդորել,  որ նա «պահպանի բանակցությունների իմպուլսը»։

Կարելի է հավանական համարել, որ Միացյալ Նահանգները մտահոգված են, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Խովաեւի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը վերստին հավաստիացրել է, որ ընդունելի են հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման ռուսական առաջարկությունները։ Ըստ բազմաթիվ հրապարակումների, Միացյալ Նահանգները կողմ է, որ բոլոր հարցերը ստանան «փաթեթային ձեւակերպում»։ Ըստ այդմ, Վաշինգտոնը կողմերին առաջարկում է Ադրբեջանի եւ «Ղարաբաղի էթնիկ հայերի համայնքի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծել»։

Ըստ էության, դա ենթադրում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ժամկետի սահմանափակում, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության շատ զգալի թուլացում, ինչը սկզբունքորեն համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Բաքուն, սակայն, մերժում է Ստեփանակերտի հետ երկխոսության «միջազգային մեխանիզմների ստեղծման» առաջարկությունը։ Կարեւոր է ընդգծել, որ նոյեմբերի 13-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Մակրոն-Ալիեւ հեռախոսազրույց։ Խորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի քննարկումից երկու օր առաջ կայացած բանակցությունը բոլոր առումներով սկզբունքային նշանակություն ունի։ Մանավանդ որ Մակրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 19-ին բանակցելու է Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայտնի է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել մինչեւ նոյեմբերի վերջ Փաշինյան-Ալիեւ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ եւս մեկ հանդիպման պայմանավորվածություն։ Նախանշված ժամկետին մնացել է երկու շաբաթից պակաս ժամանակ, իսկ նոյեմբերի 22-ին Երեւան կայցելի ՌԴ նախագահ Պուտինը։ Նման սեղմ ժամկետում դիվանագիտական ակտիվությունը զգուշավորություն է ներշնչում։ Ֆրանսիայի կառավարությունը, երեւում է, խորհրդարանի բանաձեւին ուղիղ չի արձագանքի։ Բայց միամտություն կլիներ ասել, թե այն ընդունվել է գործադիր իշխանության հետ «առճակատման ռեժիմում»։

Նոյեմբերի 9-ից հետո ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով ընդգծել են ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ սլաքներն ուղղելով Ռուսաստանի հասցեին, որ «չի ցանկանում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»։ Այս պահին Մոսկվայի առաջարկությունը ձեւակերպված է եւ ներկայացված Հայաստանին եւ Ադրբեջանին։ Հայաստանը դա ընդունում է, Ադրբեջանը՝ մերժում։ ԱՄՆ-ն ունի իր «հայեցակարգը»։ Հայտնի չէ, թե որն է Ֆրանսիայի դիրքորոշումը։ Փարիզը պաշտպանում է ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու ռուսական առաջարկությու՞նը, թե՞ կողմ է, որ ձեւավորվի Ստեփանակերտ-Բաքու «երկխոսության միջազգային հարթակ»։ Փարիզը միանո՞ւմ է որեւէ «հարթակի», թե՞ փորձում է ձեւավորել սեփականը։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ