Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԻ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո համանախագահները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
Կարելի է ասել, Վաշինգտոնն ու Մոսկվան սեր են խոստովանել Ստեփանակերտում։ 
Միացյալ Նահանգներում կայացած ընտրություններից հետո էլ Վաշինգտոնի մոտեցումները ղարաբաղյան հարցում անփոփոխ են մնացել, և նա այս ճակատում խաղաղության ամրապնդման գործում կշարունակի սերտ համագործակցել գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ, վստահեցնում է Ռոբերտ Բրադտկեն։ Սա՝ ի միջի այլոց։
Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ ամռանը` հուլիսին էին Արցախում եղել: Այդ ընթացքում իրադարձությունները բավական շատ էին: Դրանց առթիվ համանախագահների գնահատականները` բավական ժլատ: 
ՙՄեզ համար սա շատ կարեւոր հանդիպում էր: Նախագահ Բակո Սահակյանի հետ բոլոր  նոր զարգացումների մասին ենք խոսել՚,- մանրամասնում է ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն: Այդ զարգացումների թվում նաեւ Սաֆարովի արտահանձնումն ու նրան հերոսացնելն է եղել: Բակո Սահակյանը դա որակել է որպես բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից մեկը: Այդ առթիվ լրագրողների հարցին ռուս համանախագահը` Իգոր Պոպովն է պատասխանել. ՙԲակո Սահակյանն այդ առթիվ Ստեփանակերտի դիրքորոշումն է ներկայացրել, մենք էլ մեր մոտեցումներն ենք ներկայացրել՚:
Համանախագահները հղում են կատարել այդ դեպքի առընչությամբ իրենց համատեղ  եւ համանախագահող երկրների հայտարարություններին` առանց փոփոխությունների:
Անփոփոխ է նաեւ միջնորդների լավատեսությունը, թեպետ նրանց ջանքերն այս պահին ոչ այնքան խնդրի կարգավորմանը, որքան բանակցային գործընթացի պահպանմանն են ուղղված:
ՙՀիմա բանակցությունները արտգործնախարարների մակարդակով են շարունակվում,- մանրամասնում է ռուս համանախագահ Իգոր Պոպովը:- Մենք փոխանցեցինք մեր մի քանի գաղափարները, որոնք, կարծում ենք, կնպաստեն բանակցային գործընթացի հետագա զարգացմանը՚:
Իսկ ահա Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հեռանկարի առթիվ համանախագահների ձեւակերպումներն ավելի զգուշավոր են դարձել` անգամ հենց իրենց նախորդ չափավոր հայտարարությունների համապատկերին:
ՙՄենք կարծում ենք, որ այս իրավիճակում օդանավակայանի գործարկումը կարող է ավելացնել հակամարտության կողմերի միջեւ լարվածությունը,- նաեւ գործընկերների անունից ասել է օրվա  հիմնական բանախոսի պարտականությունները ստանձնած ռուս համանախագահը:- Բայց դրա հետ` մենք նաեւ համոզված ենք, որ այդ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական եղանակներով` հաշվի առնելով ունեցած փորձը՚: 
Տարածաշրջանային այցը համանախագահներն այս անգամ Ստեփանակերտից են սկսել: Ուրբաթ օրը նախատեսված էր նրանց հանդիպումը Հայաստանի Հանրապետության, իսկ երկուշաբթի` Ադրբեջանի ղեկավարության հետ։ Դիվանագետներն Արցախից Բաքու կտանեն նաեւ Ստեփանակերտի առաջարկը` բոլոր կողմերի մասնակցությամբ մշակել տոնական օրերի մի ցանկ եւ դիպուկահարների կրակը դադարեցնել գոնե այդ օրերին: 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ