[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հավանություն են տվել Թուրքիայում «Պատրիոտ»-ներ տեղակայելու որոշմանը

altՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հաստատել են Թուրքիայում «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու որոշումը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, դրանք Թուրքիա են բերվելու Գերմանիայից, Նիդեռլանդներից և ԱՄՆ-ից։

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին այս համակարգերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանելու ՆԱՏՕ-ի գործընկերներին։
Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր հերթին տեղեկացրել է, որ մի քանի շաբաթ անց դրանք պատրաստ կլինեն օգտագործման։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ տեղակայման գործընթացը կարող է տևել 3-5 շաբաթ։

 

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում «Պատրիոտ»-ներ տեղակայելու հարցով։