Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՇԱՐԺՈՒՄ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

P2200136.jpgԲոլոր ելույթ ունեցողները նշել են, որ Արցախյան շարժման մասին ԽՄԿԿ Կենտկոմի գնահատականներն օբյեկտիվ չեն, և պահանջել են խորապես ուսումնասիրել այն։ Ժողովին չեն կարողացել մասնակցել Ասկերանի և Մարտակերտի շրջանների ներկայացուցիչները, քանի որ ադրբեջանցիների կողմից խափանված էր տրանսպորտային հաղորդակցությունը։ Ավելին, նույն օրն Աղդամի շրջանի տարածքից մի խումբ ՙքաղաքակիրթ՚ ադրբեջանցիներ իրենց շուրջն են համախմբել հազարավոր իրենց նմաններին, որոնք արշավել են դեպի Ասկերանի շրջան՝ ՙկարգ ու կանոն՚ հաստատելու համար։ 
Փետրվարի 23. Տեղի է ունեցել կուսակցութան ԼՂ մարզկոմի պլենումը. աշխատանքում տեղ գտած լուրջ թերությունների համար Բ. Կևորկովին ազատել են կուսմարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից։ Կուսմարզկոմի առաջին քարտուղար է ընտրվել Հ. Պողոսյանը։ Պլենումի արդյունքների մասին հարյուր հազարանոց հանրահավաքի մասնակիցների առաջ հաղորդումով հանդես է եկել մարզկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Վ. Հարությունյանը։ Ցանկացել է ելույթ ունենալ նաև Ք. Բաղիրովը, սակայն ցուցարարները լռեցրել են նրան։ 
Փետրվարի 24. Հանրահավաքներն ու գործադուլը շարունակվել են։
Փետրվարի 25. ՙՊրավդա՚, ՙԻզվեստիա՚, կենտրոնական այլ թերթերում տպագրվել են արցախյան իրադարձությունները ոչ ճշմարտացի արտացոլող հոդվածներ, որոնք տեղի են տվել մարդկանց արդարացի դժգոհության։ 
Փետրվարի 26. Ժամը 12-ին Ադրբեջանի հեռուստատեսությամբ հանդես է եկել Գ. Ռազումովսկին և ընթերցել Մ. Գորբաչովի դիմումը Ադրբեջանի ու Հայաստանի ժողովրդին, բոլոր աշխատավորներին։
Փետրվարի 27. Ստեփանակերտ են ժամանել ԽՄԿԿ  Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կ. Բրուտենցը, ՙՆորություններ՚ մամուլի գործակալության (Ըկծ) նախագահի տեղակալ Կ. Խաչատուրովը և ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրենի տեղակալ Մ. Մչեդլովը։
Փետրվարի 27-29. Սումգայիթում կազմակերպվել է հայերի ցեղասպանություն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 26, վիրավորվել՝ 400 հայ, թալանվել է 200 բնակարան։ Երկրի ղեկավարությունը եղեռնագործության միայն երրորդ օրն է զորք մտցրել Սումգայիթ և դադարեցրել հետագա արյունահեղությունը։
Փետրվարի 29. Պ. Դեմիչևը կրկին ժամանել է Ստեփանակերտ։ 
Սումգայիթում կատարված հրեշավոր գործողությունների մասին ստացված առաջին տեղեկություններն ահավոր էին։ Բայց... մեծահոգի արցախցին ցուցաբերում է հերթական մեծահոգությունը՝ մարտի 2-ին շնորհավորական հեռագիր է ուղարկում Մ. Գորբաչովին, ծննդյան օրվա առթիվ, դադարեցնում գործադուլն ու կրկին սպասում իր պահանջի արդարացի լուծմանը, իսկ ժողովրդի հետագա պայքարն առաջնորդելու համար  1988թ. փետրվարին ընտրվում է ՙԿռունկ՚ կոմիտեն։ 
Ստեփանակերտում սուգ է հայտարարվում սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի առթիվ։ Եղբայրական գերեզմանոցում կանգնեցվում է հուշաքար, բայցևայնպես շարունակվում են հանրապետության ղեկավար մարմինների ներկայացուցիչների այցելությունները, որոնց ընթացքում կրկին փորձ է արվում պարտադրել իրենց կամքը և ձգտումը՝ ղարաբաղյան հարցը քաղաքական ասպարեզից տեղափոխել սոցիալ¬տնտեսական ոլորտ։
Սակայն բոլոր հանձնաժողովներն էլ՝ թե՜ հանրապետական, թե՜ միութենական, ձեռնունայն են մեկնել Ստեփանակերտից. ամեն անգամ նրանց դեմ ¬ հանդիման հառնել են արցախցու անկոտրում ոգին ու մշտնջենական պահանջը՝ ՙՄիացում՚։ Արցախյան իրադարձությունները շարունակվել են խեղաթյուրվել մամուլում, հատկապես՝ կենտրոնական, ուր տպագրվում էին ՙնրբանկատությամբ՚ լեցուն ադրբեջանահաճո հոդվածներ, որոնք ավելի էին շիկացնում առանց այն էլ լարված մթնոլորտը, տեղի տալիս բողոքի նոր ցույցերի ու գործադուլների, արգելվում են ՙԿռունկ՚ կոմիտեի գործունեությունը, չարտոնված հանրահավաքների ու ցույցերի անցկացումը։ Սակայն այդքանը՝ հանրապետության ղեկավարության կողմից։ Արցախցին շարունակում է կրել իր խաչը, մինչև...
 
(Շարունակելի)