Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԷՐ

1988թ. փետրվարի 12-ի իրադարձությունների մասին իր հուշերն է ներկայացնում Շարժման առաջամարտիկ, Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ 
-Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը որոշեց Շարժումը խեղդել իր բնում: Փետրվարի 12-ին Կենտկոմի ներկայացուցիչները` երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովի գլխավորությամբ, ժամանում են Ղարաբաղ, որպեսզի կուսակցական-տնտեսական  ակտիվի նիստեր գումարեն` կուսակցական կազմակերպության միջոցով կասեցնելու Շարժումը: Փետրվարի 12-ի առավոտյան եկա Ստեփանակերտ, մի շարք մարդկանց հանդիպելով՝ բացատրեցի, որ փաստորեն այդ ակտիվում վճռվում է Ղարաբաղի բախտը:
 Ակտիվի մասնակիցներ Մելս Թևոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ռադիկ Աթայանի, Վասիլի Ավետիսյանի, Ռուդիկ Աղաբեկյանի, Վրույր Խաչատրյանի, քաղլուստան և մի շարք այլ պատասխանատու աշխատողների հետ զրույցում նշեցի, որ ակտիվի ժամանակ  հարկավոր է հակահարված տալ Բաքվի էմիսարներին: Պետք է ասեմ, որ եթե մենք նախօրոք չիմանայինք նրանց գալու մասին, չէինք կարող նրանց  առաջն առնել: Այդ տեղեկությունը մեզ հաղորդել էր Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը: Նա առհասարակ մեզ շատ է օգնել տեղեկություններ իմանալու հարցում: Ստեփանակերտում ակտիվը հակահարված տվեց էմիսարներին, որոնք եկել էին համոզելու, թե իբր դա մի խումբ ծայրահեղականների գործ է։ 
Վ. Գրիգորյանից տեղեկացված լինելով էմիսարների`ակտիվների անցկացման  ժամանակացույցի մասին, ըստ որի՝ հաջորդը պիտի Ասկերանում լիներ, առավոտյան ժամը 9-ին շտապեցի Ասկերան` նախապատրաստելու հանրահավաքը։ Այստեղ էլ բարձրացվեց առաջին ցուցապաստառը։ Ասեմ, որ գաղափարն իմը չէր: Նախաձեռնող խմբից Ռաֆիկ Ասրյանը եկավ, թե` տղաներն ուզում են ցուցապաստառ բարձրացնել, կարելի՞ է: Ասացի` ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է: Եվ դա մեր հանրահավաքների առաջին կարգախոսն էր, որը գրված էր ռուսերեն և ուներ հետևյալ բովանդակությունը (այն ձևավորել էր Շարժման ակտիվիստ, հետագայում մեր պատերազմում իրեն քաջաբար դրսևորած Կարմեն Ավետիսյանը)` ՙԿեցցե՜ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայկական ԽՍՀ-ին՚:
Նիստն ամբողջովին ձայնագրել էին կուսշրջկոմի հրահանգիչ Գագիկ Ասրյանը և  Սլավիկ Միրզոյանը։ Ելույթ ունեցան Արմեն Ավանեսյանը, Ջամիլ Մարտիրոսյանը, Կոմիտաս Դանիելյանը, Յուրի Իսրայելյանը։ Բաքվի էմիսարները խուճապի մեջ էին:  Իսկ դրսում հանրահավաք էր... 
Ասեմ, որ նույն օրը հանրահավաքներ կազմակերպվեցին նաև մյուս շրջաններում, որտեղ դարձյալ էմիսարները լավ հակահարված ստացան։ 
Շրջաններում նույնպես Ադր. ԿԿ  Կենտկոմի ներկայացուցիչների պլանները ձախողվելուց հետո էմիսարները որոշում են հաջորդ օրը շրջկոմների միջոցով իրենց ուզած որոշումն ընդունել: Քանի որ Վ. Գրիգորյանը մարզկոմի  անդամ էր, այդ մասին նախօրոք իմանալով, ինձ հայտնեց, որ փետրվարի 13-ին շրջկոմների բյուրոների համատեղ նիստ է գումարվելու: Մենք հաճախակի էինք Վ. Գրիգորյանի հետ գաղտնի հանդիպում, և նա մեզ արժեքավոր տեղեկություններ էր հաղորդում: Եթե նրա տված տեղեկությունները չլինեին, մենք չէինք կարող իմանալ, թե որ պահի ինչ է անհրաժեշ տանել: Այսպես, եթե փետրվարի 12-ի մասին նախօրոք չիմանայինք և հանրահավաքի դուրս չգայինք, ելույթներ չնախապատրաստեինք, հանկարծակիի կգայինք և չէինք կարող տեղում որոշումներ ընդունել: Կանխավ  որոշման նախագիծ էինք մշակել: Երբ էմիսարները խռոված՝ թողեցին ժողովը, մենք շարունակեցինք այն և համապատասխան որոշում կայացրինք: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ