[ARM]     [RUS]     [ENG]

News.am: Փորձագետներ. Սումգայիթում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էին

Փորձագետներ. Սումգայիթում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էինՀայկական կողմն անբավարար ուշադրություն է դարձնում միջազգային հանրությանը Սումգայիթում 25 տարի առաջ կատարված իրադարձությունների մասին ճշմարտությունը հասցնելու ուղղությամբ: Այդ մասին ասվել է այսօր` փետրվարի 27-ին «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանի եւ ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Գեւորգ Դանիելյանի համատեղ ասուլիսում:

Ինչպես նշել է Հրայր Ուլուբաբյանը, Սումգայիթում հայերի ջարդերը դարձան «Հայաստանն առանց հայերի» պանթուրքիստական քաղաքականության շարունակությունը, այդ իրադարձություններին նախորդել էին հայերի բազում ցեղասպանություններ տարբեր տարիներին: Հրայր Ուլուբաբյանը նշել է, թե մինչ Անդկովկասի խորհրդայնացումը «ադրբջենացի» ժողովուրդ չկար: «Ես ինքս Լեռնային Ղարաբաղից եմ: Ոչ ոք երբեք «ադրբեջանցի» չի ասել, ասել են «թուրքեր»: Եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմ վերադարձնելու հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն կենտրոնական իշխանությունները ճնշել են այդ միտումները»,- ասել է Ուլուբաբյանը` հավելելով, որ ղարաբաղյան շարժումը սկսվեց հենց Միխայիլ Գորբաչովի հայտարարեծ «Վերակառուցման» եւ «հրապարակայնության» ֆոնին:

Ուլուբաբյանը միաժամանակ արձանագրել է Հայաստանի իշխանությունների անբավարար ուշադրությունը միջազգային հանրությանը Սումգայիթի ջարդերի մասին ճշմարտությունը հասցնելու գործում: Նրա խոսքով, մինչ օրս Հայաստանի իշխանությունները միայն մեկ փաստաթուղթ են ընդունել` դատապարտելով կատարվածը: Ըստ փորձագետների, Սումգայիթում հայերի զանգվածային սպանությունները համապատասխանում են ցեղասպանություն եզրույթին: