Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՈՒՄ. 13 ԳՅՈՒՂԵՐԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Vladimir_Avagimyani_nkary_1__cr.jpgԵրբ  1988թ. փետրվարի 26-ին ԽՍՀՄ ՆԳ  նախարարության ներքին  զորքերի ստորաբաժանումներն առաջին անգամ   մտան  Լեռնային  Ղարաբաղի  Ինքնավար Մարզ, Ասկերանում նրանց  դիմավորեցին ծաղիկներով, աղ ու հացով։
 Ճանապարհի երկու կողմերում հավաքված կանանց ու երեխաների աչքերում փայլում էին ուրախության արցունքներ։ 
Հուզված ու  խանդավառված էին նաև  տղամարդիկ. չէ՞ որ արդեն կարելի էր   չանհանգստանալ իրենց երեխաների ու կանանց կյանքի համար, չվախենալ  ազերիների  բազմահազար  խառնամբոխի  նորանոր  հարձակումներից։ Թեթևացած շունչ քաշեցին  նաև մարզի ոստիկանության հայազգի աշխատակիցները, հույս ունենալով, որ մոտ ապագայում  կբացառվի ազգամիջյան զինված առճակատման վտանգը, որը միանգամայն իրական էր։ Նորաստեղծ պարետատները թեև  սկզբնական շրջանում չեզոք դիրք էին գրավում, սակայն նրանց առկայությունն իսկ  բավական էր զսպելու ազերիների սանձարձակությունները։ 
Ժամանակն անցնում էր։ Ազգամիջյան հակասությունները սրվելով` վերաճել էին  թշնամանքի։ Մոսկվայում և Բաքվում արդեն  համոզվել էին, որ  արցախցին հետ չի կանգնի իր ազատատենչ ձգտումներից, իսկ բազմաբնույթ ճնշումներն ավելի էին համախմբում հայության շարքերը, ստիպում, որպեսզի հույսը դնեն միայն սեփական ուժերի վրա։
Ղարաբաղում  զինվորական  պարետատների  ստեղծումից երկու տարի անց` 180 աստիճանով փոխվեց նրանց վերաբերմունքը: Հայ  ազգաբնակչության անվտանգությունը  երաշխավորող ուժից նրանք վերածվեցին այդ նույն բնակչությանը ճնշող գործոնի։ Նրանց թողտվությամբ, այնուհետև հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ հայերի նկատմամբ բազմաթիվ ոճրագործություններ կատարվեցին ինչպես Արցախում, այնպես էլ Ադրբեջանի հայաբնակ մյուս տարածքներում: Այդ օրերի մասին է, մասնավորապես,  մեր զրույցը ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր ԱՎԱԳԻՄՅԱՆԻ հետ: 
-Պարոն Ավագիմյան, թերթելով պատմության էջերը` հիշարժան ի՞նչ  իրադարձություններ կարող ենք առանձնացնել, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ:shtetina_koltso_gadrut_goris_06.jpg
-Ցավոք,  հայերի նկատմամբ բռնարարքները տևական ու պարբերական բնույթ էին կրում: Բայց ես կուզենայի հիշատակել1991թ. մայիսի 13-ի իրադարձությունները, երբ ԽՍՀՄ ՆԳՆ  ներքին  զորքերի ստորաբաժանումների, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Կուբաթլուի զինվորական պարետատների ու  ներքին գործերի  շրջբաժինների, ինչպես նաև միլիցիայի հատուկ նշանակության  ստորաբաժանումների ուժերով ՙանձնագրային ռեժիմի ստուգման՚ լայնածավալ գործողություն իրականացվեց Հադրութի շրջանի Ջիլան, Բինյաթլու, Արփագետուկ,  Սպիտակաշեն, Դոլանլար, Բանաձոր, Առաքել, Մյուլքուդարա, Ցոր, Ծամձոր, Պետրոսաշեն, Աղաջաքենդ և Քարագլուխ  հայաբնակ  գյուղերում։ Մարդիկ հանվում էին իրենց  տներից ու աշխատավայրերից, ՙբարձվում՚ (այս բառը  կարելի է օգտագործել առանց փոխաբերական իմաստի)  հատուկ այդ նպատակով իրենց հետ բերված ավտոբուսներն ու բեռնատար ավտոմեքենաները, զինվորականների ուղեկցությամբ տեղափոխվում Հայաստանի  Հանրապետության  սահմանը և այնտեղ թողնվում բախտի քմահաճույքին։ Ստուգումն  իրականացնող ուժերի  հրահրմամբ ու հովանու ներքո, նրանց հետ նշված գյուղերը ներխուժեց ազերիների խառնամբոխը, որը դիմադրության բացակայությունից և անպատժելիությունից քաջալերված` թալանեց  հիշատակված բոլոր 13 գյուղերը, իսկ Ջիլանը, Բինյաթլուն, Արփագետուկն ու  Սպիտակաշենը մատնեց հրի։ 
Սա բնիկ հայերի միաժամանակյա տեղահանության դասական օրինակ էր։ 
Այս   քստմնելի  ոճրագործության ընթացքում բազմաթիվ հայեր  բռնագաղթեցին իրենց  պապենական օջախներից, հազարավոր շեն ու բարեկեցիկ տներ թալանվեցին, հիմնահատակ  ավերվեցին կամ հրի մատնվեցին, տասնյակ դպրոցներ, խանութներ, պահեստներ, ֆերմաներ և  պետական ու հասարակական այլ շենք ու շինություններ  կողոպտվեցին և ավերվեցին, հազարավոր գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններ հափշտակվեցին։ Այդ ամենը  զայրույթի ու բողոքի ալիք  բարձրացրեց հայության շրջանում` հասնելով Մոսկվա։ Այնտեղ չէին կարող, թեկուզ ձևականորեն, չարձագանքել։ Հանձնարարվեց, և Հադրութի շրջդատախազության կողմից նշված փաստի կապակցությամբ հարուցվեց մեկ քրեական գործ` Ադր. ԽՍՀ  քր. օրենսգրքի  84-րդ (պետական կամ  հասարակական գույքի կողոպուտ), 91-րդ (պետական կամ հասարակական գույքի  դիտավորյալ  ոչնչացնում կամ վնասում), 144-րդ (անձնական ունեցվածքի կողոպուտ) և 149-րդ (անձնական  ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում) հոդվածներով` 13 դրվագներով (մեկական դրվագ՝ յուրաքանչյուր  հայաթափված, թալանված ու ավերված գյուղի առումով), և բոլորն էլ՝ անհայտ անձանց նկատմամբ, որոնք այդպես էլ ՙչհայտնաբերվեցին՚ և քրեական պատասխանատվության չենթարկվեցին, թեպետ շատերին, եթե  չհաշվենք  միլիցիայի  և զինվորական   աստիճանավորներին, ճանաչում էին ոչ միայն ասպատակությունների զոհ դարձած հայերը, այլև ավարառուներին  հովանավորող ազերի միլիցիայի աշխատակիցները։ Ավարառուներն այնքան էին համոզված իրենց անպատժելիության մեջ,  որ նրանցից  ոմանք իրենց հավանած տների վրա լկտիորեն գրել էին ՙԶբաղեցված է՚, և նշել էին իրենց անուն-ազգանունները։
Մինչև հոգու  խորքը  վրդովված էին  նաև ներքին գործերի մարզային  վարչության հայազգի  աշխատակիցները, որոնցից ոմանք ոչ միայն բացեիբաց իրենց զայրութն էին  արտահայտում  կատարվածի առթիվ, այլև մարզային վարչության  ղեկավարությունից պահանջում  էին թույլ  տալ մեկնելու Հադրութի շրջան` կատարվածի  հանգամանքները պարզելու և տեղի գործընկերներին պրակտիկ օգնություն ցույց տալու համար։  Վերջապես, ՆԳ մարզային վարչության պետ Վլադիմիր Կովալյովի միջնորդությամբ, մարզի զինվորական պարետ Սաֆոնովը գրավոր թույլտվություն տվեց միլիցիայի  աշխատակիցների մի խմբի, որի մեջ, որքան հիշում եմ, ընդգրկված էին Բենիկ Հարությունյանը (խմբի  ղեկավար), Գրիշա Հարությունյանը, Գարիկ Գրիգորյանը, Միքայել Գասպարյանը և ես, այցելել դեպքի վայր հանդիսացող գյուղերը և օգնել քրեական գործի նախաքննությունը վարող` Հադրութի շրջդատախազության քննիչ Յուրա Դանիելյանին անհրաժեշտ քննչական գործողություններ  կազմակերպելու և իրականացնելու հարցում։ Մեզ հետ էր նաև մարզային դատախազության փորձագետ  Վագիֆ Հովհաննիսյանը։ Առաջ անցնելով նշեմ, որ  համատեղ աշխատելու օրերի ընթացքում թե՜ Յուրան, և թե՜ Վագիֆը, ինչպես նաև խմբում ընդգրկված  միլիցիայի  աշխատակիցներն իրենց բարձրության վրա  գտնվեցին` աչքի  ընկնելով ոչ միայն  գործիմացությամբ, այլև համարձակությամբ ու հայրենասիրությամբ։ Ինչպես ընդունված է  ասել` այդպիսի ընկերների հետ կարելի է  գնալ նաև հետախուզության, իսկ մեր հետագա  գործունեությունը շատ առումներով հետախուզություն էր հիշեցնում։
-Ինչպե՞ս ընդունեցին  ձեզ Հադրութում:
-Առաջին բանը, որ ցավով նկատեցինք Հադրութ ժամանելով, դա  մարդկանց աչքերում կուտակված  հուսահատության հասնող վախն էր և անհուն կասկածամտությունը։ Տվյալ հանգամանքներում  դա  բնական էր, քանի որ նրանցից շատերը օրեր առաջ հայաթափ  արված գյուղերի մահից մազապուրծ բնակիչներն էին և պաշտպանություն գտնելու նպատակով հավաքվել էին շրջբաժնի մոտակայքում։ Նրանք դադարել էին մարզային  իշխանություններին վստահելուց և այնտեղից եկած յուրաքանչյուրի մեջ տեսնում էին  թշնամու, հատկապես եթե նա  համազգեստ  ու  զենք էր  կրում, իսկ մենք` բացառությամբ Հովհաննիսյանի, միլիցիայի համազգեստով և հաշվեցուցակային  ատրճանակներով էինք։ Հավաքվածները վախվորած, շշուկով փորձում էին իրենց ծանոթ միլիցիայի աշխատակիցների միջոցով տեղեկություններ հավաքել մեր ինքնության ու  առաքելության  մասին։
Շրջանի իրավապահ մարմինների  ղեկավարության հետ կարճ խորհրդակցությունից հետո որոշվեց, որ Բենիկ  Հարությունյանը կմնա շրջկենտրոնում, որտեղ նույնպես անելիքները  քիչ չէին, իսկ մենք, մեզ հետ վերցնելով ենթաշրջանը լավ ճանաչող մի երկու  աշխատակցի, պետք է  Հովհաննիսյանի և  Դանիելյանի հետ անհապաղ  մեկնեինք  դեպքի վայր։ Կարճ տևեց նաև Հադրութի շրջանի զինվորական պարետի հետ հանդիպումը, որն անցավ միանգամայն սառը  մթնոլորտում։ Պարետը չէր ՙապահովել՚ իրեն  վստահված շրջանի խաղաղ  բնակչության անվտանգությունը և այժմ շինծու  սառնության դիմակի տակ փորձում էր  թաքցնել մեղքի  զգացումը, իսկ գուցե նաև  խղճի ձայնը։ Փոխարենը մեզ բավականին ջերմ ու  բարյացկամ ընդունեցին Ֆիզուլու և Ջաբրայիլի  շրջանների  զինվորական պարետները, որոնք  զգուշացված լինելով մեր այցելության մասին, մեզ դիմավորեցին  Առաքել գյուղի սահմանագլխին և  պատրաստակամություն հայտնեցին ամեն կերպ աջակցել նախաքննության  իրականացմանը։ Նրանց վերաբերմունքը նույնպես հասկանալի էր։ 
Շրջում էինք թալանված ու դատարկված, երբեմնի շեն ու բարեկարգ գյուղերի   փողոցներով, և թվում էր, թե մեզանից առաջ այստեղով սև  խորշակ է անցել` ամեն ինչ վերածելով ավերակների ու փլատակների։ Աղոթքի, թե անեծքի համար,  գոս  ձեռքերի պես  դեպի վեր էին պարզվել  ածխացած սյուներն ու գերանները,  երբեմնի բերքատու ծառերը։ Կենդանի արարածներից միայն շներն էին մնացել, որոնց աչքերից անսահման  թախիծ էր ծորում։ Թեև այլևս  ոչինչ չէր մնացել  պահպանելու, բայց նրանք մնացել էին պահպանելու իրենց տերերի  ոտնահետքերն  ու ծխահարված բույրը։ Աննկարագրելի  վանդալիզմի  տեսարանը  սահմռկեցուցիչ էր, անգամ  ամեն ինչ տեսած մեր աչքերի  համար։ Օրը մոտենում էր  ավարտին, և մենք հրաժեշտ տալով  պարետներին, խնդրեցինք  հաջորդ օրվա առավոտյան իրենց  հետ բերել նաև ՆԳ շրջբաժինների պետերին։ Գիշերեցինք  Հադրութում, սակայն մեզանից ոչ մեկը աչք  չփակեց` այնքան ցավատանջ էին օրվա  տպավորությունները։
-Եվ ի՞նչ, հանդիպումը պարետների ու միլպետների հետ կայացա՞վ:
-Պայմանավորված ժամին ու տեղում հանդիպումը կայացավ, սակայն  բացակայում էին  Ֆիզուլու ու  Ջաբրայիլի  միլբաժինների պետերը, որոնց անձամբ ճանաչում էի։ Երևի հենց այդ  պատճառով էլ չեկան։ Ի~նչ  երեսով պիտի գային։ Նրանց  փոխարեն մի քանի  քաղաքացիական անձինք էին եկել, իրենց հետ գառներ և այլ  ուտելիք ու խմիչք  բերելով, երևի բոլորն էլ թալանված։ Պարզվեց, որ նրանք  հարազատներ ունեին կորցրած և եկել էին նրանց գտնելու խնդրանքով։ Պայմանավորվեցինք մեր գործելակերպի, ինչպես նաև տեղահանված  բնակչությանն իրենց գյուղերը  վերադարձնելու և նրանց  անվտանգությունն ապահովելու հարցերի   շուրջ։
Մեր   ներկայությունը և գործելու  վճռականությունը  ոգեշնչեց ենթաշրջանի  բնակչությանը, և նրանք,  հիմնականում տղամարդիկ, սկսեցին վերադառնալ իրենց թալանված ու ավերված օջախները։ Ցերեկները փորձում էին կարգի բերել իրենց տները, իսկ գիշերները` մեզ հետ հերթապահում գյուղերի  սահմանագլխին։ Յուրաքանչյուր խմբում հաշվեցուցակային   ատրճանակով զինված միլիցիայի մեկ-երկու աշխատակցի ներկայությունը բավական էր, որպեսզի գյուղացիներն իրենց ապահով ու անվտանգ զգային։ Ցերեկով մեր խումբը զբաղված էր  տեղազննությամբ, իրեղեն և այլ ապացույցների հավաքմամբ ու ամրագրմամբ, ականատեսների և այլ վկաների հարցաքննությամբ։ Աշխատում էինք ուժերի  գերլարվածությամբ։ Բավական մեծ քանակությամբ լուսանկարահանումներ,  ձայնագրություններ կատարեցինք, որոնց պատմական նշանակությունը, կարծում եմ, դժվար է գերագնահատել:
Նման  գործելակերպը, բնականաբար, չէր մտնում Մոսկվայի ու Բաքվի իշխանությունների, ինչպես նաև  Պոլյանիչկոյի, Սաֆոնովի և նրանց  դրածոների հաշվարկների մեջ, և չէր կարող երաշխավորվել նրանց կողմից, ուստի հինգերորդ օրը մեզ հետ կանչեցին Ստեփանակերտ։ Խաբված և հուսալքված մարդիկ  ստիպված էին երկրորդ անգամ ժամանակավորապես լքել հայրենի գյուղերը։
-Այնուամենայնիվ, որքանով տեղյակ ենք, քրեական գործեր հարուցվեցին քննչական խմբի կողմից...
-Դա ուղղակի զավեշտ է: Արցախահայության հանդեպ կատարած ոճրագործություններն աշխարհի առաջ ՙարդարացնելու՚  նպատակով, այդ նույն իշխանությունների ցուցումով 1991թ. մայիսի 30-ին հարուցվեց 10, իսկ  հունիսի 27-ին` ևս 9 քրեական գործ Ադր. ԽՍՀ  քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով: Դրանք հարուցվել էին նույն թվականի մայիսի 13-ին Հադրութի շրջանի 13 հայաբնակ  գյուղերում իրականացված ՙանձնագրային ռեժիմի ստուգման՚ ժամանակ մի շարք հայ բնակիչների մոտ զենք կամ զինամթերք ՙհայտնաբերելու՚ փաստերով։ Հատկանշական է,  որ ոչ մի  մարտական զենք, նույնիսկ  ակոսավոր հրացան չէր առգրավվել։ Իսկ եթե դրան ավելացնենք, որ հարուցված 19  քրեական գործերից 8-ը հարուցվել էր քննչական խմբում ընդգրկված ոմն Միրզոևի կողմից, ապա ավելի պարզ կդառնա Մոսկվայի ու Բաքվի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղում նրանց դրածոների կատարած արարքների  ողջ  քստմնելիությունը։
 
Հարցազրույցը  վարեց  
Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆԸ