[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ալիև, Ֆրանսիայի մեծ զավակ Վոլտերը, այն երկրի, որի կառավարող վերսալյան տերերը նավերով, թնդանոթներով, մասնագետ զինվորականներով օգնում էին Օսմանյան Թուրքիային հզորացող եկատերինյան Ռուսաստանի դեմ, 1777թ. դեկտեմբերի 5-ին Եկատերինա 2-րդին հղած նամակում թախանձագին խնդրում էր. ՙԲոլոր թուրքերին շուտափույթ քշել այն երկիրը, որտեղից նրանք եկել են՚: Վերսալում, իհարկե, ճշմարտությունն ասելու համար մեծ մտածողին չէին պատժի, ինչպես դու վարվեցիր Աքրամ Այլիսլիի հետ: 
Ինչևէ, ՙորտեղից նրանք եկել են՚… Անդրկասպյան տարածքներից, գիտնականների հավաստմամբ` Ալթայից: Աշխարհը գիտե այս տարրական ճշմարտությունը, դո՞ւ միայն չգիտես, այսինքն՝ գիտես, բայց չես ուզում խոստովանել: Իսկ եթե չգիտես, ուրեմն անտեղյակ ես քո ժողովրդի չեղած պատմությունից: Այն պատմությունից, որի տողն ասելու է. գորշ գայլերի ոհմակը թափառելով գալիս էր` ճամփին ավարելով, ավերելով ամեն ինչ, մինչև Եվրոպա ու Աֆրիկա, ի վերջո բնավորվելով պատմական Հայաստանի ու Բյուզանդիայի հողերում` Կասպից ծովից մինչև Միջերկրական: Ուրիշի հողում ապրողը սովորաբար լեզուն կարճ է պահում, իսկ դու քոնը երկարացրել ես մինչև մեր այսօրվա երկրի արևմուտք, ուր դարերով ապրում է սրամիտ գյումրեցի հայը, ով քեզ նմանին ասելու է. ՙԿամաց արձակիր` քամակդ չճղվի՚: Ախր, խաշնարած քոչվոր պապե՞րդ են Գյումրիի քարը քարին դրել, թե այսօր քոնը դարձած Բաքո՞ւն չեն կառուցել հայերը, հայկական Գանձակը, անարգված Սումգայիթը, մյուս քաղաք-գյուղերը: Թուրքն այդ ե՞րբ է առաջներում որմնադիր-վարպետ եղել: Իմ այս տարիքի բերումով լավ հիշում եմ. մեր կողմերի Զարգար գյուղում միայն մեկ միհարկանի քարե տուն է եղել, էն էլ մեր գյուղացի շինարարի կառուցածը: Մնացած տները, նաև հարևան գյուղերում, ձեր լեզվով` ղամիշե էին: Չե՞ս հավատում` հարցրու երկրիդ գեղջուկ ակսակալներին: Նրանց պատկանող միլիարդները տակդ ես դրել, չգիտես ինչով իրենց դուրը գաս. պոռոտախոս ստերով ես հերոսանում նրանց աչքին` ՙՀայաստանը մեր պատմական հողերն են՚: Այդ ե՞րբ է գոյություն ունեցել Ադրբեջան պետություն-երկիրը, որն իր մեջ է ներառում Հին Եգիպտոսի, Հին Հունաստանի, Հին Հռոմի հասակակից Հայաստանը, որը զետեղված է Վատիկանի պատի քարե քարտեզին, հին հույն, հռոմեացի, արաբ և այլազգի պատմիչների աշխատություններում (Պլուտարքոս, Ստրաբոն, շատերը), հազար ու մի մշակութային հուշարձաններում, իսկ Լենինի՝ ձեզ նվիրած երկիրն այդպես էլ աննկատ է մնացել ոչ միայն սույն, այլև հետագա դարերի ՙանբարեխիղճ՚ հետազոտողներից: Փոխարենը քո զիաբունիաթովները ջՈՑՏ ավլել, տարածաշրջանի աղբանոցի այստեղ-այնտես ցրիվ եկած անցքերն ու Բաբեկ ավազակներին ի մի բերելով, հարևանի քարտեզը մկրատելով ՙպատմություն՚ են ստեղծել, որ այդ ամենո՞վ սերունդդ կրթես` միայն թե հակահայ Սաֆարով արտադրես: Դու՞, որ ոչ տարածք ես ունեցել, ոչ մշակույթ ես արարել, նույնիսկ սեփական անունդ չգիտեիր` ինչպես ռուս գեներալ Դենիկինն է վկայել (ՙման մուսուլմանամ՚ - ես մուսուլման եմ): Ոչ վաղ անցյալում ձեր հովանավոր լենինյանները թաթար էին ասում ձեզ, չէ՞, էդ որտեղից հնարեցիք ազերին. Ազերբայջան-ազերի, հա՞: Հայ-Հայաստան սկզբունքո՞վ, բայց ինչու՞ միայն վերջին ժամանակներս… ախ, զարգանու՞մ եք, ինչու՞ չհնարեք ձեր ուզածը: Էլի մեզ ընդօրինակելով, ինչպես մեր խոհանոցինը, հազար ու մի բան: Այդքան երախտամո՞ռ է ստեղծել քեզ քո ալլահը, Ալիև: Հազարավոր տարիների հայ Արցախը ինչու՞ է ոսկորի նման խրվել-մնացել կոկորդումդ, մի շնորհակալությունն ի՞նչ է, որ քաջությունդ չի հերիքում հայտնես մեզ մեր տանն այդքան երկար ապրելու համար և հասկանաս, որ կա նաև քաղաքակիրթ վարվեցողության մշակույթ հյուրընկալողի նկատմամբ: Թե՞ ասածս միամտություն է, մեծ եղբորդ հետ վաղուց մշակված ունեք նենգ ծրագիր` ՙՄեր միջից հանենք քաղցկեղ դարձած այս տարրը՚: Եվ պատերազմով ես սպառնում, մոռանալով դեռ երեկ կուլ տվածիդ դառնությունը: Մեր զինվորը չէ՞ որ կարող էր այդ առաջին ռաունդում ամեն ինչ վերջնալուծել, ուղղակի ասպետորեն ներեց գթություն հայցող ձեր խնդրանք-արցունքները, որ հղել էիք Մոսկվա` օգնության: Դրանք, ախր, հաղթող հայ տղան է հարգել իր ոտնատակ չոքած ադրբեջանցի կանանց պաղատանքում: Նա էլ կարող էր, չէ՞, սաֆարովավարի գործել: Տեսնես աշխարհում կա՞ այլ մի անարժան նմանակդ այդ արժանավոր պաշտոնում, ում հետ խոսվեր սույն տհաճ ոճով: Կարծում ես ինձ հաճելի՞ է տեսակդ մեկնաբանելը: Ինչևէ, կացնով տաշած կերպարդ քեզ հալալ, Ալիև…
 
Չհարգանոք` 
Արտաշես ՂԱՀՐԻՅԱՆ