[ARM]     [RUS]     [ENG]

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ© ՄԱՅԴԱՆԻ ԲԵՄԱԳՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՆՊԻՍԻՆ Է« ԻՆՉՊԻՍԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԷՐ

Մինչ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Ադրբեջանին քողարկված ձևով հրավիրում է մասնակցելու եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, Աստանայում բարձրացված` ԵԱՏՄ կազմում Հայաստանի սահմաններին վերաբերող հարցի շուրջ  Երևանում բուռն քննարկումներ են ընթանում: Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր ԿՌԻԼՈՎՆ  իր մտորումներով կիսվել է REGNUM տեղեկատվական գործակալության հետ` կապված հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հետ:
-Ձեր կարծիքով« Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելը կամ չմտնելն արդյո՞ք դիվանագիտական սակարկման առարկա է Բաքվի և Մոսկվայի« գուցե և` Աստանայի միջև: Որքանո՞վ է ընդհանրապես իրատեսական Ադրբեջանի մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը:
- Ադրբեջանը համարվում է  Ռուսաստանի կարևոր գործընկերը Կովկասում: Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ փոխգործակցության աճով կամ« առնվազն« նրա հետ նորմալ և կառուցողական հարաբերությունների պահպանմամբ: Ներկա իրավիճակում դա ամենևին էլ դյուրին խնդիր չէ: Կովկասում Ռուսաստանն ունեցավ վրաստանյան բացասական փորձը« այժմ էլ աննախընթաց սրման են հասել Ուկրաինայի հետ հարաբերությունները: Հետխորհրդային պետությունները Ռուսաստանի դեմ շահարկելու՝  արտաքին ուժերի բացահայտ շահագրգռվածության պայմաններում Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների պահպանումը դառնում է ռուսաստանյան դիվանագիտության առանձնահատուկ կարևորության խնդիր։
Բաքուն դարձել է ԱՄՆ-ի կողմից շանտաժի և քաղաքական ճնշման առարկա: Վերջերս մեծ աղմուկ է հարուցել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցը« ինչն իր էությամբ աշխարհի ՙամերիկակենտրոն՚` ԱՄՆ-ն որպես մեր աշխարհում ամենայն բարու աղբյուրը ներկայացնող տեսլականն էր արտահայտում: Նրանք« ովքեր չեն կիսում նման հայացքները« ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես հակառակորդ և անգամ թշնամի: Հենց նման  մարդկանց մասին Ադրբեջանում, ովքեր պատրաստ չեն աստվածացնել ներկա վարչակարգի քաղաքականությունը« վերը նշված հարցազրույցում ասվում էր© ՙԿառավարությունը միաձույլ չէ: Այնտեղ կան մարդիկ« ովքեր ուզում են վնաս հասցնել ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին« խոչընդոտել արևմտյան կազմակերպությունների գործունեությանը կամ ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել ինչ-որ հարցում՚: Ընդ որում« դեսպանն ընդգծել է© ՙԵս կոնկրետ չգիտեմ« թե ովքեր են այդ մարդիկ՚: Այս դրվագն ուշագրավ է նրանով« որ փաստորեն դեսպանը խոսում է սեփական մասնագիտական անպիտանության մասին© եթե նա չգիտի` ով ով է Ադրբեջանի կառավարությունում« ապա հարց է ծագում՝ ինչո՞վ է նա ընդհանրապես զբաղվում Բաքվում որպես ԱՄՆ դեսպան:
Թեև, ԱՄՆ դեսպանի` օրիգինալությամբ աչքի չընկնող հարցազրույցից շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի ղեկավարության արձագանքը: Ադրբեջանցի քաղաքագետների հայտարարություններն աչքի էին զարնում պարզապես աննախադեպ կոշտությամբ« ինչը հարուցվել էր այդ թվում և ԱՄՆ դեսպանի հիշատակած՝ Բաքվում ՙմայդանի՚ հավանականությամբ:
Ադրբեջանի և Հայաստանի ՙմայդանացման՚ մասին հայտարարությունները վերջերս զարմանալիորեն շատ էին. դրանք արվել են տարբեր քաղաքագետների և փորձագետների կողմից: Հերթական անգամ այդ պասաժը հնչեց և ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցում: Կարծում եմ« Ադրբեջանի ղեկավարությունը նման դատողությունների հետևում իրական սպառնալիք տեսավ: Այլապես դժվար է բացատրել արված մեկնաբանությունների կոշտությունը:
Կարելի է ենթադրել« որ ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունն  ու հասարակական գործիչներ Լեյլա և Արիֆ Յունուսների հետ կապված բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Ադրբեջանի հնարավոր ՙմայդանացման՚ մտավախության պատճառով: Ընդ որում« հարկ է նկատել« որ Ադրբեջանում արևմտյան ժողովրդավարությանը միտված քաղաքական ուժերի ազդեցությունն էական չէ« ընդհակառակը՝ վերջին տարիներին դրանք այնքան էին թուլացել« որ որպես այդպիսին՝ չեն կարող վտանգ ներկայացնել ներկա քաղաքական ղեկավարության համար: Նույն պատկերը դիտվում է նաև Հարավային Կովկասի այլ պետություններում: Բայց թե ինչպես են արտաքին ուժերն իրենց համար անցանկալի ռեժիմների բռնի փոփոխություն կատարում« հերթական անգամ համոզիչ կերպով ցուցադրեց ուկրաինական ՙմայդանը՚:
Ադրբեջանի և Թուրքիայի` ԵԱՏՄ-ին ինտեգրվելը հարկ է դիտարկել ոչ թե Կովկասի տարածաշրջանային խնդիրների« այլ համաշխարհային համատեքստում: Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում վերջերս էական փոփոխություններ չեն նկատվում ոչ դրանց բարելավման  առումով« ոչ էլ՝ վատթարացման: Դա հարևան երկրների կայուն գործընկերային հարաբերություններ են« որտեղ կողմերը ձգտում են առկա խնդիրների լուծման  և ոչ  դրանց ուռճացման կամ դիմակայության: Սակայն միանգամայն պարզ է« որ երկկողմ հարաբերությունների ներուժն օգտագործվում է ամենևին էլ ոչ լրիվ չափով: Առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Ռուսաստանի ու Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների գործոնների առկայությամբ պայմանավորված: Այդ ենթատեքստում Ադրբեջանի մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը հարկ է դիտել ոչ այնքան որպես հնարավոր իրականություն« որքան՝ որպես հետխորհրդային տարածքում գլոբալ խաղի դրսևորում: Նրանք« ովքեր առաջ են քաշում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու գաղափարը, հազիվ թե ներկա իրավիճակում այդ հնարավորությունը դիտեն որպես իրատեսական: Բայց մի ժամանակ Ադրբեջանին առաջարկվեց նաև ՀԱՊԿ-ի անդամակցությունը: Ինչպես ասում են, ՙՄեր գործը առաջարկելն է« ձերը` հրաժարվելը©©©՚։ Եվ իրոք« Բաքուն« ինչպես հայտնի է« հրաժարվեց:
-  Ի՞նչ սպասումներ պետք է ունենա Երևանը: Ինչո՞վ է հղի հայկական կողմի համար այդ թեմայի արդիականացումը եվրասիական շրջանակներում: 
-  Ամենից առաջ« Երևանը չպետք է սպասի այլ պետությունների այս կամ այն գործողություններին: Եթե հայկական քաղաքական վերնախավը և հասարակությունն ընտրություն են կատարում հօգուտ Ռուսաստանի և ԵԱՏՄ ինտեգրացիոն նախագծի, ապա այդ իրավիճակը համանման է ՀԱՊԿ-ի  դեպքում ստեղծված նույն իրավիճակին: Անհրաժեշտ է համակարգված և հետևողական աշխատանք տանել Հայաստանի համար առավելագույնս բարենպաստ պայմաններով միություն մտնելու ուղղությամբ: Սակայն այդ պայմանները չպետք է հակասեն ԵԱՏՄ մյուս անդամների շահերին. չպետք է ակնկալել, որ նրանք կլինեն ավելի ՙմեծ հայեր՚, քան հայերն իրենք, ասենք, ԼՂՀ ճանաչման հարցում: Տվյալ դեպքում Հայաստանի հետ միևնույն կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցության հավանականությունն ավելի շուտ կլինի տեսական, այլ ոչ թե գործնական: Բայց եթե Հայաստանի դիրքորոշումը փոխվի, և նրա քաղաքական ղեկավարությունն ու հասարակությունն ընդհանուր առմամբ ընտրություն կատարեն ոչ թե հօգուտ ԵԱՏՄ-ի, այլ՝ եվրաատլանտյան այլընտրանքի, ապա, իրոք, կարող են զանազան  տարբերակներ առաջանալ: Այդ տարբերակները դեռևս ֆանտաստիկ են թվում, սակայն ժամանակակից աշխարհն աչքի է ընկնում անկանխատեսելիության այնպիսի աստիճանով, որ հարկ է հաշվի առնել նաև ամենաֆանտաստիկ տարբերակները:
¬ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրվելը բավականին անհարթ է ընթանում: Մեկ Ղարաբաղի հարցն է բարձրանում, մեկ Թուրքիային են հրավիրում, մեկ Ադրբեջանին, մեկ՝  ինչ-որ այլ բան: Ի՞նչ եք կարծում, կա՞, արդյոք, նմանատիպ  ՙնեգատիվի՚  կրիտիկական զանգված, որի սահմանին  հասնելով՝ Երևանը կարող է հրաժարվել ԵԱՏՄ-ից:
- ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման պրոցեսը չի կարող դյուրին և առանց խնդիրների լինել: Բոլոր կողմերի ընդհանուր ցանկության դեպքում ծագող խնդիրները կարող են լուծվել, ընդ որում, տեսանելի ժամկետներում: Սակայն Երևանն, իրոք, կարող է հրաժարվել ԵԱՏՄ-ից: Դրա պատճառ կարող են դառնալ ոչ թե Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի դիրքորոշումները և ոչ էլ այլևայլ ՙանհարթություններ՚, այլ շատ ավելի կարևոր պատճառներ: Ինչպես Բաքվում, Երևանում էլ, արտաքին ուժերի ակտիվ մասնակցության պարագայում տեղի է ունենում ՙմայդանյան տեխնոլոգիաների՚  մեծացում: Երկրում առկա են բազմաթիվ չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ, ընդսմին, չի կարելի չնկատել, որ ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնությունների համախմբումը տեղի է ունենում ամենից առաջ ՙհակաեվրասիական՚ հիմքի վրա: Հարավային Կովկասում իրավիճակն ի վնաս Ռուսաստանի կարող է փոխել Հայաստանի ՙհեռանալը՚ դեպի Արևմուտք: Դա բարձրացնում է հայկական ՙմայդանի՚ հավանականությունը: Երևանի համար նման բեմագիրն այնքան հավանական է, որքան՝ Թբիլիսիի, Կիևի կամ Բաքվի համար:
Ռուսաստանյան զորքերը Հայաստանում երաշխավորում են նրա անվտանգությունն  արտաքին սպառնալիքներից, սակայն հայկական իշխանությունները հնարավորություն չունեն օգտագործել այն՝ ներքաղաքական ճգնաժամի դեպքում: Զարմանալի չէ, որ հայկական իշխանությունները նախընտրում են չսրել հարաբերությունները սեփական ՙմայդանի՚  պոտենցիալ հրահրողների հետ և ամեն կերպ պատրաստակամություն են հայտնում համագործակցել Արևմուտքի հետ՝ Եվրոպայի հետ Հայաստանի ասոցացման նախագծի շրջանակներում՝ ՙև՜-և՜՚ տարբերակով: Ռուսաստանի համար նման տարբերակը միանգամայն ընդունելի է, բայց, ինչպես հայտնի է, դրան կտրականապես դեմ էին մեր արևմտյան գործընկերները, ովքեր պնդում են ՙքաղաքակիրթ Եվրոպայի՚ հետ Ռուսաստանի ՙանհամատեղելի՚ լինելը: Հնարավոր է, որ մեր արևմտյան գործընկերների նախկին դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ կփոխվի: Սակայն ուկրաինական իրադարձությունների համապատկերին հազիվ արժե ակնկալել, թե Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների ընդհանուր պատկերը կնպաստի Կովկասում խաղաղության և բարգավաճման մոտալուտ հաստատմանը: