Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓԼՈՒԶՄԱՆԸ՚

09898_cr.jpgԼեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կարող է բերել Ադրբեջանի փլուզմանը, այդ կարծիքին է ռուսաստանյան քաղաքագետ, հետխորհրդային տարածքի հիմնախնդիրների փորձագետ Միխայիլ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԸ։

Նրա խոսքով` Ուկրաինայի իրադարձությունների պատճառով այժմ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման համար իդեալական միջազգային պայմաններ են ստեղծվել, և հիմա ամեն ինչ կախված է միայն ադրբեջանական ղեկավարության ողջամտությունից, ուժերի հարաբերակցությունը և ռազմատեխնիկական ու բարոյաքաղաքական տեսակետից հաղթանակի շանսերը ճիշտ գնահատելու իր ունակությունից։

ՙՈրքանո՞վ է համախմբված ադրբեջանական հասարակությունը, արդյո՞ք նա կդիմանա երկարատև պատերազմի ու մեծ կորուստների։ Քանզի ակնհայտ է, որ արագ հաղթանակի հասնելն Ադրբեջանին չի հաջողվի։ Իսկ ուժասպառության պատերազմը Ադրբեջանին ավելի շուտ կհասցնի փլուզման, քան Հայաստանին։ Ընդ որում, այդ դեպքում նախագահ Ալիևի ու նրա շրջապատի ճակատագիրը նախանձելի չի լինի՚,- հայտարարեց Ալեքսանդրովը ՙՆովոստի-Արմենիա՚ գործակալությանը տված հարցազրույցում։ 

Փորձագետը նշեց, որ Ադրբեջանը ռազմական ուղղակի օգնություն ոչ ոքից չի ստանա, այդ թվում`՝ Թուրքիայից, և նա ստիպված կլինի պատերազմել մեն-մենակ։  ՙՄիակ բանը, որ Թուրքիան կարող է անել՝ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելն է։ Բայց այդպես Հայաստանը նույնպես զենք կուղարկի ղարաբաղյան ճակատ, իսկ Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի սպառազինություն, ինչպես նախատեսված է ՀԱՊԿ-ի շրջանակներում և երկկողմ հիմքի վրա համաձայնագրերով՚,¬ ասաց Մ. Ալեքսանդրովը։

Նա հավելեց, որ Ադրբեջանին չի հաջողվի սպառազինության և ռազմատեխնիկայի էական գերակշռության հասնել, իսկ ժամանակակից պատերազմում միայն կենդանի ուժի գերակշռության վրա հաշվարկելը հեռատեսական չէ։ ՙՌազմական գործողությունների նույն փորձը Դոնբասում ցույց է տալիս, որ Նովոռոսիայի լավ  պատրաստված և մոտիվացված բանակը միանգամայն ունակ է դիմակայել թվաքանակով բազմիցս գերակշռող, բայց թույլ մոտիվացված Ուկրաինայի զորակոչային  բանակին՚,- նկատեց Ալեքսանդրովը։ 

Փորձագետը նշեց նաև, որ ներկա դրությամբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարրածքով անցնող նավթագազախողովակների ոչնչացման փաստը կարող է որոշակի դեր խաղալ, քանի որ ներկայումս Ադրբեջանից մատակարարվող էներգառեսուրսների մեջ  Արևմուտքի շահագրգռվածությունը զգալիորեն աճել է։ 

ՙԱվելին, Արևմուտքում կան ազդեցիկ բիզնես կառույցներ, որոնք ներդրումներ են արել Ադրբեջանի նավթագազային ոլորտում։ Որպեսզի նրանց մղել Բաքվի ռազմատենչ մարմաջը հանդարտեցնելուն ուղղված իրական քայլերի, հայկական կողմը պետք է առավել հստակ և առավել լայնորեն արտահայտի պատերազմի դեպքում Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների ոչնչացման իր ծրագրերը։ Սակայն Անդրկովկասում ընդհանուր աշխարհաքաղաքական հավասարման մեջ այդ գործոնի կշիռը գնահատելը բավականին բարդ է՚,- հավելեց նա:

 

 

Նովոստի-Արմենիա