Logo
Print this page

ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ. ԱԶԵՐՊՐՈՊԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Ադրբեջանական տեղեկատվական պատերազմի ակտիվիստների նպատակը պարզ է. բոլոր՝ ներառյալ ամենակեղտոտ միջոցներով, սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև, առավելագույնս բարդացնել մեր հարաբերությունները։ ArmInfo գործակալությանը նման կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական միության նախագահ, ռուս քաղաքագետ Ալեքսանդր ԿՌԻԼՈՎԸ։
ՙԻհարկե, ցավալի է, որ Գյումրիի ողբերգությունն այդքան բացահայտ քաղաքական շահարկումների տեղիք է տվել։ Շատ հավանական է, որ Բաքվում շատերը հույս ունեն այդ ողբերգության շահարկումով հասնել Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերմանը, պայմաններ ստեղծել ռազմական ռևանշի համար։ Այդ անբարո խաղն անընդունելի է, բայց տրամաբանորեն այն կարելի է բացատրել որպես կեղտոտ միջոցների օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար՚,¬ նշել է Կռիլովը։ 
Ընդ որում, քաղաքագետը դժվարացել է բացատրել և ակտիվիստների գործողությունները Հայաստանում, ովքեր ամեն ինչ անում են կրքերը բորբոքելու համար՝ պահանջելով ռուսական բազայի դուրսբերումն ու ինքնամոռաց   կոխկրտելով Ռուսաստանի դրոշները։ ՙԻ՞նչ կստանան նրանք, երբ հասնեն ցանկալի նպատակին, և նրանց համար ատելի ռուսաստանյան կայսերական հետքը վերանա Հայաստանից. երկիրն ակնթարթորեն կհայտնվի դրախտային Եվրոպայո՞ւմ, ՆԱՏՕ¬ի պաշտպանության ներքո՞։ Թե՞ կհայտնվի 100¬ամյա վաղեմության իրավիճակը հիշեցնող շատ ավելի բարդ կացության մեջ՚,¬ հարցրել է նա։ 
Այս լույսի ներքո, հայ ոստիկաններին և ռուսաստանյան ներկայացուցչություններին քարկոծելուց առաջ, այդ հարցի շուրջ միանշանակ արժե մտածել։ Կարելի՞ է Հայաստանի հայրենասերներ համարել այն գործիչներին, ովքեր օգտագործում են Գյումրիի ողբերգությունը կրքեր բորբոքելու նպատակով և դուռ բացում նորանոր  զոհերի ու ողբերգությունների համար։ Հուսով եմ, նրանց գաղափարները չեն ողջունվի Հայաստանում և աջակցություն չեն գտնի այդ երկրի քաղաքացիներից շատերի կողմից՚,¬ եզրափակել է Կռիլովը։
Ինչ վերաբերում է Վալերի Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը հանձնելուն, փորձագետը նշում է, որ Ռուսաստանի զինվորականները չպետք է կրկնեն պոտենցիալ հակառակորդների սխալը և Վալերի Պերմյակովին դուրս հանեն Հայաստանից։ Հատկապես հաշվի առնելով այն գինը, որ մեր երկիրը դրա դիմաց ստիպված կլինի հետագայում վճարել։
ՙԱյն պրակտիկան, երբ պետությունն ամեն գնով իր զինծառայողներին դուրս է հանում երկրներից, որտեղ վերջիններս իրականացրել են հանցանքը, նոր չէ։ Օրինակները բազում են, ցավոք, նման օրինակներ անցյալում եղել էին նաև  Հայաստանի 102-րդ բազայի զինծառայողների հետ կապված։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ մարդասպանի կամ մարդասպանների գործով  բաց դատավարություն անցկացվի հենց Գյումրիում։ Իսկ դատավճիռը համարժեք լինի իրականացված հանցանքին՚,¬ ընդգծել է Կռիլովը։ 
Փորձագետը նշել է, որ Պերմյակովի հանցանքը բացի քրեականից ունի նաև ռազմական հանցագործության բնույթ։ Հաշվի առնելով ռազմական հանցանքի անհամաչափ լինելը ողջ ընտանիքի ոչնչացման հետ, Կռիլովն արդարացի է համարում բաց դատավարությունը Հայաստանի տարածքում։ 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.