Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԻՐԱՎԱԲԱՆ ՋԵՖՐԻ ՌՈԲԵՐՏՍՈՆԸ ՆՇԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 EpSnIcmoYUwiO86mcQHxYU0VsC.jpgPanorama.am կայքը ներկայացնում է հարցազրույց մարդու իրավունքների հարցերով փաստաբան, գրող, Լոնդոնի  Doughty Street իրավաբանական ընկերության հիմնադիր Ջեֆրի ՌՈԲԵՐՏՍՈՆԻ հետ, որը ներկայացնում է Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)՝ ՙԴողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի՚ գործի վերանայման շրջանակներում։

-Պարոն Ռոբերտսոն, անցյալ տարի լույս տեսավ Ձեր ՙԱնհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին՚ գիրքը։ Ո՞ւմ համար և ինչո՞ւ է Հայոց ցեղասպանությունն անհարմար։
- Այո, Հայոց ցեղասպանությունն անհարմարություն է պատճառում գերտերություններին՝ ԱՄՆ¬ին, Մեծ Բրիտանիային, քանի որ Թուրքիան աշխարհաքաղաքական քարտեզում դարձել է կարևոր խաղացող։ Թուրքիայի դերակատրությունը կարևոր է քաղաքական և ռազմավարական առումով, և պետք է անհանգստացնել Անկարային, որը նյարդայնորեն է արձագանքում Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերին։ 
Ես գիրք եմ գրել, որպեսզի  բացատրեմ, թե այդ հարցում իրավական խնդիր չկա, Հայոց ցեղասպանությունն, անկասկած, իրողություն էր։ Սա ժամանակի հարց է,   ճշմարտությունը կընդունվի, և նույնիսկ Թուրքիան կճանաչի մարդկայնության դեմ այդ ոճիրը։
Շատ ցավալի է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, քանի որ շատ երկրներ, այդ թվում և Գերմանիան, Ֆրանսիան ու մի շարք  եվրոպական այլ երկրներ, ճանաչել են այն (1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները) որպես ցեղասպանություն։ Իրոք, ցավալի է, որ Թուրքիան չի ճանաչում բացահայտ ճշմարտությունը։
- Այսպիսով, Դուք կարո՞ղ եք ասել, որ ցեղասպանության ժխտումը լոկ քաղաքական, այլ ոչ թե պատմական խնդիր է։ 
- Ահա թե ինչու Ցեղասպանության ճանաչումն ՙանհարմար՚ եմ անվանում։ Գերտերությունները Թուրքիայի աջակցության կարիքն են զգում, մասնավորապես՝ ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարի հարցում։
- Պարոն Ռոբերտսոն, ի՞նչ կասեիք ՄԻԵԴ¬ում ՙԴողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի՚ գործի շրջանակներում Թուրքիայի ներկայացրած փաստարկների մասին:
- ՄԻԵԴ¬ի Մեծ պալատում անցկացված լսումների նպատակն էր ցույց տալ Եվրադատարանի ստորին պալատի կայացրած վճռի սխալական լինելը՝ Հայոց  ցեղասպանության հարցում որևէ կասկած արտահայտելու մասով։ Այստեղ կարևոր չէ Փերինչեքն ինքը, ով փորձում է ինքն իրեն գովազդել, աղմկոտ հայտարարություններ անել։ Կարևոր է Փերինչեքի հայտարարությունը՝ թե ոչ մի ապացույց չի փոխի իր համոզմունքները։ Հայաստանի հիմնական նպատակն էր հերքել վճռում արձանագրված պնդումները, որոնք կասկածի տակ են դնում այն փաստը, որ 1915 թվականի ջարդերն ու բռնատեղահանումը ցեղասպանություն են  եղել։
- Հնարավո՞ր է, որ նման հեղինակավոր դատական ատյանը տարբերակում դնի երկու ցեղասպանությունների՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև։
- Գիտե՞ք ինչ, ցեղասպանության զոհերի համար կարևոր չէ, թե ինչ կերպ են նրանք սպանվել՝ գազախցերում, խեղդվելով կամ անդամահատվելով։ Բանն այն է, որ նրանք սպանվել են այն պատճառով, որ նրանց արժանի չէին համարում ապրելու, քանի որ հրեաներ, հայեր կամ տուտսիներ էին։ Եվ մեծագույն սխալ է հայտարարել, իբր, Հայոց ցեղասպանությունը կարևոր չէ, առավել կարևոր է Հոլոքոստը։ Դրանք ցեղասպանություններ են և պետք է հավասարապես դատապարտվեն։
- Պարոն Ռոբերտսոն, ապրիլի 24- ին նախատեսվում են 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Դուք կգա՞ք Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին։
- Այո¬այո, հուսով եմ, որ կլինեմ Հայաստանում, ինչպես նաև միջոցառումների ընթացքում հանդես կգամ ելույթով։ 
 
Հարցազրույցը վարեց
Աննա ՄԿՐՏՉՅԱՆԸ