Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 22-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան մասում գտնվող մի շարք զորամասեր: Նախագահները դիտել են տանկահրաձգային վարժությունների ընթացքը, ծանոթացել նոր հրամանատարական կետի պայմաններին եւ մասնակցել զորամասերից մեկում Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման արարողությանը: October 23 Published in Պաշտոնական