
Շուշիում վերջերս հաճելի իրողություններ են տեղի ունենում, ինչը փաստում է, որ հայոց հնամյա բերդաքաղաքում կյանքն օրեցօր աշխուժանում, նոր թափ է ստանում։
Սեպտեմբերի 29-ին այստեղ՝ Շուշիի զբոսաշրջության վարչության շենքում կայացած երեկոյի առիթն իր ձևով և բովանդակությամբ նորություն էր ոչ միայն տեղաբնակների, այլև Արցախի համար. տեղի ունեցավ նորաստեղծ ՙՇուշվա՚ ՍՊ տուրիստական ընկերության և ՙԳինու տուր՚ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, կազմակերպության ստեղծմանն աջակցած կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։