Items filtered by date: Շաբաթ, 28 Ապրիլի 2012

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Պատգամավորների հետ կառավարության անդամների հերթական հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին՝ ԼՂՀ ԱԺ լիագումար նիստի օրակարգի համաձայն։  
Արպատ Ավանեսյանը ԼՂՀ սոցապահովության նախարարի ուշադրությունը սևեռեց  իր ընտրատարածքում բնակվող բռնագաղթածների բնակարանային խնդրի վրա՝ հարցը ձևակերպելով այսպես. մոտակա տարիների կտրվածքով կառավարությունն ունի՞ արդյոք ծրագիր նշված կարգախմբի բնակիչներին բնակարանով ապահովելու համար։ 

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

 Ստեփանակերտի քաղաքային համայնքի 

ավագանու նիստը 
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Օրակարգում ներառված առաջին հարցի` ՙՔաղաքային համայնքի 2012թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին՚ հաղորդմամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

ՙՄԵՆՔ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼ՚

alt2008 թվականին ԼՂՀ կառավարության կողմից գյուղատնտեսությունը ռազմավարական ճյուղ հայտարարելուն զուգընթաց, քայլեր ձեռնարկվեցին նաև տոհմային անասնաբուծության հիմնադրման ուղղությամբ, ինչն էլ փաստորեն պետք է հանդիսանար ԼՂՀ անասնապահության զարգացման հիմքը։  Հիմնադրվեց ՙՏոհմային կայան՚ ՓԲԸ¬ն, որն սկսեց գործունեություն ծավալել՝ ձեռքի տակ ունենալով Ավստրիայից ներկրված 66 գլուխ շվից ցեղի հղի երինջներ։ Հետագայում Շվեյցարիայից բերվեցին ևս 100 գլուխ ֆլեգվի տեսակի անասուններ,  100 գլուխ ջերսեյ (դանիական) ցեղի մատղաշներ: 

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

alt Տարեսկզբին  ԼՂՀ գյուղնախարարությունը ձեռնամուխ էր եղել գերատեսչության պաշտոնական կայքէջի ստեղծման աշխատանքներին։ Եվ ահա, ապրիլի 26-ին տեղի ունեցավ կայքէջի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը։ 

Կարևորելով ագրարային քաղաքականության մեջ լրատվական ու տեղեկատվական համակարգի տեղն ու դերը՝ գյուղնախարարն ընդգծեց, որ անհրաժեշտ է  օգտագործել այն, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններն ու գիտական ներուժը պետական ագրարային  քաղաքականության հիմնադրույթներին հասարակությանը և հատկապես գյուղատնտեսության մեջ զբաղվածներին ծանոթացնելու, ինչպես նաև վերջիններիս առաջարկությունների, դիմումների ու բողոքների մասին տեղեկանալու համար։

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼՆ Է

altԱպրիլի 19-25-ը Երևանում տեղի ունեցավ գրողների համահայկական 6-րդ համաժողովը, որին մասնակցեցին աշխարհի 20 երկրներից հայ գրողներ, գրականագետներ, արվեստի և հրատարակչության  գործիչներ։ Համաժողովին մասնակցել է նաև Արցախի գրողների միության պատվիրակությունը (թվով 10 հոգի)՝ ԼՂՀ ԳՄ նախագահ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Հակոբյանի ղեկավարությամբ։

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՄԻԿՈՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

alt95 տարեկանում կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մամիկոնի Ղուկասյանը, մարդ, որն իր գործունեությամբ մեծ հարգանք էր վայելում ինչպես գործընկերների, այնպես էլ՝ արցախահայության շրջանում։

ԵԹԵ ԲՈԼՈՐԸ...

 altԱպրիլի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցավ ՙԵթե բոլորը՚ գեղարվեստական ֆիլմի արցախյան առաջնախաղը, որին մասնակցեց նաև ֆիլմի ստեղծագործական կազմը. պրոդյուսեր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյան, երաժշտական մասի ձևավորող, դաշնակահար Վահագն Հայրապետյան, դերասան Մհեր Լևոնյան։ Ֆիլմը կյանքի է կոչվել ՀՀ և ԼՂՀ նախագահների բարձր հովանավորությամբ։

ՄԱՅՐ ԼԻՆԵԼԸ ԿԱՏԱԿ ԲԱՆ ՉԷ

altՄայրության տոն օրը կանայք  բազմաթիվ շնորհավորանքներ են ընդունում: Ամենուրեք երգվում է մոր սրբության, մեծահոգության մասին: Մայրն աստվածացվում է երգերում: Մինչդեռ փորձենք փոքր¬ինչ  մի կողմ թողնել սենտիմենտալիզմն ու իրականությանը նայենք բաց աչքերով:
Subscribe to this RSS feed