Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Tuesday, 09 July 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է օրենքներ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, "Գրադարանների եւ գրադարանային գործի մասին" օրենքները։

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն։

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել "Դեպի Հայք" հիմնադրամի գործունեությունը Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ այս աշխատանքը հատկապես պահանջված համարելով հայ ազգային ինքնության պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյունից:

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում դիմավորել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը

           060713HaravayinTev__1__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում դիմավորել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

            Բակո Սահակյանը եւ Հովիկ Աբրահամյանը հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Արցախի հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՙՍՅՈՒՆԻՔ -4՚ ՓՈՔՐ ՀԷԿ¬Ը

Գործարկվեց ևս մեկ փոքր հիդրոէլեկտրակայան՝ ՙՍյունիք-4-ը՚։ Օրերս ԼՂՀ հանրային  ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ)  ՙՆետրինո՚ ՓԲԸ¬ին տրամադրեց Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքում Աղավնո գետի վրա (բնական ջրահոսք) ՙՍյունիք -4՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության արտոնագիր՝ 15 տարի ժամկետով։
Նոր հէկ¬ը հանրապետության տարածքում գործող ութերորդ փոքր հիդրոէլեկտրակայանն է։

ՇՐՋԵԼՈՎ ԵՐԿՐԻ ԳՅՈՒՂԵՐՈՎ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐՈՎ

DSC_0796.jpgՊատանի երաժիշտների ՙՏնջրե-2013՚ միջազգային փառատոնը, որն արդեն երրորդ տարին կազմակերպում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, շարունակում է իր աշխատանքը: Հիշեցնենք. փառատոնին մասնակցելու են եկել շնորհաշատ պատանի և երիտասարդ երաժիշտներ, բարձրակարգ մասնագետներ 13 երկրներից` Ռուսաստան, Բելառուս, Ավստրիա, Իտալիա, ԱՄՆ, Սլովենիա, Սինգապուր, Ճապոնիա, Հայաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Լիտվա, Նիդերլանդներ: Այդ շարքն, իհարկե, համալրում է  Արցախի Հանրապետությունը։
Subscribe to this RSS feed