[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013

Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Ադրբեջանը դեռեւս թույլ չի տվել ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիպել գերեվարված Ինջիղուլյանին

 Ադրբեջանը դեռեւս թույլ չի տվել ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիպել գերեվարված ԻնջիղուլյանինՀայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն արդեն 7 օր է, ինչ գերի է Ադրբեջանում, սակայն Բաքվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները դեռեւս չեն հանդիպել նրան:

11:50-ի դրությամբ ԿԽՄԿ պատվիրակները դեռեւս չեն այցելել Ինջիղուլյանին:

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՓՈՒԼՆ ԱՐԴԵՆ ԵՏԵՎՈՒՄ Է

altԸնդհանուր գծերով՝ պատկերը շատ չի տարբերվում նախորդ տարվա ունեցածից: Հունձն ավարտվել է բերքահավաքի ենթակա տարածքների հիմնական մասում, հավաքված բերքը մոտենում է 80 հազար տոննայի սահմանագծին: Ոլորտի պատասխանատուները, սակայն, լավատես են. ամեն դեպքում դեռ հույս կա, որ կհաղթահարվի նախորդ տարվա ռեկորդը: Առջեւում եգիպտացորենի բերքահավաքն է:
Եգիպտացորենի մշակությունն Արցախում միանգամից չընդունվեց:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները բազմիցս իրենց խորը անհանգստությունն են արտահայտել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությանն ապակողմնորոշելու Ադրբեջանի ստահոդ  արշավի կապակցությամբ։ Այս արշավը տարեցտարի ընդարձակվում է՝ ներկայացնելով կեղծիքների, սադրանքների և ռևանշիստական սպառնալիքների ավելի կատարելագործված մեթոդներ։

ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՎՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍԱՀՄԱՆԱԳԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

168004.jpgՈչ շատ հեռու անցյալում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, Սեւրի դաշնագրի եւ հատկապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին հոդված գրողները նկատվում էին առավելապաշտներ, ամբոխահաճոյական նպատակներով շարժվողներ, ասպարեզականներ՝ նույնիսկ կարիերիստ իմաստով:

ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅԱՑԱՆ

altԻնչպես արդեն տեղեկացվել է՝  2013թ. հուլիսի 4-ին ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը մրցույթ էր հայտարարել Արցախի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար։ Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ԱրՊՀ խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, նվիրված էր ռեկտորի ընտրությանը։ Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա էր 27-ը։ 
Բացելով նիստը՝ Արա Հարությունյանը նշեց, որ սահմանված ժամկետում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտագրվել է երկու թեկնածու՝ Մանուշ Մառլեստի Մինասյանը և Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը։

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

51. Անուիտետի պայմանագրի պայմանները
Ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր կնքելիս դրանում նշվում են՝ անուիտետի տեսակը, մասնակցի, այսինքն, կենսաթոշակառուի տարիքը, ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը, վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը և վճարման պարբերականությունը, ապահովագրական ընկերության պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար և այլ էական պայմաններ։ Ընդ որում, անուիտետի պայմանագիրը կնքելիս արգելվում է մասնակցից պահանջել տեղեկանք վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ։

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ՄԱՐՏՈՒՆՈՒՄ

DSC05880.jpgՄարտունեցի երեխաների համար վաղուց երազանք է դարձել ամառային արձակուրդի օգտավետ ու նպատակային անցկացումը ճամբարում: Այս տարի այն իրականացավ՝ թեպետև կարճատև։
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-7-ը Մարտունու Մ. Մաշտոցի անվան հ.2 հիմնական դպրոցում գործեց ճամբար: Այն  ընդգրկեց շրջկենտրոնի հանրակրթական դպրոցների 3-9-րդ դասարանների աշակերտների: 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

vospitanie_v_seme.jpgԴաստիարակության հիմնական նպատակը երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից  են կախված երեխայի կողմից իրականության ընկալումը, նրա հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:
Երեխայի դաստիարկությունն իրականացվում է և՜ գիտակցաբար, և՜ անգիտակցաբար:

ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՂԵԼՆ Է...

SAM_1280.jpgՀայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը գործունեություն  է ծավալում արդեն մեկ դարից էլ ավելին, բազմաթիվ հայրենանպաստ ծրագրերի հեղինակ ու իրականացնող է: Լայն ու ընդգրկուն են նրա գործունեության սահմանները: ՀԲԸՄ ՙԲացահայտիր Հայաստանը՚ երիտասարդական ծրագիրը 10 տարվա պատմություն ունի: Ամեն անգամ միության գործիչները Հայաստան ու  Արցախ են գալիս նոր գաղափարներով:  Այցերը ոչ միայն ճանաչողական բնույթ են կրում, այլև բարեգործական ուղղվածություն ունեն: 
Subscribe to this RSS feed