[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2013

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Օգոստոսի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների և լրագրողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով՝ Մոսկվայում գործող ՙՌուս-հայկական համագործակցություն՚ կազմակերպության նախագահ  Յուրի Նավոյանի ուղեկցությամբ։  

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած  մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների: 

ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ՝ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

eeeeeeeee.jpgՔաշաթաղի շրջանի հարավային թևում հացահատիկի բերքհավաքն ամբողջությամբ ավարտվել,  իսկ բանջարաբոստանային մշակաբույսերինը և եգիպտացորենինը սկսվել և շարունակվում է: Շուտով կոմբայնները հացահատիկի հունձ կսկսեն հյուսիսային թևի համայնքներում: Խոտհնձի աշխատանքները լայն թափ  են ստացել ողջ տարածքում. վերջին տարիներին ավելացել է անասունների գլխաքանակը (13600 խոշոր և 25775 մանր եղջերավոր): 

ՙԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍԱԴՐՈՒՄ Է ՌԱԴԻԿԱԼ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԵՆ ԱՅԴ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՆԴԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԻՍԿԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ՚

Andrey_Areshev_300x203_cr.jpgՄոսկվայի՝ Սևծով-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ ԱՐԵՇԵՎԻ այցերը Արցախի Հանրապետություն պարբերական բնույթ են կրում։

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՙԱՆՈՒՇ ՀԱՅՐԵՆԻՔ՚ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

IMG_3667.jpgՕգոստոսի 11-21-ը Մարտունու արհեստագործական ուսումնարանում շրջկենտրոնի 7-16 տարեկան 186 պատանիներ մասնակցեցին ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության (ԼԵՄ) կազմակերպած  ՙԱնուշ հայրենիք՚  ճամբարին: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայ հեղափոխական դաշնակցության ՙԼիբանանի երիտասարդական միությունը՚ Մարտունի քաղաքում կազմակերպում է ամառային ճամբար: Այս տարի ճամբարը նվիրված էր Մհեր Ջուլհաճյանի և Լիզբոնի ռազմագործողության ժամանակ զոհված 5 տղաների հիշատակին:

ՄԱՆԿԱԿԱՆ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

altՉգիտես՝ կյա՞նքն է ստիպում, դաստիարակվածությո՞ւնը, թե՞ մարդու անհատական առանձնահատկություններն են պատճառը, բայց այսօր հաճախ ենք հանդիպում ագահության գերին դարձած մարդկանց: Շատ տհաճ ու անհասկանալի է հատկապես մանկական ագահությունը: Թվում է, թե փոքրիկներն ավելի բարի ու սրտաբաց պիտի լինեն: Չէ որ նրանց վրա դրված չէ սոցիալական, նյութական խնդիրները լուծելու հոգսը: Ապա ինչո՞ւմն է բանը. որտեղի՞ց է երեխաների մոտ ագահությունը: 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԳՈՐԾԵՑ ՙԸՆՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ-2013՚ ԾՐԱԳԻՐԸ

3.jpgԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՛ օգոստոսի 17-18-ը, արդեն չորրորդ անգամ, Շահումյանի շրջանի Սուրբ Աստվածածին վանական համալիրի՝ Դադիվանքի շրջակա տարածքում կազմակերպվեց ՙԸնտանեկան ճամբար¬2013՚ միջոցառումը։ ՙԱռողջ ապրելակերպ՚  ծրագրի շրջանակներում կազմակերպված այս միջոցառմանն աջակցեցին ՙԱսլան Թրեվլ՚ և ՙՀայեր ակումբ՚ ընկերությունները։ 

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

           mid.jpg Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած  մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների եւ լրագրողների:

            oo.jpg Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ռուս-ղարաբաղյան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

            260813 Papik&Tatik (1)-Info_1.jpgԵրկրի ղեկավարը կարեւորել է ազգային նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման անհրաժեշտությունը` նշելով, որ հուշարձանի բարեկարգ ու հարմարավետ տարածքը ժամանցի լավ վայր կհանդիսանա ինչպես մեր բնակչության, այնպես էլ Ստեփանակերտ ժամանող հյուրերի ու զբոսաշրջիկների համար:

Subscribe to this RSS feed