[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 29 Օգոստոսի 2013

ՔՄԱՀԱՃ ՉԷ, ԲԱՅՑ ՄՇԱԿԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Սորգոն Արցախում նոր մշակաբույս է: Նախապատմությունը 2-3 տարի առաջ է սկսվել: Առաջին փորձի արդյունքները դրական են գնահատվել: Այս տարվա բերքի տակ  հանրապետությունում ավելի քան 900 հեկտար սորգո է ցանվել: Արդյունքներից ոմանք գոհ, ոմանք դժգոհ են: Հակասական գնահատականների հանելուկը գյուղատնտեսության փոխնախարարն է պարզաբանել՝ հենց սորգոյի արտերում:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ

altԹուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամաւորներին՝ իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու: 

ՀՍՏԱԿԵՑՎԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

qax.jpgԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ծրագրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հստակեցմանն էր միտված օգոստոսի 27-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված ընդլայնված կազմով խորհրդակցությունը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Օգոստոսի 27-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, փոխնախագահ Եղիշե Արզումանյանը  և ԿԸՀ  քարտուղար Ռայա Նազարյանն աշխատանքային այցով եղան Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովում:

ՙՍԱՐԵՐԸ ԿՌՎԻ ԷԻՆ ԵԼԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ՚

280801.jpgՍարգիս ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան 90-ամյակի առթիվ 
ԼՂՀ  անկախության հռչակման 6-րդ  տարեդարձի կապակցությամբ 1997 թ. հուլիսի  15-ին մեկնարկած քանդակագործների և  գեղանկարիչների ՙԱրցախ-97՚ սիմպոզիումին մասնակցում էր նաև մեր հայրենակից,  ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ,  Պետական մրցանակի դափնեկիր Սարգիս  Բաղդասարյանը։

ԽԱՉՔԱՐԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԻԶԱՓԱՅՏԻ ՍՏՈՐՈՏՈՒՄ

1991թ.  մայիսից  թուրք  ազերիները Հադրութի շրջանի  հարավային  թևի 14 գյուղից  տեղահանեցին  ավելի  քան 2000 բնակիչ, հիմնահատակ  ավերեցին  680 տնտեսություն: Արփագետիկ  փոքր  գյուղում  սպանվեցին վերջին  7  բնակիչները: Շրջանի  հարավային  թևում  մնացին  միայն  Հին Թաղեր  և  Խծաբերդ  գյուղերը, որոնց  բնակիչները  տոկունություն  և  արիություն  ցուցաբերեցին, չլքեցին  գյուղը՝ չնայած ամենօրյա  հրետակոծություներին, ռմբակոծություններին: 

ԴԵՊԻ ԹԲԻԼԻՍԻ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ

hhh_1.jpgԷքսկուրսիաները դարձել են ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս: Դա ժամանցային և ուսուցանող նշանակություն ունի ոչ միայն դպրոցականների, այլև ուսուցիչների համար, ովքեր էլ հենց դրանք կազմակերպում են: Վերջին տարիներս հաճախ ենք ականատես լինում, որ Արցախի ուսուցիչները կոլեկտիվ  էքսկուրսիաներ են կազմակերպում դեպի  մայր Հայաստանի պատմամշակութային վայրեր` այդ այցելություններն անվանելով ուխտագնացություն:

ՙԱՐԾՎԱԲԵՐԴ՚ ՕՊԵՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին Արցախում՝ Շուշի քաղաքում, նշանակալից իրադարձություն կկատարվի՝ տեղի կունենա Անդրեյ  Բաբաևի (Բաբայան) ՙԱրծվաբերդ՚ օպերայի արցախյան առաջնախաղը։ Այն առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում 1957 թվականի նոյեմբերի 3-ին։ Առաջնախաղը դարձել է Անդրեյ Բաբաևի ստեղծագործության գագաթնակետը, քանի որ նա դեպի այն է գնացել իր ամբողջ կյանքում։
Subscribe to this RSS feed