[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 09 Օգոստոսի 2013

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ

Փաստը, որ հատկապես հացահատկի բերքահավաքի հետ կապված խնդիրներն են առավել ակտիվ քննարկվում բոլոր մակարդակներում՝ իրական հիմքեր ունի: Մի կողմից՝ այս ոլորտում ներգրավված է բնակչության զգալի հատվածը: Ընդ որում, նրանց թվում գյուղաբնակներից ոչ պակաս ակտիվություն են ցուցաբերում նաեւ քաղաքաբնակները, որոնցից շատերի համար հացահատկի մշակությունը վաղուց արդեն դարձել է եկամտի լրացուցիչ, իսկ շատ դեպքերում՝ հիմնական աղբյուր:

ԵՐԻՑՎԱՆՔՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՋԵՐՄՈՑ

uuu.jpgԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամը, որ մի շարք ծրագրեր է իրականացրել Քաշաթաղի շրջանում, այժմ հարավային թևի Երիցվանք համայնքի համանուն գյուղում հիմնել է 7 հա նռան  այգի և 2 ջերմոց: Երիցվանքի մոտ Որոտանը միանում է Հակարիին, և համարյա 10կմ անցնելով՝ երկու գետեր խառնվում են Մայր Արաքսին: Համայնքն ունի 81 տնտեսություն, 294 բնակիչ, կազմված է 3 բնակավայրերից՝ Երիցվանք (63-222), Ամիրյան (9-33) և Կրմեն (9-39), փռված է գետի աջ ափին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԻՑ ՉԻ ԲԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԸՆԴՀԱՐՈՒՄ ՀՐԱՀՐԵԼԸ

altՀուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի մահացու միջադեպ՝ հավանական լուրջ հետևանքներով: 
Հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել այս միջադեպի առնչությամբ: Սակայն մի հարցում նրանք համամիտ են՝ թուրք հովիվը կրակոցից սպանվել է Հայաստանի տարածքն անցնելուց հետո: 

ԱՌԱՆՑ ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ԲԱՐԻՔ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ

Մարտունու շրջանի Հաղորտի գյուղն ունի 45 տնտեսություն` 204 բնակչով։ Խորհրդային տարիներին գյուղի բնակչության թիվը հասնում էր 1300-ի։ Համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի խոսքերով՝ Արցախյան պատերազմի հետևանքով մոտ 100 հոգի լքել է գյուղը (մեծամասամբ՝ երիտասարդ ընտանիքներ)։ Շուրջ 50 տուն կա, որոնց դարպասները փակ են։ Հետպատերազմյան տարիներին գյուղը դեպի ծերացում էր գնում, բայց այսօր արդեն, փառք Աստծո, երիտասարդ ընտանիքների թիվն աճում է։ 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակում են իրականացվել ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք ներառում են ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստների տրամադրումը, ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացումը և այլն։ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2013 թվականի առաջին կիսամյակում ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են 11764 մլն դրամ` 10,9 %-ով կամ 1442,5 մլն դրամով թերակատարվել է նույն ժամանակահատվածի համար նախատեսված մուտքերի մակարդակը: Նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի սեփական եկամուտները  նվազել են 5,7 %-ով կամ  շուրջ 707,6 մլն դրամով:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

38. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի գործունեության վերահսկումը
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի գործունեությունը կարգավորելու և վերահսկելու է ՀՀ կենտրոնական բանկը։ Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հրապարակել, ինչպես նաև իր ինտերնետային կայքում տեղադրել ընկեր-ության ֆինանսական հաշվետվությունները և աուդիտն իրականացն-ող անձի եզրակացությունը։

ՙՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԿՎԵՐՍՏԵՂԾԻ ՇՈՒՇԻԻ ՆԱԽԿԻՆ ՓԱՌՔԸ՚

Օգոստոսի 8-ին Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցում տեղի ունեցավ ասմունքի համահայկական երկրորդ փառատոնի փակման արարողությունը, որին մասնակցեցին Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վ. Կասյանը, շրջանային պատասխանատու աշխատողներ, մշակույթի գործիչներ։ Փառատոնը, որ սկսվեց ՙԱվան Շուշի պլազա՚ հյուրանոցի դահլիճում, տևեց 3 օր, մասնակցեցին 4 երկրներից (Հայաստան, Արցախ, Վրաստան, Իրան) 100-ից ավելի ասմունքողներ։ 
Subscribe to this RSS feed