Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Tuesday, 24 September 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

                 240913HHTransportiNaxarar_Info.jpgՀանդիպմանը, որին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տրանսպորտի եւ կապի ոլորտներում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Բարեկամության պուրակ՝ Շուշի քաղաքում

8999.jpgՍեպտեմբերի 23-ին Շուշիում տեղի է ունեցել Շուշի և Լոս-Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Այս առիթով պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

         240913_HanrapetakanHivandanociBAcum__Info.jpg Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացներին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է մեկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին և նրան ուղեկցող անձանց։
ՙՀաճելի է հանդիպել Կանադայի խորհրդարանի ազդեցիկ դեմքերից ու երկրի քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի հետ, ով առանցքային դեր է կատարել դաշնային օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՚,- ողջունելով հյուրերին, ասաց խորհրդարանի նախագահը։ 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

3.jpgՍեպտեմբերի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել  է  ԱՄՆ Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների միացյալ պատվիրակությանն ու նրանց ուղեկցող անձանց, ովքեր նախօրյակին Արցախ են ժամանել կարճատև ճանաչողական այցով։ 

ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԵԼ Է ՎԵՐՋՆԱԳԾԻՆ

altՍտեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրն, ինչպես գիտենք, մեկնարկել էր դեռևս 2008-ին. այդ ժամանակ են սկսվել բազմահարկ բնակելիների կանգնակների տեղադրման և նոր ջրատար ցանցի կառուցման առաջին աշխատանքները:
Ֆինանսավորումն իրականացվում էր ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և հանրապետության կառավարության աջակցությամբ, աշխատանքներին մասնակցում էին նաև Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը և ՙՀայջրնախագիծ՚  ինստիտուտը: 

ԱՐՑԱԽ-ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐՆ ԱԿՆԱՌՈՒ ԵՆ

2.jpgԱՄՆ-ից Արցախի Հանրապետություն ժամանած՝ Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի միացյալ պատվիրակությունն ու նրանց ուղեկցող անձինք սեպտեմբերի 23-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեցին խորհրդարանականների հետ։ 
ԼՂՀ իշխանությունների և ԱԺ-ի անունից խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը ողջունեց հյուրերին և  ներկայացրեց նրանց։ 

ՇՈՒՇԻԻ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 7 ՏԱՐԵԿԱՆ Է

Շուշիի Նարեկացի արվեստի միությունն իր ստեղծման օրից  ամեն տարի նշում է հիմնադրման հերթական տարեդարձը: Այս տարի լրացավ խորհրդանշական 7-րդը:
Ինչպես միշտ, Միության բակում վերջերս ևս եռուզեռ էր. այստեղ էին զանազան խմբակներ հաճախող երեխաները, նրանց ծնողները, քաղաքի իշխանությունների ներկայացուցիչները, հյուրեր, ովքեր,   զբաղեցնելով իրենց տեղերը, մեծ ուշադրությամբ ունկնդրում էին Միության` մեկը մյուսին հաջորդող երաժշտական և պարի բաժնի սաների ելույթները` հոգևոր ու էստրադային երգչախմբերի, կիթառի վրա նվագը, ազգագրական պարերը։ 
Subscribe to this RSS feed