[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2015

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ

Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին պաշտոնական Անկարան ձեռնարկում է նոր գործողություններ, հանդես գալիս նոր հայտարարություններով, և տպավորությունն այնպիսին է, որ թուրքական քաղաքական վերնախավը պարզապես խուճապի է մատնվել։

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

      Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է ''Մարտական ծառայություն'' մեդալով։

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած բարեգործական ծրագրերի համար "Միկմետալ" փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը (Հայաստանի Հանրապետություն) պարգեւատրվել է "Երախտագիտություն" մեդալով։

Հաղորդագրություն

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ ԼՈՒՐՋ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

 Դեկտեմբերի 9-ի երկրորդ կեսին ԼՂՀ Ազգային ժողովում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվեցին ՙԴաշնակցություն՚ խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում։

Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան եւ դիտել այնտեղ Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջրի դամբարանաբլրի հնագիտական պեղումների գտածոների ցուցադրությունը:

Subscribe to this RSS feed