[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018

Խորհրդակցություն՝ Արցախում տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի շուրջ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

ՍԿՍՎԱԾ ԵՆ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Այս վերջին տարիներին արդեն ավանդական է դարձել գարնանն անցկացնել ծառատնկման, սանմաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ, որը կազմակերպվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Ապրիլի 10-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ տեղակալ Տիգրան Առստամյանի և խորհրդական Միքայել Սողոմոնյանի, այցելել է Շահումյանի շրջան, որտեղ ունեցել է աշխատանքային մի շարք հանդիպումներ։ 

ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ` ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ

Գիտելիքահենք տնտեսություն ունենալու մասին շատ է խոսվել, գիտության ու տնտեսության միջեւ ուղիղ կապի հաստատման մասին` եւս: Սակայն խոստովանենք, որ այս հարցում անելիքներ ավելի շատ ունենք, քան ձեռքբերումներ:

ՙԱՐԱՐԱՏՆ՚ Է ՈԳԵԿՈՉՈՒՄ

Այս տարի համայն հայությունը նշում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը` այն նշանավորելով տարաբնույթ միջոցառումներով:

Բեմում արցախյան տատիկներն էին

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հերթականը ԱԺԿ ՙԱրցախյան տատիկներ՚ ակումբի երաժշտագեղարվեստական թատերականացված ներկայացումն էր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՍԽՐԱՆՔ

Հեշտ չէ գրել հզոր տաղանդով օժտված անհատականությունների մասին. կկարողանա՞ս նրանց հատուցել արժանին. բացել նրանց ներաշխարհը, հասկանալ նրանց զգացմունքներն ու մտքերը, առանց գունազարդումների ստեղծել նրանց դիմանկարը։ Այդպիսի հզոր անհատականություններից է բանաստեղծ, Արցախյան ազատամարտի նվիրյալ Վարդան Հակոբյանը։

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ՚ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

Ապրիլի 10-ից մեկնարկեց ՙՄշակութային խաչմերուկ՚ հանրապետական մրցույթ-փառատոնի շրջանային փուլը, որը կտևի մինչև ապրիլի 17-ը: Այս մրցույթին մասնակիցները երկար ու անհամբեր սպասում էին: Նշենք, այն պետք է տեղի ունենար 2017-ի աշնանը:

Subscribe to this RSS feed