[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 05 Ապրիլի 2018

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋԵՎ. Ի՞ՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին կարգադրություն է արել պետության ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Դրանք նշանակված են ապրիլի 11-ին։ Քվեարկության նախորդ նախնական օր էր հայտարարված 2018թ. հոկտեմբերի 17-ը։

ԱրՊՀ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ

Միջազգային կապերի զարգացման ուղղությամբ Արցախի մայր բուհում, հատկապես  վերջին տարիներին, գործուն քայլեր են ձեռնարկվել, որի արդյունքում ԱրՊՀ գործընկեր բուհերի թիվը հասել է գրեթե երեք տասնյակի: Օրերս այդ շարքը համալրվեց ևս մեկով: 

ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱԿՆԵՐԵՎ Է

 2017 թվականին Արցախի Հանրապետության կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով և ֆինանսական այլ աղբյուրների հաշվին Ասկերանի շրջանում նշանակալի աշխատանքներ են իրականացվել կապիտալ շինարարության, օբյեկտների վերակառուցման-վերանորոգման, շրջանի համայնքներում բնական աղետներից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերականգնմանն աջակցելու համար։

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ՋՐԱԳԻԾ

Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի գյուղական համայնքի կազմում գտնվող Տանձուտ գյուղը շրջանի առաջին վերահայացած բնակավայրերից է։ Այժմ այստեղ բնակվում է 25 ընտանիք։ Գյուղի զարգացմանը մշտապես խոչընդոտ է հանդիսացել ոռոգման ջրի պակասը։ Տարիների ընթացքում Հակարիի աջ ափով երկաթյա խողովակներով ոռոգման ջուր բերվել էր գյուղ, սակայն այն ոչ բոլորին էր հասնում։ 

ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 2017 թ. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Ղեկավարվելով ՙՄարդու իրավունքների պաշտպանի մասին՚ ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ. մարտի 31-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։

ՙՓՈՐՁԵԼ ԵՄ ԲԱՑԵԼ ԻՄ ԳՐԱԿԱՆ ԿԱԾԱՆԸ՚

Գրող, հրապարակախոս Արտաշես ՂԱՀՐԻՅԱՆԸ 80 տարեկան է։ Իմաստնության տարիքի հետ համընկել է նրա ՙՏոհմականչ՚ երրորդ գրքի լույսընծայումը, որում տեղ են գտել պատմվածքներ, բանաստեղծություններ, քառյակներ, ակնարկներ, հոդվածներ, հրապարակախոսություն և հուշեր։ Գիրքը ծանոթություն է տալիս նաև հեղինակի գեղագիտական սկզբունքների, ստեղծագործական դավանանքի մասին։

ԾՆՎԵԼ ԵՆ ԱՊՐԻԼԻՆ

Օրերս Լոնդոնի հայկական համայնքի անդամ Հայկ Վարդանյանը դիմել է ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի խմբագրությանը` ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված իր բանաստեղծությունը թերթում տպագրելու խնդրանքով: 

Նախագահ Սահակյանն այցելել է մի շարք օբյեկտներ Շուշիում եւ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում եւ Ստեփանակերտում

 այցելել է մի շարք վարչական եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին եւ անելիքներին: 

Subscribe to this RSS feed