[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ. ՔՐԴԵՐ (մաս 4)

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

(Սկիզբը՝ ԱԱ թիվ 85)

Սա­կայն ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է 1950-1960-ա­կան թվա­կան­նե­րին։ Հենց այդ ժա­մա­նակ քուրդ ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ե­ղել են Ադր­բե­ջա­նի ԽՍՀ բարձր իշ­խա­նու­թյան կազ­մում եւ ամ­րապն­դել ի­րենց դիր­քե­րը՝ ա­ռայ­սօր մնա­լով այդ երկ­րի իշ­խա­նու­թյան ղե­կին։ Էթ­նիկ քր­դե­րի շր­ջա­նում այն­պի­սի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ էին, ինչ­պես Մա­մեդ Իս­կան­դե­րո­վը, էն­վեր Ա­լի­խա­նո­վը, Ա­րիֆ Հեյ­դա­րո­վը, Քյամ­րան Հու­սեյ­նո­վը, Սու­լեյ­ման Ռա­գի­մո­վը եւ այլք։ Մա­մեդ Իս­կան­դե­րո­վը Բաք­վի քաղ­խոր­հր­դի ա­ռա­ջին քար­տու­ղարն էր (1953-1954թթ.), Ադր­բե­ջա­նի ԽՍՀ նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ (1959-1961 թթ.), Ադր­բե­ջա­նի ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գահ (1961-1969 թթ.)։ էն­վեր Ա­լի­խա­նո­վը փո­խա­րի­նել է Մա­մեդ Իս­կան­դե­րո­վին Ադր­բե­ջա­նի ԽՍՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նում 1961-1970 թվա­կան­նե­րին։ Ա­րիֆ Հեյ­դա­րո­վը ե­ղել է Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար 1970-1978 թվա­կան­նե­րին նախ­քան իր սպա­նու­թյու­նը։ Քյամ­րան Հու­սեյ­նո­վը զբա­ղեց­րել է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նը 1968-1980 թվա­կան­նե­րին։ Սու­լեյ­ման Ռա­գի­մո­վը ե­ղել է Ադր­բե­ջա­նի ԽՍՀ գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ (1939-40 եւ 1954-57 թթ.)։
Սա­կայն, ի­հար­կե, քուրդ ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ա­մե­նա­բարձր քա­ղա­քա­կան ձեռք­բե­րում­ներն է գրան­ցել Հեյ­դար Ա­լիեւը՝ դառ­նա­լով հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վար։ Մի շարք հե­տա­զո­տող­ներ հա­մա­րում են, որ նա ազ­գու­թյամբ քուրդ է։ Հեյ­դար Ա­լիե­ւի օ­րոք բազ­մա­թիվ էթ­նիկ քր­դեր զբա­ղեց­րել են ա­ռանց­քա­յին պաշ­տոն­ներ Ադր­բե­ջա­նում։ Փաս­տո­րեն, Սա­լա­դի­նի էթ­նո­քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյու­նը դար­ձյալ տվել է իր պտուղ­նե­րը, ընդ ո­րում՝ այն ցույց է տվել իր ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­մե­նա­տար­բեր էթ­նո­քա­ղա­քա­կան հան­րույթ­նե­րում եւ սո­ցիալ-տն­տե­սա­կան կազ­մա­վո­րում­նե­րում՝ ֆեո­դա­լիզ­մից մին­չեւ կա­պի­տա­լիզմ եւ սո­ցիա­լիզմ։
Այդ­կերպ, քր­դա­կան հարցն Ադր­բե­ջա­նում լուծ­վել է բա­վա­կա­նին ինք­նա­տիպ կեր­պով։ Մի կող­մից՝ չե­զո­քաց­վել է քր­դա­կան պե­տա­կա­նու­թյու­նը, քր­դե­րը ձուլ­վել են, մյուս կող­մից՝ էթ­նիկ քր­դե­րը զբա­ղեց­րել են բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­ներ այդ հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­կան օ­լիմ­պում: Այդ­կերպ, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյան քր­դա­կան սեգ­մեն­տը լուրջ վտանգ էր սպառ­նում քր­դա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման եւ այդ հան­րա­պե­տու­թյու­նում ի­րենց ի­րա­վուքն­ե­րի հա­մար՝ քր­դե­րի պայ­քա­րի հա­մար։ Այդ­պի­սի պայ­քա­րը կս­տեղ­ծեր լուրջ խն­դիր­ներ ի­րենց իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար քր­դա­կան կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի շր­ջա­նում։ Տրա­մա­բա­նու­թյու­նը շատ պարզ է։ Ին­չու՞ պայ­քա­րել, օ­րի­նակ, Կար­միր Քրդս­տա­նի վե­րա­կան­գն­ման հա­մար, ե­թե քր­դե­րը ե­ղել են ամ­բողջ Ադր­բե­ջա­նում իշ­խա­նու­թյան ղե­կին։ Ուս­տի իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող քր­դերն ի­րենք էին դեմ դրան՝ դրա­նում տես­նե­լով ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի կր­ճա­տում, ինչ­պես նաեւ սպառ­նա­լիք Ադր­բե­ջա­նում բարձր դիրք զբա­ղեց­նե­լու հար­ցում։ Այդ պատ­ճա­ռով Ադր­բե­ջա­նում քր­դա­կան քար­տե­զի վե­րա­կեն­դա­նա­ցու­մը դե­ռեւս ի­րա­կա­նաց­վել է միայն ար­տա­քին ու­ժե­րի կող­մից։
Պետք է ա­սել, որ Ադր­բե­ջա­նում քր­դա­կան քար­տե­զի ո­րոշ տար­րեր, այ­նուա­մե­նայ­նիվ, պահ­պան­վել են։ Բա­վա­կա­նին ու­շագ­րավ ֆե­նո­մեն էր այն, որ նախ­քան 1960-ա­կան­նե­րի սկիզ­բը Կար­միր Քրդս­տա­նի նախ­կին վար­չա­կան կենտ­րո­նում՝ Լա­չին քա­ղա­քում, լույս էր տես­նում ՙԽոր­հր­դա­յին Քրդս­տան՚ թեր­թը։
Պարզ է, որ Բա­քուն շատ կցան­կա­նար փա­կել այդ թեր­թը կամ առն­վազն փո­խել դրա ան­վա­նումն, ու այդ ուղ­ղու­թյամբ քայ­լեր ձեռ­նար­կել են։
Սա­կայն այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռն­վել էր 1962 թվա­կա­նին։ 1962 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 7-ին լույս տե­սած հա­մա­րում՝ ա­ռա­ջին է­ջի ա­մե­նա­վե­րե­ւում տպագր­վել էր հետևյալ կար­գա­խո­սը. ՙԿե­չան գուլ­լա­րա գյուն չաթ­մազ՚ (ոչ մի օր չի կա­րող հա­մե­մատ­վել ան­ցած օ­րե­րի հետ)։ Այդ գրա­ռու­մը խո­րի­մաստ էր, ար­տա­ցո­լում էր Կար­միր Քրդս­տա­նի կա­րո­տը, այն վե­րաց­նե­լու ո­րոշ­ման, քր­դե­րի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան հետ ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը եւ այլն։ Ար­դյոք թեր­թի աշ­խա­տա­կից­ներն ա­րել էին դա սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ հաշ­վի առ­նե­լով շր­ջա­նի բնակ­չու­թյու­նը, թե դա ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի լավ մտած­ված սադ­րանք էր, բարդ է ա­սել։ Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րող էին դա պատ­կե­րաց­նել որ­պես ազ­գայ­նա­կան­նե­րի եւ իմ­պե­րիա­լիստ­նե­րի դի­վեր­սիա այդ­քան ճա­կա­տագ­րա­կան շր­ջա­նում եւ այդ­կերպ ամ­րապն­դել ի­րենց դիր­քե­րը թեր­թը վե­րաց­նե­լու գոր­ծում, ին­չը հե­տա­գա­յում ար­վել էր։ Թեր­թը փա­կե­լու հա­մար ստեղծ­վել էր հանձ­նա­ժո­ղով, ո­րում ներգ­րավ­վել էին նախ­կին ԼՂԻՄ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ ԼՂԻՄ-ը ներ­կա­յաց­նում էր այդ ժա­մա­նակ ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Լա­զար Հա­շի­մո­վիչ Գաս­պա­րյա­նը, որն այ­նու­հե­տեւ գլ­խա­վո­րել էր Ղա­րա­բա­ղի մե­տաք­սի կոմ­բի­նա­տի մա­մու­լի բա­ժի­նը։
Կար­միր Քրդս­տա­նի վե­րա­կան­գն­ման մա­սին հար­ցը բարձ­րա­ձայն­վել է նաեւ Հեյ­դար Ա­լիեւ­ի կա­ռա­վար­ման օ­րոք, ո­րոշ տվյալ­նե­րով՝ հենց նրա կող­մից։ Դա, ըստ ա­մե­նայ­նի, թե­լադր­ված էր ԽՍՀՄ մեր­ձա­րե­ւե­լյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րով՝ կապ­ված հեր­թա­կան քր­դա­կան քար­տե­զի շա­հարկ­ման հետ։ Ի դեպ՝ ին­քը՝ Հեյ­դալ Ա­լիե­ւը Քր­դա­կան Աշ­խա­տան­քա­յին կու­սակ­ցու­թյան հիմ­նա­դիր­նե­րից մեկն էր եւ, բնա­կա­նա­բար, Կար­միր Քրդս­տան ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ մի­ջոց էր Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի քր­դե­րի վս­տա­հու­թյու­նը շա­հե­լու հա­մար։ Սա­կայն այդ մտադ­րու­թյու­նը գործ­նա­կա­նում չէր զար­գա­ցել։ Ակն­հայտ է, որ ե­թե Հեյ­դար Ա­լիե­ւը չու­նե­նար քր­դա­կան ծա­գում, հա­զիվ թե ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նար Քր­դա­կան աշ­խա­տան­քա­յին կու­սակ­ցու­թյան ստեղծ­ման գոր­ծում։ Կրեմ­լը չէր ներ­քա­շի էթ­նիկ թուր­քին քր­դա­կան մար­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն ստեղ­ծե­լու մեջ նույ­նիսկ այն

պարզ պատ­ճա­ռով, որ քր­դե­րի շր­ջա­նում դա կա­ռա­ջաց­ներ օ­բյեկ­տիվ եւ բնա­կան ան­վս­տա­հու­թյուն, ին­չը վտան­գի կեն­թար­կեր այդ ողջ նա­խա­ձեռ­նու­թյու­նը։
Ինչ­պես հայտ­նի է, 1982 թվա­կա­նին Հեյ­դար Ա­լիե­ւը դար­ձել է ԽՍՀՄ կա­ռա­վա­րու­թյան փոխ­նա­խա­գահ։ Դա ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տոնն էր, ո­րը էթ­նիկ քուր­դը եր­բե­ւէ զբա­ղեց­րել է Խոր­հր­դա­յին Միու­թյան եւ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նա­կան հիե­րար­խիա­յում, սա­կայն այդ նշա­նա­կու­մը ո­րե­ւէ կեր­պով չի անդ­րա­դար­ձել քր­դա­կան հար­ցի վրա։ Վե­րա­կազ­մա­վո­րու­մը ո­րոշ ա­ռու­մով ակ­տի­վաց­րել էր ո­րո­շա­կի քր­դա­կան օ­ղակ­ներ, ո­րոնք հիմ­նա­կա­նում բնակ­վում էին Ադր­բե­ջա­նի ԽՍՀ սահ­ման­նե­րից դուրս։ Այս­պես, 1990 թվա­կա­նին ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին կից ստեղծ­վել էր պատ­գա­մա­վո­րա­կան հանձ­նա­ժո­ղով, ո­րը զբաղ­վում էր քուրդ բնակ­չու­թյան հիմ­նա­հար­ցե­րով Վ.Պ. Սո­բո­լե­ւի նա­խա­գա­հու­թյամբ. հանձ­նա­ժո­ղո­վի ա­ռա­ջին նիս­տը տե­ղի էր ու­նե­ցել 1990 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 20-ին։ Հա­վա­քագր­ված ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րի հի­ման վրա հանձ­նա­ժո­ղո­վը եզ­րա­կաց­րել էր, որ քր­դա­կան պե­տա­կա­նու­թյու­նը գո­յու­թյուն է ու­նե­ցել Ան­դր­կով­կա­սի տա­րած­քում, սա­կայն Ստա­լի­նի ան­ձի պաշ­տա­մուն­քի շր­ջա­նում ա­պօ­րի­նի կեր­պով վե­րաց­վել է եւ պետք է վե­րա­կան­գն­վի։ Ստեղծ­վել էին նաեւ մի քա­նի քր­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Դրան­ցից է ՙՅուկ­բուն՚ հա­մա­խոր­հր­դա­յին քր­դա­կան ա­սո­ցիա­ցիան, ո­րի կա­նո­նադ­րու­թյու­նը գրանց­վել է ԽՍՀՄ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից 1991 թվա­կա­նի մար­տի 21-ին։ Ճիշտ է, այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը գո­յու­թյուն են ու­նե­ցել շատ կարճ ժա­մա­նա­կաշր­ջա­նում եւ ա­րա­գո­րեն վե­րա­ցել են։

Քրդերը ներկայիս
անկախ Ադրբեջանում
Մի շարք քուրդ գոր­ծիչ­ներ հայ­տա­րա­րում են, որ ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո նրանք ա­ռա­ջար­կել են Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին վերս­տեղ­ծել քր­դա­կան վար­չա­կան միա­վո­րը, սա­կայն Բա­քուն հա­մա­ձայ­նու­թյուն չի տվել այդ ա­ռա­ջար­կին։ Կան նաեւ տվյալ­ներ, որ Ադր­բե­ջա­նում Ղա­րա­բա­ղի հետ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ստեղծ­վել էր քր­դա­կան ջո­կատ ոմն Մս­տո­յի հրա­մա­նա­տա­րու­թյամբ։
Մի պահ Ադր­բե­ջա­նում քր­դա­կան կլա­նի դիր­քե­րը թու­լա­ցել էին, սա­կայն Հեյ­դար Ա­լիե­ւի՝ իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո նրանք դար­ձյալ հայ­տն­վել էին այդ երկ­րի իշ­խա­նու­թյան ղե­կին։ Մի շարք մաս­նա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ՝ Ադր­բե­ջա­նում կա քա­ղա­քա­կան ա­ռու­մով շատ ազ­դե­ցիկ քր­դա­կան կլան, ո­րը հա­ջո­ղու­թյամբ ներ­թա­փան­ցել է իշ­խա­նու­թյան մեջ։ Ո­րոշ տվյալ­նե­րով՝ էթ­նիկ քր­դեր են Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան Պե­տա­կան նավ­թա­յին ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Ռով­նագ Աբ­դու­լաե­ւը, Գե­զա­լը, Հա­ջի­բա­լա Ա­բու­թա­լի­բո­վը, ո­րը Բաք­վի քա­ղա­քա­պետն էր 2001-2018 թվա­կան­նե­րին եւ 2018-2019 թթ. զբա­ղեց­նում էր Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պե­տի պաշ­տո­նը, Ա­րիֆ Ա­լի­շա­նո­վը, ո­րը 2006-2019 թթ. զբա­ղեց­նում էր ՙԱդր­բե­ջա­նի հե­ռուս­տա­տե­սու­թյուն եւ ռա­դիո­հե­ռար­ձա­կում՚ ՓԲԸ-ի նա­խա­գա­հի պաշ­տո­նը եւ բազ­մա­թիվ այլ ղե­կա­վար­ներ։ Քր­դա­կան ծա­գում ու­նի նաեւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ներ­կա­յիս ղե­կա­վար Բեյ­լար Է­յու­բո­վը, ո­րը 1993 թվա­կա­նին ղե­կա­վա­րում էր Հեյ­դար Ա­լիե­ւի անձ­նա­կան պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյու­նը։ Մի շարք աղ­բյուր­նե­րի տվյալ­նե­րով՝ քր­դեր են ադր­բե­ջա­նա­կան խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի 20 տո­կո­սը, օ­րենս­դիր եւ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ինչ­պես նաեւ Ադր­բե­ջա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րի 12-15 տո­կո­սը։ Մինչ­դեռ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով՝ Ադր­բե­ջա­նում քր­դա­կան հա­մայն­քի թի­վը կազ­մում է ըն­դա­մե­նը 6,1 հա­զար մարդ, ո­րոն­ցից մայ­րե­նի լեզ­վին է տի­րա­պե­տում շուրջ 70 տո­կո­սը։ Ակն­հայտ է, որ էթ­նիկ քր­դե­րի թիվն ա­վե­լի մեծ է։ Ո­րոշ աղ­բյուր­ներ նշում են 150 հա­զար մար­դու հաշ­վար­կը։ Ըստ էու­թյան՝ նրանց ի­րա­կան թի­վը գե­րա­զան­ցում է նաեւ այդ ցու­ցա­նի­շը։ Ո­րոշ քուրդ աղ­բյուր­ներ, օ­րի­նակ, հի­շա­տա­կում են 240 հա­զա­րը։
Ադր­բե­ջա­նի քր­դե­րի շր­ջա­նում դե­ռեւս մնա­ցել են ու­ժեր, ո­րոնք պայ­քա­րում են ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար։ Կան ինչ­պես ա­ռան­ձին գոր­ծիչ­ներ, այն­պես էլ քր­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք մեծ դժ­վա­րու­թյամբ են աշ­խա­տում Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում։ Այդ­պի­սի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին է պատ­կա­նում, օ­րի­նակ, ՙRojhat՚ քր­դա­կան ե­րի­տա­սա­րա­դա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րի ղե­կա­վա­րը պն­դում է, որ Ադր­բե­ջա­նի քր­դե­րի մշա­կույթն ու քր­դե­րե­նը զար­գաց­նե­լու խն­դի­րը միշտ ար­դի է եւ կեն­սա­կան կա­րե­ւո­րու­թյուն ու­նե­ցող, շեշ­տադ­րում է ադր­բե­ջան­ցի­նե­րի շր­ջա­նում քր­դե­րի ան­խու­սա­փե­լի ձու­լու­մը, սա­կայն միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծում, որ կազ­մա­կեր­պու­թյունն իր առ­ջեւ չի դնում քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ եւ խն­դիր­ներ Ադր­բե­ջա­նում եւ դրա նպա­տակն է պաշտ­պա­նել քր­դա­կան մշա­կու­թա­յին եւ հո­գե­ւոր ար­ժեք­նե­րը։ Ադր­բե­ջա­նում գոր­ծում են նաեւ տար­բեր քր­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք բախ­վում են տա­րաբ­նույթ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ։ 1990 թվա­կա­նին հիմ­նադր­վել էր ՙՌո­նաի՚ (ՙԼու­սա­բաց՚) քր­դա­կան մշա­կույ­թի կենտ­րո­նը։ 2013 թվա­կա­նին այդ կենտ­րոնն անց­կաց­րել էր Արդ­բե­ջա­նի քր­դե­րի հա­մա­գու­մար, ո­րի ժա­մա­նակ ո­րո­շում էր կա­յաց­վել այն մա­սին, որ ՙՌո­նաի՚-ն պետք է նշա­նա­կա­լի դեր խա­ղա Ադր­բե­ջա­նի քր­դե­րի կյան­քում, կա­ռու­ցի հա­րա­բե­րու­թյուն­ներ Քրդս­տա­նի եւ ԱՊՀ-ում ու Եվ­րո­պա­յում քր­դե­րի հետ։ Այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը թո­ղար­կել է ՙԴան­գե Քուրդ՚ (ՙՔր­դի ձայ­նը՚) թեր­թը, ո­րը լույս է տե­սել 1992-2013 թթ. եւ այդ ըն­թաց­քում հրա­տա­րա­կել է շուրջ 90 հա­մար։ 2003 թվա­կա­նին Ադր­բե­ջա­նում սկ­սել էր թո­ղարկ­վել ՙԴիպ­լո­մատ՚ ամ­սա­գի­րը, ո­րը փակ­վել էր երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից 2012 թվա­կա­նի սկզ­բում։
Սա­կայն քր­դե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը դար­ձել է նոր ադր­բե­ջա­նա­կան ազ­գի մա­սը, ընդ ո­րում՝ զբա­ղեց­նում է տար­բեր ո­լորտ­նե­րում բարձր, գե­րիշ­խող դիրք, եւ հատ­կա­պես այդ աս­պեկտն է խո­չըն­դո­տում քր­դե­րի կոն­սո­լի­դաց­մա­նը, ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րի կազ­մա­կերպ­մա­նը եւ, ա­ռա­վե­լեւս, Ադր­բե­ջա­նում ինչ-որ քր­դա­կան ազ­գա­յին միա­վոր­ման ստեղծ­մա­նը։ Ադր­բե­ջա­նում քր­դա­կան հարցն, ընդ­հա­նուր առ­մամբ, կա­րե­լի է հա­մա­րել գրե­թե լուծ­ված, ընդ ո­րում՝ բա­վա­կա­նին ինք­նա­տիպ կեր­պով։ Այն­պես է ստաց­վել, որ ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նի քր­դե­րը, հատ­կա­պես, այդ ժո­ղովր­դի է­լի­տան, մի շարք օ­բյեկ­տիվ եւ սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ընտ­րել է Սա­լա­դի­նի էթ­նո­քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյու­նը եւ բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ կեր­պով կյան­քի կո­չել այն։

 

Subscribe to this RSS feed