[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԱՀԱՏՎԵՑ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ

Ասում են՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, իսկ մարդը ներքին բավականություն է ստանում, երբ իր վաստակը գնահատվում է ըստ արժանվույն:

Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ որդեգրած ավանդույթի համաձայն շնորհակալագրի ու նվերի արժանացրեց Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 1, 3, 5 շենքերի տնային կոմիտեի նախագահ Միքայել Բաղդասարյանին, ով առողջական պատճառներից ելնելով՝ ստիպված թողնում է հասարակական աշխատանքը: Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ Միքայել Բաղդասարյանի տանն օրեր առաջ հյուրընկալվել էին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը, ԲՇՏ տնօրեն Արմեն Ավագյանը: Քաղաքային իշխանությունների և անձամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունից փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը խորին շնորհակալություն հայտնեց Մ. Բաղդասարյանին՝ Ստեփանակերտ քաղաքի կրթական համակարգում կատարած երկարամյա օրինակելի աշխատանքի և, մասնավորապես, մոտ 20 տարի տնային կոմիտեի նախագահի պարտականությունները սիրով և նվիրումով կատարելու համար: Միքայել Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, որոնց աշխատանքը միտված է մայրաքաղաքի շենացմանը, զարգացմանն ու հարստացմանը: Ըստ Արմեն Հակոբյանի, Միքայել Բաղդասարյանը պարտաճանաչ, սկզբունքային, քաղաքացիների ցավով ապրող անձնավորություն է: Թոշակառու մանկավարժի հավաստմամբ՝ դեռ աշակերտական նստարանից նվիրված է եղել նաև հասարակական աշխատանքին: 7-րդ դասարանում ընդունվել է կոմերիտմիության շարքերը, 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընտրվել է դպրոցի սկզբնական կոմերիտկազմակերպության քարտուղար: Եղել է նաև կոմերիտմիության մարզկոմի բյուրոյի անդամ… 

 Արևիկ ԲԱԲԱՅԱՆ