[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1988թ. դեկտեմբերի 7-ը հայի համար գրվեց սև տառերով։ Ավերիչ երկրաշարժը խլեց առանց այդ էլ մի բուռ դարձած մեր ժողովրդի հազարավոր որդիների կյանք։

Հազարավոր մարդիկ մնացին ճակատագրի քմահաճույքի ապավինությանը։ Այդ օրերից անցել է 27 տարի։ Յուրաքանչյուր դեկտեմբերի 7-ի հայ ժողովուրդը, աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինի, իր հարգանքի տուրքն է մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին։ Այսպես՝ նաև Մարտունիում. Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը, շրջվարչակազմը, հիմնարկների ու ձեռնարկությունների կոլեկտիվները, ուժային կառույցների ծառայողները, քաղաքի դպրոցների ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, բնակչությունը՝ թարմ ծաղիկներ խոնարհելով երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի պատվանդանին։ 

 Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ ք. Մարտունի