Logo
Print this page

ՆՎԻՐՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

Օրերս ՙԱրցախգազ՚  փակ բաժնետիրական ընկերությունում հրավիրված հերթական խորհրդակցությունը նվիրված էր գազից օգտվելու անվտանգության կանոնների պահպանմանը:

Այն վարում էր ՙԱրցախգազ՚  ՓԲԸ գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ Ն. Մովսեսյանը: 

Մասնակցում էին ընկերության համապատասխան տեսչությունների և բաժինների պատասխանատուներ, Ստեփանակերտի և շրջանների արտադրաշահագործման տեղամասերի պետեր, ներտնային ցանցի փականագործներ, հսկիչներ: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքում շմոլ գազից թունավորումների վերաբերյալ Ստեփանակերտի դատախազի միջնորդությունը և քաղաքապետի գրությունը: Քննարկվեց նաև գազից օգտվելու անվտանգության կանոնների պահպանման և  բաժանորդների կողմից շմոլ գազից թունավորման դեպքերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: 

Օրակարգային հարցերի վերաբերյալ ելույթ ունեցավ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ ՙՏեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի՚ պետ  Էդ. Մանունցևը, ով ներկայացրեց ստուգայցերի ընթացքում հայտնաբերվող հիմնական խախտումները: 

Նույն բաժնի տեխնիկական անվտանգության առաջատար մասնագետ Մ. Գաբրիելյանը հանդես եկավ 2015-16թթ. բաժանորդների՝ շմոլ գազից թունավորվելու դեպքերի վերաբերյալ հաշվետվությամբ: Նշվեց, որ 2015թ. ԼՂՀ տարածքում գրանցվել է թունավորման 26 դեպք, որից 24-ը՝  մայրաքաղաք Ստեփանակերտում: 2016թ. անցած ժամանակամիջոցում արձանագրվել է թունավորման 9 դեպք: 

Ն. Մովսեսյանը ընկերության համապատասխան բաժինների ու տեսչությունների ղեկավարներին հանձնարարեց շարունակել բաժանորդների կողմից բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների պահպանման գործընթացի խստագույն վերահսկողությունը: 

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.