Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ Է

 

 

 

ՀՀ ՙԶարթոնք-89՚ և ԼՂՀ ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ հասարակական կազմակերպություններն ապրիլի 18-19-ը Ստեփանակերտում համատեղ կազմակերպեցին ՙԱկտիվ քաղաքացիների ձևավորումը Հայաստանի համայնքներում՚ դասընթացներ։

Նպատակն է 15-25 տարեկան դեռահասների ու երիտասարդների մոտ նպաստել ակտիվ քաղաքացիության ու ինքնուրույնության զարգացմանը։ Մասնակցում էր  20 երիտասարդ։ Շոշափվեցին հիմնականում  ակտիվ քաղաքացիության, անձնային գծերի և ինքնավստահության, ճգնաժամի, կոնֆլիկտի, կապվածության տեսության, մտքի ճկունության, քննադատական մտածողության և նմանատիպ այլ թեմաներ։ Դրանք անց են կացվել ոչ ֆորմալ մեթոդաբանությամբ՝ ինտերակտիվ խաղերի միջոցով։ Դասընթացավարներն էին ՙԶարթոնք-89՚ ՀԿ երիտասարդական ծրագրերի համակարգող Անի Մելքոնյանը և հայ-շվեյցարական ԿԱԶԱ հումանիտար կազմակերպությունում Ֆրանկոֆոնիայի ծրագրի պատասխանատու Մաքսանս Սմանիոտտոն։ 

Առաջին օրը դասընթացավարները (մասնագիտությամբ՝ հոգեբաններ), ծանոթանալով մասնակիցների հետ` ներկայացրին ծրագրի նպատակը։ Հաշվի առնելով Արցախի ներկա վիճակը, ծրագրի կազմակերպիչներն ընտրեցին երիտասարդներին մտահոգող թեմաներ։ Ա. Մելքոնյանի պարզաբանմամբ՝ դասընթացները նպատակ ունեն ձևավորել ակտիվ քաղաքացիներ, ովքեր կփորձեն իրենց կարողություններով օգտակար լինել հասարակությանը։ ՙՄեզ հետաքրքրում էր` ինչ են մտածում դասընթացներին մասնակցողները քննարկվող կոնկրետ թեմայի վերաբերյալ։ Մինչ այդ ծրագիրը կազմակերպվել էր Վանաձորում և Մարտունում. արցախցիներն ավելի ակտիվ էին և ինքնուրույն, կարողանում էին դուրս գալ կաղապարից, հստակ արտահայտել սեփական կարծիքը՚,¬ ասաց Ա. Մելքոնյանը։  

Մ. Սմանիոտտոն նշեց, որ երիտասարդներին տրամադրվել է հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ազատ արտահայտել իրենց նպատակները, անելիքները, ձևավորել աշխարհայացք և հավասարակշիռ վերլուծել կոնկրետ իրավիճակներ։ Երկօրյա դասընթացների ժամանակ կարևորվեց կապվածության տեսության թեման, ինչը հնարավորություն տվեց դիտարկել վաղ տարիքում ծագած ու զարգացած այն հարաբերությունները, որոնք ազդում են դեռահասների ու երիտասարդների հետագա  կենսագործունեության  վրա։ Անդրադարձ եղավ հոգեբանության մեջ ՙԱնձնային վերակառուցման՚ տեսությանը, ինչը  հնարավորություն է տալիս անձի ներքին ռեսուրսների բացահայտմամբ հաղթահարել հոգեբանական տրավմաները։ Կան իրավիճակներ, որոնց առնչվելիս այնպես է ստացվում, որ ոմանք կարողանում են հաղթահարել դժվարությունները, ոմանք՝ ոչ։ Ծրագրի մասնակիցներին առաջարկվեց իրենց անձնային գծերից վերհանել ու գրել երեք բացասական, երեք դրական կողմեր՝ ինչից  հետո ցանկացողները ներկայացրին իրենց մտքերը՝ իրազեկելով, թե ինչպես են իրենց օգնում կամ խանգարում այդ անձնային գծերը։ 

Անդրադառնալով կոնֆլիկտի թեմային և նրանից բխող խնդիրներին, երիտասարդներն ազատ արտահայտեցին իրենց կարծիքը, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ, բանակցային գործընթացի, արցախցիների պայքարի, հայ ժողովրդի պատմական տարածքների և Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ։ ԱրՊՀ իրավաբանության բաժնի առաջին կուրսի ուսանող Գագիկ Չիլինգարյանը  հայտնեց իր կարծիքը թեմաների վերաբերյալ։ Ըստ նրա՝  պատմական  Արցախը դարեր ի վեր եղել է Մեծ Հայքի նահանգը, և արցախցին միշտ շենացրել է իր հայրենիքը, բազում հերոսների  արյան գնով պաշտպանել այն։ Պատմական աղբյուրները, կատարված պեղումները փաստում են, որ մեր ամրոցները, եկեղեցիները կրում են հայի ձեռագիրը։ ՙՄենք համաձայն չենք Ադրբեջանի այն  հայտարարություններին, թե  իբր իրենց հողերն օկուպացված են,¬ ասաց նա։¬ Ադրբեջանն ընդհանրապես արհեստականորեն ստեղծված  պետություն է, այն ձևավորվել է 20-րդ դարի սկզբին։ Եվ հիմա ոչ քաղաքակիրթ մի ազգ տարածք է պահանջում։ Սա հայկական տարածք է, որտեղ հայերն ապրել, պայքարել և շարունակելու են զորանալ։ Ես կտրականապես դեմ եմ տարածքների հանձնմանը, որին համամիտ կլինի յուրաքանչյուր հայրենասեր հայ մարդ՚։ 

Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի նախագահ Սուսաննա Պետրոսյանը, ամփոփելով դասընթացները, նշեց, որ բոլոր մասնակիցներն էլ ունեին իրենց դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Կենտրոնի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց  անհրաժեշտության դեպքում կազմակերպել նոր քննարկումներ, հրավիրել տարբեր ոլորտների մասնագետների և փորձել պարզաբանումներ տալ երիտասարդներին հուզող հարցերին։ 

Դասընթացների մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ