Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՇՐՋԱՊԱՏԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆ Է

Ամռան գալը՝ ուրախություն, բայց նաև մի տեսակ անհանգստություն է բերում բնակչությանը: Անհանգստության պատճառներից մեկն էլ այդ շրջանում զարգացող ինֆեկցիաներն ու դրանց հետևանքով առաջացող հիվանդություններն են:

Ինչպիսի՞ն է վիճակն այս առումով, և պատճառ ունե՞նք անհանգստության համար. հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջբաժնի պետ Ռոմիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Բաղդասարյան, ինչպիսի՞ն այսօր կորակեիք սանիտարական վիճակը շրջկենտրոնում:

- Առաջին հայացքից կարող է թվալ անմխիթար, սակայն դա այդպես չէ: Մեր հակասանիտարական վիճակի ստեղծման հիմնական աղբյուրը  աղբահանության ոչ ժամանակին և ոչ պատշաճ մակարդակով կազմակերպումն էր: Բարեբախտաբար վերջին երկու տարիներին այս առումով փոփոխությունը նկատելի է և չողջունել չի կարելի: Սակայն նշել, թե հարցն իր լուծումը ստացել է՝ ևս ճիշտ չէր լինի: Աղբարկղեր տեղադրած տարածքներում առայժմ տեսանելի է տարածված, ցաք ու ցրիվ թափված աղբը: Տարածողը հիմնականում թափառական շներն են, շնագայլերը: Խնդիր է սա և,  կարծում եմ, լուծելի: Պարզապես պայքար պետք է տանել այդ կենդանիների դեմ, դրանք  վտանգ են ներկայացնում ոչ միայն այդ առումով: Ունենք նաև մեկ այլ խնդիր: Շենքերը շրջապատված են առատ խոտածածկույթով, տեղ-տեղ նաև մացառներով, որտեղ տարբեր պատճառներով հավաքվում է աղբը և երկար ժամանակ չի մաքրվում: Այդ տարածքների խոտածածկույթից և մացառներից մաքրումը կբերի նաև աղբից մաքրելու հնարավորություն: Մեկ այլ խնդիր ունենք՝ կապված շրջկենտրոնի ծայրամասային թաղամասերի հետ: Այդ թաղամասերը չեն մաքրվում, այդտեղից աղբահանություն չի կատարվում, խոսքը ՙԿոմունալ տնտեսություն՚ ՓԲԸ-ի մասին է, ինչը պատճառ է այն բանի, որ բնակչությունը հրաժարվում է օգտվել աղբահանության ծառայությունից, չնայած տեղադրվում են աղբարկղեր: Փաստը դրդում է ինքնուրույն լուծելու աղբի խնդիրը, որի տրամաբանական արդյունքն էլ դառնում է փողոցների աղտոտվածությունը:

Ամեն դեպքում՝ հարցի առնչությամբ նշեմ, որ ամենամեծ գործոնն այս պարագայում մեր քաղաքացիներն են: Կոմունալ տնտեսության կողմից բավականին կազմակերպված և հետևողականորեն իրականացվում է աղբահանությունը, մնում է անհատներն էլ իրենց հերթին մաքուր պահեն իրենց բնակարանների և աշխատատեղերի շրջակայքը:

- Բարեկարգման, սանիտարական մաքրման նպատակով տարվա մեջ մի քանի անգամ շաբաթօրյակ է կազմակերպվում: Ինչպե՞ս է այն ազդում իրավիճակի վրա:

-Այն էական ազդեցություն չի ունենում, քանի որ այդ շաբաթօրյակներն ավելի շատ ձևական բնույթ են կրում: Բնակչությունն անլուրջ վերաբերմունք է դրսևորում, և ոչ բոլորն են մասնակցում, ոչ բոլոր տարածքներն են մաքրվում: Այստեղ ևս պետք է մեր ղեկավարությունը հետևողական գտնվի և վերահսկողություն իրականացնի։ Եթե թողնելու լինենք միայն մեր քաղաքացիների ցանկության ու խղճի վրա՝ հարցը երբեք էլ լուծում չի ունենա: Ցավոք, մեր բնակիչներն այդպես էլ չեն հասցրել հասունանալ այս առումով և չեն գիտակցում դրա կարևորությունը:

- Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքում վարակի տարածման վտանգ կա՝ պայմանավորված հակասանիտարական վիճակով:

¬ Չեմ կարծում: Պարզապես փողոցներից խոտածածկույթների, մացառների և այլնի մաքրման խնդիր կա, ինչը էական փոփոխություն կբերի: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չի տրվում, մեր բնակիչներն էլ իրենց հերթին փոխանակ բողոքելու և մեղքը քաղաքի պատասխանատուների վրա բարդելու, պիտի իրենք ևս շահագրգռված  լինեն։ Տարիներ շարունակ այս մասին խոսում ենք, ու ոչինչ չի փոխվում:

- Իսկ ինչպիսի՞ն է վիճակը շրջանի գյուղական համայնքներում:

- Այ այստեղ ունենք լուրջ խնդիր: Չգիտեմ ինչպես կլուծվի այն: Մեր ծառայությունը պարբերաբար բողոք-դիմումներ է ստանում համայնքների բնակիչներից հարևանների անասնագոմերի հետ կապված, անասնաաղբի անթույլատրելի վայրերում թափելու վերաբերյալ։ Հարցը լրիվությամբ բարձիթողի վիճակում է: Այստեղ, կարծում եմ, լուրջ անելիք ունեն համայնքների ղեկավարները: Առանձնապես անասնաաղբն աղբյուրների տարածքում, ջրամբարների կողքին թափելը լուրջ հետևանքների կարող է բերել: Էլ չեմ խոսում կենցաղային և այլ աղբի մասին: Գիտենք, որ ոչ մի համայնքում աղբահանման աշխատանք չի տարվում:

- Ամառը նաև ինֆեկցիոն հիվանդությունների տարածման շրջան է համարվում: Ինչպիսի՞ կանխատեսումներ կան այս ուղղությամբ։

- Որոշ հիվանդությունների համար աղբյուր է հանդիսանում ջուրը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր ծառայությունը մշտական վերահսկողություն է իրականացնում օգտագործվող ջրի նկատմամբ: Մանրէաբանական ստուգման ենք ենթարկում շրջանի բոլոր աղբյուրների ու ջրամբարների ջրերը։ Այս առումով խնդիր չունենք: Տաք եղանակները նոր են սկսվում, և խնդիրներ մենք ունենում ենք նաև օգտագործվող սննդի հետ կապված: Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի: Առայժմ մեր խանութներում շարունակում են վաճառքում պահել պիտանիության ժամկետն անցած մթերք, ու չեմ ուզում անդրադառնալ դրանց հետևանքներին, որոնք ավելի սուր արտահայտվում են հենց ամառվա ընթացքում: Մեկ այլ խնդիր է լողավազանների մաքրությունը: Մի խոսքով, բոլոր այս՝ թվարկված ու չթվարկված խնդիրներին համակարգված մոտեցում պետք է ցուցաբերվի, պայքար տարվի բոլոր ուղղություններով։ Կարծում եմ՝ նման պարագայում արդյունքները  երկար սպասել չեն տա։

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ 

ք. Մարտունի