Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՐՑԱԽ

 

 

 

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ առողջապահության նախարարությունից, գերատեսչության հատուկ հրավերով՝ Հեպատիտների դեմ պայքարի և իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ, հուլիսի 29-31-ը Արցախ կժամանի ՀՀ ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը՝ մի խումբ լյարդաբանների հետ միասին։ 

 

Եռօրյա ժամանակահատվածում մասնագետները կկատարեն հիվանդների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև՝ բնակչության սկրինինգ հետազոտություն՝ վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ։ 

Բուժաշխատողների մասնակցությամբ հուլիսի 29-ին հրավիրվել է կոնֆերանս՝ նվիրված հեպատիտների դեմ պաքարին։

Լաուրա Գրիգորյան