Logo
Print this page

ՍՈՑԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ` ԳԵՐԽՆԴԻՐ

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է ծրագրեր` ուղղված բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

Համաձայն Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի սոցծառայության տարածքային գործակալության տրամադրած տեղեկատվության` 2016թ. առաջին կիսամյակում գործակալությունում ձևակերպվել և նշանակվել են ամենամսյա պետական նպաստի 195 գործեր՝ տարբեր սոցիալական խմբերի 260 երեխաների  անվամբ:216 նոր ծնված երեխաների համար վճարումներն իրականացվել են ՙԱրցախբանկ՚-ի Մարտունու մասնաճյուղում` գործակալության կողմից ներկայացված վճարացուցակների համաձայն:

Երիտասարդ ընտանիքների պետական աջակցության ծրագրի շրջանակներում նորաստեղծ ընտանիքների 70 ամուսնացող անձանց հատկացվել է ամուսնության միանվագ նպաստ:     

Ծնելիության և բազմազավակության խթանման, բազմազավակ ընտանիքների բարեկեցության բարձրացման նպատակով ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ բացվել են 70 ժամկետային նպատակային ավանդային հաշիվներ: 6 և ավելի անչափահաս երեխա  ունեցող 3 ընտանիքի համար նախարարություն է ներկայացվել բնակելի տան կառուցման կամ գնման համար հայտ:

Տարածքային գործակալության պետ Նոնա Գասպարյանը նշեց, որ ԼՂՀ կառավարության պետական աջակցության ծրագրերում առանձնահատուկ ուշադրության են արժանացել արցախյան պատերազմում  զոհված ազատամարտիկների ընտանիքները և հաշմանդամները, Մեծ հայրենականի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, այդ պատերազմի հաշմանդամները և զոհվածների այրիները: Սոցիալական այդ խմբերին 2016թ.Մայիսյան եռատոնի կապակցությամբ հատկացվել է դրամական օգնություն:

ԼՂՀ կառավարության որոշման համաձայն՝ Արցախյան պատերազմում երկու և ավելի զոհ ունեցող 20 ընտանիքների տրամադրվում է ամենամսյա դրամական օժանդակություն:

ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու կամ մահանալու կապակցությամբ 3 զինծառայողների ընտանիքների տրամադրվել են ապահովագրական գումար, գերեզմանների բարեկարգման և հուղարկավորության ծախսերի փոխհատուցում: 

ԼՂՀ կառավարության ՙՍոցիալապես անապահով ընտանիքներին նյութական օգնություն հատկացնելու մասին՚ որոշման համաձայն՝ շրջանի 30 քաղաքացիների շրջվարչակազմի համապատասխան ֆոնդից հատկացվել է ֆինանսական օգնություն:

Հաշմանդամների առողջության վերականգնման անհատական ծրագրին համապատասխան՝ առաջին խմբի 2 հաշմանդամի տրամադրվել է թիկնասայլակ, իսկ 6 տարիքային կենսաթոշակառուների և  2 հաշմանդամի՝ լսողական սարք:

Համաձայն սահմանված ընթացակարգի, շրջանի որոշ սոցիալական խմբերի անձանց 2016թ. մայիս ամսից հատկացվել է թվով  5 առողջարանային  ուղեգիր:    

Համաձայն ՙԲնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին՚  ԼՂՀ օրենքի, շրջանի չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների 12 ծնողներ գործակալության համապատասխան տեղեկանքներով բժշկական օգնություն են ստացել պետության կողմից երաշխավորված նպատակային ծրագրերի շրջանակներում:

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.