ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Շարունակվում է Ասկերանի շրջանի Սարուշենի նախադպրոցական հաստատության շենքի շինարարությունը , որն սկսվել է 2014 թվականին:
Մանկապարտեզի համար նախատեսված միահարկ շենքն, ըստ նախագծի, համապատասխանում է արդի շինարարական չափանիշներին: Արդեն ավարտվել են տանիքի կառուցման, դռների և պատուհանների տեղադրման, ներքին կառուցվածքների և կոմունիկացիոն աշխատանքները: Ավարտվել է նաև ցանկապատի համար նախատեսված հենապատերի կառուցումը:
Ներկայում շենքի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ են տարվում, որից հետո կբարեկարգվի բակը, և մանկապարտեզը կունենա բացօդյա խաղահրապարակ:
Սարուշենի նախադպրոցական հիմնարկը նախատեսված է 50 երեխայի համար, այնինչ համայնքում ներկա դրությամբ նախադպրոցական տարիքի 30 երեխա կա:
Հավելենք, որ շինարարությունն իրականացվում է ԼՂՀ պետբյուջեի հաշվին: Պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, իսկ կապալառուն՝ ՙՍտրոյ Պրոեկտ՚ ՍՊԸ-ն։
Մանկապարտեզի շենքը շահագործման կհանձնվի գալիք տարի։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ