Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՇՓՄԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր համակարգ է շրջանառվում. meedline. com:

ՙՍիներջի սիսթեմս՚ ընկերության Արցախի ներկայացուցիչ Միքայել Սարգսյանից տեղեկացանք, որ meedline. com-ը հարթակ է, որի նպատակն է օգնել մարդկանց՝  լուծելու առօրյա խնդիրները, լինել իրազեկված,  գումար վաստակելու  և եկամուտներն ավելացնելու  հնարավորություն ստանալ, ինչպես նաև՝ աջակցել բիզնեսի զարգացմանը։ 

ՙՄարդիկ իրենց  ամենօրյա խնդիրների լուծման մի մասը կարող են հանձնարարել meedline¬ին։ Օրինակ, ուզում եք ինչ¬որ բան վաճառել, գնել, վարձով տալ, վարձակալել, կամ պարզապես՝ աշխատանք գտնել,  կամ՝ որևէ ծառայություն մատուցել կամ օգտվել ինչ¬որ ծառայությունից։ Այս ամենի մասին նշում եք կատարում  համապատասխան բաժնում, համակարգը ձեր նշած տեղեկատվությունը վեր է լուծում ու տեղեկացնում այն առաջարկությունների մասին, որոնք կարող են ձեզ հետաքրքրել։  Այն տրամադրում է նաև հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ՚,-ասաց  մեր զրուցակիցը։ 

 Համակարգը բավականին հարմար է նաև տեղեկատվության հետ աշխատող անձանց համար. որևէ նյութ փնտրելու դեպքում  ձևավորվում են  ավտոմատ որոնման ֆիլտրեր։ Դրանց համապատասխանող ցանկացած հոդվածի մասին համակարգն իրազեկում է։

Լրագրողներն իրենց նյութերը հրապարակելիս կարող են ընտրել թիրախային աուդիտորիան։ Այդ մարդկանց համակարգը կծանուցի իրենց համար հետաքրքիր նոր նյութի առկայության մասին։ 

 Մ. Սարգսյանը նաև  իրազեկեց, որ բացի այդ, համակարգը թույլ է տալիս  հաճելին համատեղել  օգտակարի հետ: 

ՙԱյսօր համակարգը թույլ է տալիս շփվել ընկերների և գործընկերների հետ, խաղալ հանրահայտ խաղեր, հրապարակել  հետաքրքրող տեղեկատվությունը և  այն քննարկել համախոհների հետ, կայքի ֆունկցիոնալ հնարավորությունները գրագետ օգտագործելով՝ ավելացնել եկամուտը՚,-համոզված են համակարգի ստեղծողները, հավելելով, որ  բաց են նաև նոր առաջարկությունների համար, որոնք կարող են առօրյա կյանքը դարձնել հաճելի և հագեցած:

Ս.Վ.