Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՙՄԱՆՐՈՒՔՆԵՐ՚

Զանգվածային լրատվության միջոցներում հասարակական տրանսպորտի խնդիրները մեկ¬մեկ քննարկվում են, այնուամենայնիվ, որոշ ՙմանրուքներ՚ դեռևս մնում են։

Օրինակ, երթուղային ավտոբուսները երբեմն ուշացումով են ժամանում՝ մանավանդ ծայրամասային թաղամասեր։ Նշենք նաև մեր հարգելի վարորդների ավելորդ շտապողականությունը կանգառներում։ Շտապողականություն, որը կարող է ուղևորին ֆիզիկական վնասվածք պատճառել։ 

Ոչ հեռու անցյալում հասարակության բողոքները շատ էին։ Հիմա վիճակն այլ է։ Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Որքան էլ տարօրինակ է, նոր խնդիրներն առաջացնում են հենց իրենք՝ ուղևորները։ Թեկուզև այն, որ փաստորեն նոր ավտոբուսները վեր են ածվել անբարեխիղճ վերաբերմունքի թիրախի՝ վնասված նստատեղեր, մեջքամասի կտրտած հատվածներ,  անհեթեթ գրառումներ... Ի՞նչ է սա... Մի՞թե մենք մեր տանը ամենօրյա կենցաղային իրերի, կահույքի հետ այսպես ենք վարվում։ Որտեղի՞ց  են այս չարությունը, գեղեցիկը, որակյալը անպայման փչացնելու մոլուցքը։  Չեմ կարծում, որ վերոհիշյալ բարբարոսական արարքները թույլ են տալիս մեծերը, տարեցները։ Ուրեմն, երեխանե՞րը, երիտասարդնե՞րը։ 

Օրեր առաջ երթուղային ավտոբուսում երկու աղջիկ՝ 12-13 տարեկան, ՙՏրի կորոչկի՚ ուտելով, բարձր խոսելով, ծիծաղելով պատրաստվում էին իջնել։ Բավական չէ, որ ՙուտելիքի՚ տհաճ հոտը տարածվել էր ավտոբուսում, դեռ թուղթն էլ թաքուն վայր գցելով, ձեռքերն առջևի նստարանին քսելով, վեր կացան։ Ես բացատրեցի նրանց, որ չի կարելի այդպես  վարվել, առաջարկեցի թուղթը վերցնել ու տանել, աղբարկղը գցել։ Վարորդը նույնպես զգուշացրեց, որ դա անքաղաքավարություն է։ Աղջիկներից մեկը՝ արդարանալով՝ գետնից վերցրեց թուղթը։ Միգուցե ընթերցողը գտնի, որ դա մանրուք է՝ չարժե այդքան անհանգստանալ։ Թույլ տվեք, սակայն, նկատել, որ լուրջ խնդիրները, որպես կանոն, առաջանում են մանրուքներից։ Բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք։ Փոքր ժամանակ մեզ հորդորում էին, բացատրում, թե որ արարքը վատ է, որը՝ գովելի։ Բնավ չեմ դժգոհում մատաղ սերնդից։ Քավ լիցի։ Ասելիքս այլ է։ Մարդ դեռ մանկուց պետք է դաստիարակվի հայրենասիրության գաղափարով։ Հայրենասիրությունը միայն  հայրենիքին ծառայելը, սահմանը պահելը չէ։ Թեև դա բարձրագույն առաքինություն է։ Ունեցածը գնահատելը, չվնասելը, պահել¬պահպանելը, ինքնուրույն արարելը նույնպես հայրենասիրություն է։ Ասել է թե՝ դա մտածելակերպ է, վարքագիծ։ Եվ ոչինչ մանրուք լինել չի կարող։ Հայտնի առածն ասում է. ՙՈրակը մանրուքների մեջ է՚։

 Մի հանգամանք ևս՝ տրանսպորտում մեկը մյուսի փոխարեն վարձը մուծելը։ Թվում է, թե ոչ մի վատ բան չկա այդտեղ, չհաշված վարորդի նյարդերի վրա ազդելը։ Պետք է նկատել, որ մեր վարորդները բավականաչափ քաղաքավարի, հանդուրժող և համբերատար են։ Այնուամենայնիվ, կարծում եմ, նրանք  արդեն հոգնել են հորդորելուց՝  ամեն մարդ վճարի իր փոխարեն։ Ուղղակի տարօրինակ է, թե ինչ համառությամբ են մարդիկ ուզում ՙհարգել՚ մեկը մյուսին։ Առօրյա կյանքում, անշուշտ, կգտնվեն պահեր՝ ՙհարգանաց հավաստիքը՚ մատուցելու համար։ Իսկ այս  դեպքում պետք  է առաջնորդվել  ընդունված կարգով, այն է՝ ուրիշի փոխարեն չվճարել։ Երբևէ տեսած կա՞ք, որ, ասենք, Երևանում  կամ Մոսկվայում ծանոթը մուծի ծանոթ¬բարեկամի փոխարեն, ով (այսինքն՝ վերջինը)  պետք է իջնի մի քանի կանգառ հետո...  

Դիանա ՎԱՆՅԱՆ