[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ՝ ՁԳՏԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԸ՚

Շուշի  քաղաքում կյանքն օրեցօր  աշխուժանում է, վերացվում են ավերածության հետքերը։

Հայոց  բերդաքաղաքը պատերազմի ամենածանր հարվածներն է իր վրա կրել։ Շատ բան ավերվել է, հրդեհվել, բայց, բարեբախտաբար, որոշ շենքեր-շինություններ մնացել են կանգուն, վերջիններս էլ  վկայում են նրա բազմադարյա ճարտարապետության մասին։

Ուրախությամբ կարելի է փաստել, որ վերջին մեկ-երկու տարում Շուշիում լայն թափ է ստացել շինարարությունը։ Այս օրերին հատկապես քաղաքը վեր է ածվել խոշոր շինհարթակի։ Պարզ է, առջևում  Մայիսյան եռատոնն է, իսկ որոշ աշխատանքներ թերևս անհրաժեշտ է ավարտին հասցնել։ 

Շրջկենտրոնում և շրջանում կապիտալ  շինարարության  և բարեգործական ծրագրերով վերջին մեկ տարում իրականացված և ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքների մասին զրուցեցինք Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Գեորգի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։

2016-ին Շուշիի շրջանում կապիտալ ներդրումների պետական ծրագրով նախատեսված էր իրականացնել 794 մլն 872 հազ. դրամի շինարարական աշխատանքներ, զրույցն այսպես սկսեց Գ. Հայրապետյանը։ Նշված գումարից 132 մլն  316 հազարն ուղղորդվել է կրթության և մշակույթի բնագավառին, ընդ որում՝ 49,4 մլն դրամը հատկացվել է ագրարային համալսարանի շենքի, 60 մլն դրամը՝ հանրակացարանի և 19,3 մլն դրամը՝ Մուրացանի անվան դպրոցի որոշ սենյակների վերակառուցմանը։  

Գ. Հայրապետյանի խոսքով՝ ծրագրերից դուրս չի մնացել և առավել մեծ գումար է հատկացվել կոմունալ շինարարությանը՝  ավելի քան 342 մլն  դրամ: Նախագծա-հետազոտական, տեխնիկական հսկողության և այլ աշխատանքներին հատկացվել է 23 մլն  692 հազ. դրամ, բնակարանային շինարարությանը՝ 50 մլն  273 հազ. դրամ: Որոշակի գումար է տրամադրվել բնական աղետներից տուժած առանձնատների և հասարակական օբյեկտների վերանորոգման համար: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորվող օբյեկտներին հատկացվել է 236 մլն  496 հազ. դրամ, որից 110 մլն դրամը ծախսվել է քաղաքի մշակույթի տան վերակառուցման, 119,2  մլն դրամը՝ արհեստագործական ուսումնարանի  և  7,3 մլն դրամը՝  Քարին տակի համայնքային կենտրոնի  կառուցումն ավարտին հասցնելու համար:  

Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի վարիչի հավաստմամբ՝ ներկայում շրջանի թվով 18 շինհարթակներում իրականացվում են շինարարական աշխատանքներ: 

Բացի դատարանի և երեխաների խնամքի ու դաստիարակության  գիշերօթիկ դպրոցի շենքերի կառուցման աշխատանքներից, նախորդ  տարիներին  սկսված  բոլոր ընթացիկ  օբյեկտներում  շինարարությունը  շարունակվում է: 2016թ. շրջանի թվով  95  ընտանիքի առանձնատների տանիքների վերանորոգման  համար տրամադրվել  են մոտ 50 մլն դրամ արժողությամբ շինանյութեր:  Պետբյուջեի միջոցներով Շուշի քաղաքում ներկայում հիմնանորոգվում  են Նիկոլ Դումանի, Մուրացանի և  Բեկոր Աշոտի փողոցներն ու հարակից բազմաբնակարան շենքերի բակերը: Նախատեսվում է մինչև Մայիսյան եռատոնն ավարտել այս աշխատանքները։ Մանուկյան 1 բազմաբնակարան շենքի 1-ին հարկը վերակառուցվում է 150¬տեղանոց մանկապարտեզի  համար, վերակառուցվում է նաև 2 հուշարձան-աղբյուր, կառուցվում են Շուշի քաղաքի ջրամատակարարման ցանցի 3-րդ և 4-րդ գոտիները:

Բացի կապիտալ ներդրումներից,  շրջանում ծավալուն բարեգործական աշխատանքներ են կատարվում նաև  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի, բարերարների և անհատ  ներդրողների միջոցներով:  Նույն  Հիմնադրամի  միջոցներով  վերակառուցվում է  քաղաքի մշակույթի  տունը,  կառուցվում   երեխաների գիշերօթիկ դպրոցը և Քարին տակի 50¬տեղանոց մանկապարտեզը: Ի դեպ՝ մշակույթի տունը ևս նախատեսվում է շահագործման հանձնել մինչև եռատոնը։  Քաղաքի  Պռոշյան փողոցին կից տարածքում կառուցվել և շահագործման  է հանձնվել մանկական խաղահրապարակը, որի հովանավորը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունն է: Բարերար Կարո Սարգսյանի կողմից Շուշիում կառուցվում է  մանկապատանեկան դպրոց, իսկ  Ռուբեն Հայրապետյանի կողմից Իսահակի աղբյուրին հարակից տարածքում՝ առանձին հյուրատներ: Գ. Հայրապետյանի խոսքով՝ Շուշիի մանկապատանեկան դպրոցն այսօրվա դրությամբ տեղակայված է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում և չունի լայն հնարավորություններ։  Բարերարի միջոցներով կառուցվող շինությունը կլինի ժամանակակից չափանիշներին համապատասխան, հարմարավետ, ապահովված բոլոր տեսակի պայմաններով։ Մանկապատանեկան դպրոցն ու Մանուկյան 1 շենքում կառուցվող 150¬տեղանոց մանկապարտեզը շահագործման կհանձնվեն մինչև Արցախի Հանրապետության հռչակման օրը՝  Սեպտեմբերի 2-ը։ Նշված ժամանակամիջոցում հավանաբար շահագործման կհանձնվի նաև Քարին տակի մանկապարտեզը։

Մեկ այլ բարերարի՝ ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Հարությունյանի հովանավորությամբ Հախումյան  25 հասցեում կառուցվում է տուրիստական կենտրոն: 

Ընդհանուր առմամբ՝  Շուշիի շրջանում  մինչև 2016-ի տարեվերջն իրականացված շինարարության ընդհանուր արժեքը կազմել է  մոտ  1 մլրդ  850 մլն դրամ: Ինչպես փաստեց Գ. Հայրապետյանը՝ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի մասնագետների կողմից վերահսկվել են շրջանում բոլոր տիպի շինարարական աշխատանքների ընթացքն ու որակը, ստուգվել  առկա քաղաքաշինական փաստաթղթերը, հարկ եղած դեպքում ցույց է տրվել մասնագիտական օգնություն։ 

Շրջանի գլխավոր ճարտարապետն անդրադարձավ նաև քաղաքացիների դիմումներին։ Միայն 2016թ. վերոնշյալ բաժնին է մակագրվել 89 դիմում-գրություն, որոնք հիմնականում վերաբերում էին առանձնատների տանիքների վերակառուցմանը, շինանյութերի տրամադրմանն ու բնակարանային պայմանների բարելավմանը։ Քաղաքաշինության և ճարտարապետության բաժինը, բացի նշվածից, այլ աշխատանքներ ևս  կատարել է, մասնավորապես ուսումնասիրվել է Շուշիի շրջանի գյուղական համայնքների դպրոցների տեխնիկական վիճակն ու կազմվել համապատասխան փաստաթղթեր՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։  Վերանորոգումից հետո ստուգվել են կատարված աշխատանքները։ Նախորդ տարում շինարարություն իրականացնելու նպատակով ստուգվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերը, տրամադրվել 18 համապատասխան շինթույլտվություններ, 8 փաստացի շահագորձման ակտեր,  քանդման  2 թույլտվություն։ 

Որքանո՞վ է հաջողվում պահպանել հայոց հինավուրց բերդաքաղաքի ճարտարապետական տեսքը։ Հարցին ի  պատասխան Գ. Հայրապետյանն ասաց. ՙԱյսօրվա դրությամբ չկա նման օբյեկտ, որտեղ իրականացվող շինարարական աշխատանքներն այդ պահանջն ունենան։ Բայց մինչ այդ եղել են օբյեկտներ, և դրանց տեսքը հիմնականում պահպանվել է։ Բոլոր հին շենքերը, որոնք հիմնանորոգվել են, պահպանել են իրենց ճարտարապետական տեսքը, դրանց  թվում են արվեստի թանգարանը, Պատկերասրահը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը՚։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ