Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

130 ԾԱՌ՝ Ի ՀԱՇԱՏԱԿ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ ապրիլ ամիսը շրջանում հայտարարված է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ,  որի շրջանակներում ապրիլի 22-ին  Խրամորթում կատարվեցին հուշարձանների շրջակա տարածքների բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ։

Այդ աշխատանքներին մեծ եռանդով էին կցվել գյուղաբնակները՝ համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Խրամորթում բարեկարգման աշխատանքներ պարբերաբար են իրականացվում, ինչը նաև համայնքի բնակիչների յուրօրինակ համախմբման  արդյունք է։ Նույն օրը Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի հարակից տարածքում  կազմակերպվեց ծառատունկ։ Համայնքի բնակիչ Արկադյա Խաչատրյանը բարեգործական հիմունքներով դպրոցին է տրամադրել 130 նռան տնկի՝ ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված  տղաների։ Ծառ տրամադրելու հետ մեկտեղ Ա. Խաչատրյանը ձեռնամուխ է եղել նաև ծառատունկի տարածքի բարեկարգման և հարմարեցման աշխատանքներին։  

- Մեր աշակերտները նման աշխատանքներին միշտ էլ մեծ ակտիվությամբ են մասնակցում, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը հավերժացնելուն, այստեղ բառերն  արդեն ավելորդ են դառնում։ Ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արկադյա Խաչատրյանին՝ նման նախաձեռնության համար,- ասաց դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը։

Ասում են՝ ոսկերիչը գիտի ոսկու գինը, իսկ ծառի գինը՝ ժողովուրդը։ Մեր քաջարի տղաների շնորհիվ հաղթել ենք պատերազմում,  պետք է հաղթենք նաեւ խաղաղ ժամանակներում՝ շենացնելով հող հայրենին, իրար սատար կանգնելով, նաև՝  հիշատակի  ծառեր աճեցնելով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան