[ARM]     [RUS]     [ENG]

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հաշվի առնելով ԱՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության  2017թ. ապրիլի 10-ի  համապատասխան գրությունը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավար Սուրեն Գրիգորյանը ստորագրել է որոշում հրդեհային անվտանգության միջոցառումների  անցկացման վերաբերյալ։ 

 Որոշման համաձայն ստեղծվել է հանձնաժողով՝ փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Միաժամանակ հաստատվել է նաև հրդեհային անվտանգության միջոցառումների ծրագիրը:

Պատահական հրդեհներից խուսափելու, ինչպես նաև դրանց կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում` անկախ սեփականության ձևից, հրահանգվում է  կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ  միջոցառումներ:

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ