Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՄԱՆՈՐԸ՝ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ

Հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ

 -Պարոն Շահրամանյան, ինչպե՞ս եք  գնահատում անցած տարին, ի՞նչ արդյունքներով եք ամփոփել այն:

-Անցնող տարին նշանավորվեց նախորդ՝ 2016 թվականի ընթացքում կիսատ մնացած մի շարք շինությունների ավարտմամբ և պետպատվերի շրջանակներում կառուցված  նոր շինությունների շահագործմամբ: Ընդհանուր առմամբ՝  2017 թվականը կապիտալ շինարարության առումով բավականին լուրջ և հագեցած տարի է եղել: Ինչպես գիտեք, շինարարության ոլորտում ներդրումներ են կատարվում նաև մասնավոր և բարեգործական միջոցներով. որպես կանոն, դրանք խոշոր ներդրումային ծրագրեր են, որոնք  շարունակական բնույթ են կրում: Ինչպես այդ, այնպես էլ պետական միջոցների հաշվին կառուցվել և վերակառուցվել  են բազմաթիվ բնակարաններ՝  տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում, հասարակական-վարչական օբյեկտներ, բարեկարգվել են ճանապարհներ, այդ թվում և՝ պետական նշանակության:  Քաղաքաշինության  վերջին տարիների քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում բնակարանաշինությանը: Ինչպես  նախորդ տարիներին, այս տարի ևս որպես պետական պատվերի գերակա ուղղություն, մենք առանձնացրել ենք հենց այդ ուղղությունը:

-Դատելով Ձեր վերջին հարցազրույցներից, հագեցած է լինելու նաև հաջորդ տարին: Կապիտալ շինարարության ծրագրով ո՞րքան ներդրումներ կկատարի պետությունը:

-2018 թվականի ծրագիրն առայժմ վերջնականապես պատրաստ չէ, բայց մենք նախանշել ենք այն կարևորները, որոնք պետք է կյանքի կոչենք նոր տարում: Պետական ծրագրի կողքին նաև ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրերն են, որտեղ  մենք էլ մեր պատասխանատվությունն ունենք:  Պետական ու մասնավոր ծրագրերը բազմազան  են: Մենք կշարունակենք բնակարանաշինության, առողջապահական, մշակութային և սպորտային, կրթական համալիրների շինարարությունը  Արցախի տարբեր բնակավայրերում:

-Ի՞նչ հույսեր եք կապում նոր տարվա հետ: Ընդհանրապես, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Ամանորը:

-Ամանորն այն եզակի տոնն է, որը մի պահ քեզ կանգնեցնում է անցածն արժևորելու, ներկան գնահատելու և ապագան պլանավորելու խաչմերուկում: Նոր տարվա հետ կապված մեծ հույսեր ունեմ: Համոզված եմ, որ բոլորիս ակտիվ ու բարեխիղճ աշխատանքի արդյունքում, մենք ավելի կշենացնենք մեր երազանքների հայրենիքը: 

-Ամեն տարի, ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին կառավարության կազմով Դուք ևս լինում եք դիրքերում: Ի՞նչ զգացողությամբ եք վերադառնում այնտեղից, ի՞նչ մտքերով:

-Նախ, մեր երկրին ու ամբողջ աշխարհին խաղաղություն եմ մաղթում: Զինվորի հետ ու զինվորի կողքին Նոր տարին դիմավորելը և՜ հպարտության զգացում է, և՜ պատասխանատվության:  Ինչու չէ՝ նաև պարտավորեցնող: Տոնն իսկապես, դառնում է հրաշք, երբ տարին դիմավորում ես առաջնագծում: Ի դեպ, 2017-ին մեր բանակի, մեր զինվորների անվտանգության համար ահռելի աշխատանք է տարվել, որոնց մասին ավելորդ եմ համարում նշել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Միայն ասեմ, որ գնալով, տարեցտարի զինծառայողների ապահովության և թշնամու կողմից մեր դիրքերի անտեսանելիության ուղղությամբ մեր ծրագիրը կշարունակենք 2018-ին ևս:

-Ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը: Դուք առիթ ունեք Ամանորյա շնորհավորանքներ հղել մեր ընթերցողներին:

-Ինչպես շատ ընտանիքներում, ես ևս նախընտրում եմ Նոր տարին անցկացնել ընտանիքիս հետ: Առանձնապես  նախօրոք պլանավորած ծրագրեր չեմ ունենում, բայց սիրում եմ տոնը նշել ընտանիքիս, ծնողներիս հետ: Բարի, խաղաղ, բերքառատ տարի եմ մաղթում բոլորին: Ուժ, եռանդ ու աշխատասիրություն` հայ ժողովրդին:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ