[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՆԵՐԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Փետրվարի 16-21-ը Մոսկվայի հայ վնասվածքաբան¬օրթոպեդների ասոցիացիայի մասնագետներն ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետների հետ համատեղ ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում իրականացրին խորհրդատվություններ, հետվնասվածքային բարդությունների շտկումներ և վիրահատություններ։ 

 Ընդհանուր առմամբ, ՌԴ Մոսկվայի վնասվածքաբան¬օրթոպեդ Գրիգորի Կարապետյանը, Մոսկվայի 209¬րդ պոլիկլինիկայի վնասվածքաբան¬օրթոպեդ Արտակ Մնացականյանը, նույն քաղաքի Արևմտյան տարածաշրջանի 31-րդ հիվանդանոցի գլխավոր վնասվածքաբան  Նորիկ Զաքարյանը, 83-րդ և 61-րդ հիվանդանոցների վնասվածքաբան¬օրթոպեդներ Ալբերտ Գարդանգուշևը և Գեորգի Լոմջարյանը նշյալ օրերին մեր հանրապետության բնակչության շրջանում իրականացրին 160 խորհրդատվություն, 14 ռենտգեն հետազոտություն և 34 վիրահատություն։ 

Բաց դռների օրվա   շրջանակում Մոսկվայի մասնագետներն իրականացրին կոնքազդրային հոդի և ծնկոսկրի էնդոպրոթեզավորումներ, ծնկան և ուսային, սրունք¬թաթային հոդերի արթրոսկոպիկ, ինչպես նաև սրունքի, ուսոսկրի, ազդրոսկրի պլաստիկ և այլ նեղ մասնագիտական վիրահատություններ։

      Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ