Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՆՈՐ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ

Ընթացիկ տարում Ստեփանակերտի տարբեր փողոցներում կկառուցվեն 50 նոր ավտոկայանատեղիներ։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են: Ծրագիրը կյանքի է կոչվում ԱՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, պետբյուջեի միջոցներով։ 

 Ստեփանակերտում օրեցօր ավելանում է ավտոմեքենաների թիվը։ Արցախում, ընդհանուր առմամբ,  հաշվառված 28 հազար ավտոմեքենա կա, և այդ թիվն աճելու միտում ունի: Մայրաքաղաքի թե՜ կենտրոնական և թե՜ ծայրամասային փողոցները նախատեսված չեն այդպիսի երթևեկության համար: Վերոնշյալ գերատեսչությունից հավաստիացրին, որ նոր կայանատեղիները փոքրիշատե կիջեցնեն մայրաքաղաքում երթևեկության լարվածությունը։

Ինչ վերաբերում է փողոցների լայնացմանը՝ այն ոչ բոլոր փողոցներում է հնարավոր: Ստորգետնյա կամ վերգետնյա անցումներ կառուցելը ևս կապված է մեծ բարդությունների հետ. կան ստորգետնյա կոմունիկացիաներ, ինչպես նաև՝ մայթերն ու փողոցներն էլ լայն չեն։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ