Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Զբոսաշրջիկների թվի 102 տոկոս աճը ոգևորիչ վիճակագրություն է

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր հանրապետություն է այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Դրանց թիվը 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով, կամ 4362-ով։ 

 Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր։ Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ։

Նույն ժամանակահատվածում ստեղծվել է չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով։ Այժմ հանրապետության տարածքում գործում է 53 հյուրանոցային տնտեսություն` 1475 մահճակալ-տեղով։

Ի դեպ, տարեսկզբից Երևանի Զվարթնոց օդանավակայանում շուրջօրյա ցուցադրվում է ՙՂարաբաղ` թաքնված գանձ՚ տեսահոլովակը։

Արցախը ներկայացվել է Մոսկվայում, Երևանում և Մադրիդում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսներին։

Ապրիլ ամսին Արցախ են այցելել երկու բլոգեր՝ Իգոր Կորոլյովն ու Կարեն Արզումանյանը, որոնք Արցախում ստացած իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերում։

Հունիսի 22-ին կայացավ տուրիզմի վարչության նոր արդիականացված կայքէջի (http։//artsakh.travel/) շնորհանդեսը։

Instagram-ում բացվել է artsakh.travel-ի էջ, որն արդեն 863 հետևորդ ունի: Ավելացել է նաև karabakh.travel-ի facebook-յան էջի հետևորդների թիվը՝ հասնելով 10661-ի։

 

ԱՀ մշեկույթի, երիտասարդության հարցերի 

և զբոսաշրջության նախարարություն