[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ

Սկսած 2011թ.-ից` ՙԱմերիկահայ առողջապահության մասնագետների կազմակերպության՚ և Ամերիկայի հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվում է ՙՇարունակական բժշկական կրթություն ծրագիր՚ Արցախի բժիշկների համար: 

 Ծրագրի նպատակն է բարձրացնել բնակչության առողջապահական սպասարկման որակը, մասնագետներին ծանոթացնել տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, նպաստել հետազոտման ու բուժման ոլորտում ներդրված նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը։ Նշված ծրագրի շրջանակներում մինչ օրս Երևանի առաջատար բուժհիմնարկներում վերապատրաստվել է մոտ 240 բժիշկ Արցախի Հանրապետությունից։

ՀՕՖ-ի աջակցությամբ Արցախում իրականացվել են նաև արտագնա դասընթացներ բժիշկների համար` Երևանի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

2018 թվականից մեկնարկել է վերապատրաստման նոր ծրագիր համայնքային բուժքույրերի համար, որի շրջանակներում արդեն վերապատրաստվում են Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 124 համայնքային բուժքույրեր։ Այդ նպատակով 2018 թվականի ապրիլ ամսին ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտում որպես դասընթացավարներ վերապատրաստվել են նշված շրջանների բուժմիավորումների 4 բժիշկ և 7 բուժքույր։

Դասընթացները սկսված են, նախատեսվում է առաջին փուլն ավարտել սույն թվականի հոկտեմբերին։

Ծրագիրը շարունակվելու է 2 տարի ևս, որին կընդգրկվի ԱՀ առողջապահության համակարգի համայնքային բուժքույրերի հիմնական մասը։

Վերոհիշյալ դասընթացներն անվճար են, ՀՕՖ-ի գրասենյակի կողմից մասնակիցներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն` տրանսպորտային և սննդի ծախսերը հոգալու համար։ 

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն