Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՓՈՂՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դժվարանցանելի ճանապարհները վաղուց են անհանգստացնում ինչպես Մարտունի քաղաքի, այնպես էլ շրջանի համայնքների բնակիչներին։ Խնդիրն ավելի է բարդանում հատկապես անձրևային եղանակներին, երբ փողոցները վերածվում են ջրափոսերի:

 Վերջին շրջանում մեծ թափով սկսել են կատարել համայնքների որոշ ճանապարհների, փողոցների վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ, այդ թվում`  ասֆալտապատում և սալապատում։

Համաձայն շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման (ՔՏԻ) բաժնի վարիչ Արարատ Սուլեյմանյանի տեղեկատվության՝ ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ են կատարվում շրջկենտրոնի Մ. Մոսիյան, Լ.Պետրոսյան, Ա. Արզումանյան, Գ. Նժդեհի, Կ.Ավանեսյան, Ազատամարտիկների, Օգոստոսի 17-ի, Վ. Խաչատրյան փողոցներում։

-Նախապատրաստման աշխատանքներն սկսվել են 2017թ.-ին, այդ թվում՝ խճապատում, ջրահեռացում, մայթեզրերի բարեկարգում, կառուցում, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում։ Ասֆալտապատման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է ավելի քան 745 մլն դրամ, աշխատանքներն իրականացնում է ՙՃանշին՚ ՓԲԸ-ն։ 

Մարտունի քաղաքի որոշ փողոցներում կատարվում են նաև սալապատման աշխատանքներ։ Շրջանի Ննգի, Գիշի, Խնուշինակ, Ճարտար, Սոս, Կաղարծի, Մաճկալաշեն, Հերհեր, Նորշեն, Թաղավարդ համայնքներում նույնպես շարունակվում է փողոցների սալապատումը, որն իրականացվում է ՙՎարանդաշին՚ ՓԲԸ-ի կողմից։ Ընկերության տնօրեն Արթուր Մուսայելյանի իրազեկմամբ՝ շրջանում, ընդհանուր թվով, կատարվել է 26հազ. 550քառ. մ ճանապարհների սալապատում։ Քարը և շինանյութը տրամադրվում է պետական, իսկ աշխատուժի վարձը՝ բարերարների միջոցներից։ ՙԱյսօր լուրջ ուշադրություն է դարձվում իրականացվող դրանք որակին։ Մենք հետամուտ ենք լինում, որ աշխատանքները կատարվեն որակով՚,- նշեց Ա. Մուսայելյանը։ 

 

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

ք. Մարտունի