Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ՝ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 26-ԱՄՅԱԿԸ

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

1993 թվականի ապրիլի առաջին օրերին ազատագրվեցին Քարվաճառ քաղաքն ու ամբողջ շրջանը։ Եվ ահա ամեն տարի ապրիլի սկզբներին Քարվաճառում և Շահումյանի շրջանի այլ համայնքներում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ազատագրման տարեդարձին։

Այդ առթիվ օրերս քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոց էին այցելել ազատագրման գործողություններին մասնակցած մի խումբ ազատամարտիկներ։ Դպրոցի ուսուցչական ու աշակերտական կազմի հետ հանդիպման ժամանակ Քարվաճառի ազատագրման գործողության հրամանատարներից Հովսեփ Հովսեփյանը պատմական ակնարկ կատարեց 26 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, կարևորեց Քարվաճառի ազատագրման ռազմավարական նշանակությունը։ Նա նաև դպրոցին նվիրեց ՙՔարվաճառ. մեր պատվո պարտքը՚ երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) գիրքը։ Նույն օրը հյուրերն ու Քարվաճառի հասարակության ներկայացուցիչները մասնակցեցին Արցախյան պատերազմի և 2016թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը։
Շրջանի ղեկավարության ներկայացուցիչներն ու հյուրերն այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին։ Միջոցառումը շարունակվեց մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքում։ Օրվա առթիվ ներկաներին ուղերձով դիմեց շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։
ՙՔարվաճառի ազատագրումը տոն է ոչ միայն Շահումյանի շրջանի ու Արցախի, այլև համայն հայության համար, այն ունեցավ ռազմական, քաղաքական և հոգեբանական առանցքային նշանակություն մեր ժողովրդի և հայոց անկախ պետականության համար՚, ընդգծեց Գ. Մարտիրոսյանն իր ելույթում։
Խոսելով շրջանի այսօրվա ձեռքբերումներից՝ շրջվարչակազմի ղեկավարը նշեց, որ պայքարը չի ավարտվել, այլ տեղափոխվել է տնտեսական ու քաղաքական դաշտ։
Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով: