Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԽԹԱՆԵԼ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԱՃԸ

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի

Բազմազավակ ընտանիքներին օգնելու ու ծնելիությունը խրախուսելու ԱՀ կառավարության ուշադրությունն ու պետական քաղաքականությունը միտված են այդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանն ու կայունացմանը։

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նոնա Գասպարյանի տեղեկատվության համաձայն` Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում բազմազավակ ընտանիքների համար բնակարան գնելու կամ բնակելի տուն գնելու կամ կառուցելու պետական ծրագիրը գործում է դեռևս 2000 թվականից։ Սկզբից որոշումը վերաբերում էր միայն յոթ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այնուհետև 2004թ. կառավարության կողմից որոշումը վերանայվեց, և ծրագրում ընդգրկվեցին նաև վեց անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
2017թ. հունիսի 22-ի նիստում Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել 2018թ. հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաև 2016թ. հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։
Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը տրվում է այն ընտանիքներին, որոնցում ծնողներից մեկը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ և կամ` զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ երեխաների միակ ծնողը մահացել է, կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի։
Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում։
Ն. Գասպարյանը նշեց, որ ծրագրից օգտվելու համար Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում ապրիլի 1-ի դրությամբ գրանցված է 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող 69 ընտանիք, որոնցից 19-ի համար նախատեսված է տուն գնել, 50-ի համար` կառուցել։ Համաձայն պետական ծրագրի` այս ընտանիքները բնակարանով պետք է ապահովվեն 5 տարվա ընթացքում։

;