Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

 

 

 

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 

Մա­յի­սի 18-ին լրա­ցել է Բեր­ձո­րի (նախ­կին Լա­չի­նի) ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձը։ Այդ օ­րը Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժերն ա­զա­տագ­րե­ցին Լա­չի­նը՝ բա­ցե­լով մայր Հա­յաս­տա­նին կա­պող կյան­քի ճա­նա­պար­հը։ Կյան­քի, ո­րով­հետև Ար­ցա­խը շր­ջա­փակ­ման մեջ էր. պա­տե­րազ­մող երկ­րին սպառ­նում էին սո­վը, զեն­քի ու զի­նամ­թեր­քի պա­կա­սը և ոչ միայն։

Քա­ղա­քի ա­զա­տագր­ման տա­րե­դար­ձին բեր­ձոր­ցի­նե­րը Հու­շա­հա­մա­լի­րում ծա­ղիկ­ներ են խո­նար­հել և հար­գել Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կը։ Հու­շա­հա­մա­լի­րի պա­տե­րին փո­րագր­ված են Քա­շա­թա­ղի շր­ջա­նի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ ըն­կած մար­տիկ­նե­րի ա­նուն­նե­րը։ Տո­նի կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­վո­րե­լով բո­լո­րին՝ Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյանն ե­լույ­թի իր խոս­քում նշել է. ՙԵ­թե Շու­շին մեր ազ­գի մեծ հաղ­թա­նակն է կո­րուստ­նե­րից, ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո, ա­պա Բեր­ձո­րի, Քա­շա­թա­ղի ա­զա­տագ­րու­մը մեր ազ­գի միաս­նա­կա­նու­թյան ա­մե­նա­մեծ խոր­հր­դա­նիշն է։ Եվ այդ միաս­նա­կա­նու­թյան շնոր­հիվ ձեռք­բեր­ված հաղ­թա­նա­կից հե­տո մեր այ­սօր­վա բնա­կիչ­նե­րը շա­րու­նա­կե­ցին այդ նույն տղա­նե­րի գոր­ծը՝ գա­լով ու վե­րաբ­նակ­վե­լով ա­զա­տագր­ված Քա­շա­թա­ղի շր­ջա­նում՚,- նշել է Ստե­փան Սարգ­սյա­նը։
Կորս­տի ցա­վի հետ քա­շա­թաղ­ցի­նե­րը հա­մակ­վել էին հպար­տու­թյան զգա­ցու­մով։ Ար­դեն 27 տա­րի Բեր­ձո­րում նո­րից հն­չում են հայ­կա­կան երգն ու պա­րը։ Ման­կա­վարժ Ա­րաք­սյա Այ­վա­զյա­նը վս­տահ է, որ ա­զա­տագր­ված քա­ղա­քում հայ­րե­նա­սեր սե­րունդ է մե­ծա­նում. ՙԱյս­տեղ ծն­վում է մարդ­կա­յին նոր տե­սակ՝ բեր­ձոր­ցի, իր կամ­քով, իր ո­գով, ոչն­չով չզի­ջող մեր գե­նին։ Բեր­ձո­րը ոչ միայն կյան­քի, այլ նաև ստեղծ­ման ու ա­րար­ման ճա­նա­պարհ էր՚։
ՙՇու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո պետք էր բա­ցել Լա­չի­նի մար­դա­սի­րա­կան մի­ջանց­քը՚,-ա­սում է ա­զա­տա­մար­տիկ Ներ­սես Ե­ղյանն ու հի­շում այդ օ­րե­րի ծանր դրու­թյու­նը. պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ըն­թաց­քը շա­րու­նա­կե­լու հա­մար Ար­ցա­խը պետք է դուրս գար շր­ջա­փա­կու­մից։ Այ­նինչ, հա­կա­ռա­կոր­դը բազ­միցս փոր­ձել է վե­րագ­րա­վել մի­ջանց­քը, բայց ար­դյուն­քում մե­րոնք ա­զա­տագ­րել են ամ­բողջ Քա­շա­թա­ղի շր­ջա­նը. ՙԼա­չի­նի մար­դա­սի­րա­կան մի­ջանց­քը նման է մայր ե­րա­կի, ե­թե այդ ե­րա­կը կտր­վեր, ա­պա հայ ժո­ղովր­դի մի զանգ­վա­ծի՝ զի­նամ­թեր­քով և այլ մի­ջոց­նե­րով օգ­նու­թյու­նը մյու­սին կդժ­վա­րա­նար։ Դրա հա­մար անհ­րա­ժեշտ էր պա­հել մի­ջանց­քը։ Իսկ հե­տա­գա­յում ի­րա­դար­ձու­թյուն­ներն այն­պես զար­գա­ցան, որ հա­կա­ռա­կորդն ստի­պեց շա­րու­նա­կել գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ ա­զա­տագ­րե­լով Ղու­բաթ­լին, Զան­գե­լա­նը՚։
Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձի առ­թիվ և հա­սա­րա­կա­կան ակ­տի­վու­թյան հա­մար Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյու­նը մի խումբ քա­շա­թաղ­ցի­նե­րի պարգևատ­րել է պատ­վոգ­րե­րով և ար­ժե­քա­վոր նվեր­նե­րով։ Պարգևնե­րը հանձ­նել է միու­թյան վար­չու­թյան ան­դամ, ԱՀ նախ­կին վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ով նույն­պես պա­տիվ է ու­նե­ցել մաս­նակ­ցե­լու Լա­չի­նի ա­զա­տագր­մա­նը։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո Երևա­նի ժող­տն­տե­սա­կան ինս­տի­տու­տի երկ­րորդ կուր­սի ու­սա­նողն ու­զում էր մեկ­նել Երևան՝ քն­նու­թյուն­նե­րը հանձ­նե­լու, բայց իր աչ­քի ա­ռաջ խոց­վում է Ար­ցա­խի վեր­ջին ինք­նա­թի­ռը: ՙԱյդ օ­րը՝ 1992թ. մա­յի­սի 12-ին, մենք զրկ­վե­ցինք մեր վեր­ջին հույ­սից՝ չկար այլ ճա­նա­պարհ։ Եվ ըն­դա­մե­նը մի քա­նի օր հե­տո մենք բա­ցե­ցինք կյան­քի ճա­նա­պար­հը։ Պի­տի ա­սեմ, որ այդ ճա­նա­պար­հը հե­տա­գա­յում հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծեց կեր­տե­լու մեր մնա­ցած հաղ­թա­նակ­նե­րը՚,-ա­սել է Ա. Հա­րու­թյու­նյա­նը։
Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ մի խումբ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի խրա­խու­սել են ՙՍա­տար՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն ու Բեր­ձո­րի քա­ղա­քա­պե­տա­րա­նը։ Բեր­ձո­րի քա­ղա­քա­պետ Ա­նա­հիտ Չար­չյա­նի խոս­քով՝ հա­մայն­քը տա­րեց­տա­րի ծաղ­կում է: ՙՔա­ղա­քի շե­նաց­ման գոր­ծում մենք բո­լորս պար­տա­վոր­վում ենք մեր ներդ­րում­ներն ու­նե­նա­լու բնա­կա­րա­նա­շի­նու­թյան, բա­րե­կարգ­ման, նոր են­թա­կա­ռուց­վածք­ներ ստեղ­ծե­լու և, ի­հար­կե, ե­րե­խա­նե­րին ո­րա­կյալ կր­թու­թյուն տա­լու գոր­ծում։ Մենք պար­տա­վոր­վում ենք ա­նել ա­վե­լին, որ վաղ­վա Բեր­ձո­րը լի­նի ա­վե­լի հար­մա­րա­վետ ու գե­ղե­ցիկ, մեր հաղ­թա­նակ­նե­րին վա­յել՚։
Քա­շա­թա­ղի շր­ջա­նի մա­սին հա­մա­պար­փակ տե­ղե­կու­թյուն ստա­նա­լու հա­մար բա­վա­կան էր այ­ցե­լել Բեր­ձո­րի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րան, ո­րի Փառ­քի սրա­հում ցու­ցադր­վել են Լա­չի­նի ա­զա­տագր­ման, ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մա­սին պատ­մող և շր­ջա­նի տա­րած­քում հայտ­նա­բեր­ված պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի լու­սան­կար­ներ։ Ըստ հե­ղի­նակ Զոհ­րաբ Ըռ­քո­յա­նի՝ այդ հու­շար­ձան­նե­րը վկա­յում են, որ տա­րած­քը հայ­կա­կան է: ՙՎե­րաբ­նա­կեց­ման տա­րի­նե­րին իմ կա­տա­րած ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Քա­շա­թա­ղի շր­ջա­նում հայտ­նա­բե­րել եմ հա­րյու­րա­վոր հու­շար­ձան­ներ։ Դրանք խո­սում են այն մա­սին, որ այս տա­րածք­նե­րը հայ­կա­կան են, ե­ղել են Սյու­նիք և Ար­ցախ աշ­խարհ­նե­րի գա­վառ­նե­րը։ Սա ոչ ոք չի կա­րող հեր­քել։ Այդ քա­րե հու­շար­ձան­նե­րում փո­րագր­ված են հա­յե­րեն տա­ռե­րը՝ սկ­սած 4-րդ դա­րից՚,-ա­սում է նա։
Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձին քա­ղա­քում կազ­մա­կերպ­վել են մի շարք մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­ներ։ Իսկ ե­րե­կո­յան Վե­հա­փա­ռի հրա­պա­րա­կում կա­յա­ցած հա­մեր­գից հե­տո տե­ղի է ու­նե­ցել տո­նա­կան հրա­վա­ռու­թյուն։

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ